Պատրաստեք այս համեղ աղցանը:
Բաղադրիչները
2 բաժնի համար
- 50 գ ռուկոլա
- 50 գ ֆետա պանիր
- 40 գ ընկույզ
- 5 հատ խոշոր ելակ
- 4 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- 1 թ.գ. մեղր
- 1 ճ.գ. գինու քացախ
- աղ, աղացած սպիտակ պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Ռուկոլան տեղադրեք աղցանամանի մեջ:
- Ելակը մեծ, իսկ ֆետա պանիրը ոչ մեծ կտորներով կտրատեք: Հավասարաչափ շարեք ռուկոլայի վրա:
- Պատրաստեք համեմունքը: Ձիթապտղի ձեթը, քացախը, ջրիկ մեղրը, աղն ու պղպեղը խառնեք: Հիշեք, որ աղցանի մեջ պանիր կա, ուստի աղի քանակը պետք է սիմվոլիկ լինի: Պատառաքաղով հարեք խառնուրդը: Հավասարաչափ լցրեք աղցանի վրա:
- Աղցանի վրա շարեք ընկույզն ու մատուցեք: