Պատրաստեք այս համեղ ռուլետները:
Բաղադրիչները
4 բաժնի համար
- 2 հատ բարակ լավաշ
- 300 գ բրինզա պանիր
- 100 գ 20 % յուղայնության թթվասեր
- 50 գ սամիթ
- 30 գ մաղադանոս
- 20 գ կանաչ սոխ
- 2 հատ ձու
- 40 գ կարագ
- աղ
- աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Կանաչիները շատ մանր կտրատեք: Թավայի մեջ հալեցրեք կարագը: Կարագի մեջ մի քանի րոպե տապակեք կտրտած կանաչին: Թողեք հովանա:
- Ձվերը խաշեք, հովացրեք, մաքրեք ու պատառաքաղով տրորեք: Բրինզա պանիրը նույնպես տրորեք պատառաքաղով: Բրինզան խառնեք ձվին, համեմեք պղպեղով:
- Հովացած կանաչին խառնեք թթվասերի հետ, համեմեք պղպեղով: Պանրային զանգվածը խառնեք թթվասերային զանգվածին: Եթե բրինզան շատ աղի չէ, կարող եք աղ անել:
- Աշխատանքային մակերեսին փռեք լավաշները, բարակ շերտով քսեք պանրաթթվասերային զանգվածն ու հարթեցրեք: Լավաշները ձիգ խողովակների ձևով փաթաթեք, թողեք 10 րոպե մնան:
- Լավաշով ռուլետը սուրը դանակով 3-4 սմ հաստության փոքր ռուլետների բաժանեք ու միանգամից մատուցեք: