Պատրաստեք ձվածեղի այս համեղ տարբերակը:
Բաղադրիչները
- 2 շրջանաձև կտրած լավաշ
- 5 ձու
- աղ և աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- մի քանի ճյուղ սամիթ կամ մաղադանոս
- 200 գ պինդ պանիր
Պատրաստման եղանակը
- Լավաշներից մեկը տեղադրեք թավայի մեջ: Եթե չտեղավորվի, ծայրերից կտրատեք: Հարած ձվերը լցրեք լավաշի վրա, աղ ու պղպեղ արեք, ավելացրեք մանր կտրտած կանաչին և մանր քերած պանրի կեսը:
- Ծածկեք երկրորդ լավաշով ու մի փոքր սեղմեք: Թավան տեղադրեք միջին ուժգնության կրակի վրա և փակ կափարիչով մոտ 5 րոպե պատրաստեք:
- Թեքեք ձվածեղն ու վրան լցրեք քերած պանրի մյուս կեսը: Կափարիչով ծածկեք և ևս 3-5 րոպե տապակեք: