...

Հեշտ ու համեղ. Պանրով դդմիկներ՝ ջեռոցում

Հեշտ ու համեղ. Պանրով դդմիկներ՝ ջեռոցում

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները

  • 2 ոչ մեծ դդմիկ
  • 150 գ պինդ պանիր
  • 2 պճեղ սխտոր
  • 2-3 ճյուղ սամիթ
  • 2 ճ.գ. մայոնեզ կամ թթվասեր
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Ջեռոցը միացրեք (200 աստիճան ցելսիուս): Տապակի վրա կալկա փռեք:
  2. Դդմիկները մոտ 1 սմ հաստությամբ օղակաձև կտրատեք, աղ արեք ու շարեք կալկայի վրա: Պանիրը մանր քերիչով քերեք, սխտորը ճզմեք, սամիթը մանրացրեք: Խառնեք պանիրը, սխտորը, սամիթն ու մայոնեզը:
  3. Ստացված պանրային խառնուրդը քսեք դդմիկների մակերեսին: Տապակը 15 րոպեով տեղադրեք ջեռոցում, մինչև դդմիկների մակերեսի ոսկեգույն երանգ ստանալը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   24 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ