...

Հեշտ ու համեղ. Շոգեխաշած գազար չամանով

Հեշտ ու համեղ. Շոգեխաշած գազար չամանով

Թթու-քաղցր համով ու արևելյան նոտաներով այս ինքնատիպ ուտեստը պատրաստելու համար ձեզանից շատ քիչ ժամանակ է պահանջվելու:

Բաղադրիչները
3 բաժնի համար

  • 4 հատ կամ 300 գ գազար
  • 35 գ տոմատի մածուկ
  • 0,5 թ.գ. աղ
  • 1 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 700 մլ ջուր

Մարինադի համար

  • 50 մլ սպիտակ գինու քացախ
  • 1 պճեղ սխտոր
  • 1թ.գ. աղացած պապրիկա
  • 0,5 թ.գ. չաման (սերմերը)
  • 0,5 թ.գ. շաքարավազ
  • 1 ճ.գ. ձիթապտղի ձեթ

Պատրաստման եղանակը

  1. Ջուրը եռացրեք:
  2. Գազարը մաքրեք, լվացեք, մոտ 0,2 սմ հաստությամբ օղակաձև կտրատեք:
  3. Գազարի օղակները լցրեք կաթսայի մեջ, վրան եռացրած ջուր լցրեք այնպես, որ գազարները ծածկվեն: Աղ արեք, դրեք կրակին, կափարիչով փակեք ու եռացրեք: 5-7 րոպե թույլ կրակի վրա եփեք:
  4. Մարինադի համար պնակի մեջ լցրեք 1 ճ.գ. ձիթապտղի ձեթը, աղացած պապրիկան, շաքարավազն ու չամանը: Սխտորը մաքրեք, ճզմեք, ավելացրեք այս զանգվածին: Ավելացրեք նաև սպիտակ գինու քացախը, լավ խառնեք մինչև միատարր զանգված ստանալը:
  5. Թավայի մեջ 1 ճ.գ. ձիթապտղի ձեթ լցրեք ու դրեք կրակին: Ավելացրեք տոմատի մածուկն ու ձեթի մեջ 1 րոպե տաքացրեք:
  6. Կաթսայից ցանցի օգնությամբ հանեք գազարի օղակներն ու լցրեք տոմատի մածուկով թավայի մեջ: Խառնեք, թավայի կափարիչը փակեք ու 4-5 րոպե շոգեխաշեք:
  7. Գազարով թավան հանեք կրակից, կափարիչը բացեք, թողեք մի փոքր հովանա: Տաք վիճակում ավելացրեք նախապես պատրաստած մարինադն ու թողեք լրիվ սառչի:
  8. Կարող եք մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում: 

Այս ձևով պատրաստած գազարը կարելի է մատուցել ինչպես եփած բրնձի, այնպես էլ կարտոֆիլի պյուրեի հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   313 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ