...

Հեշտ ու համեղ. Սպանախով ռոլեր

Հեշտ ու համեղ. Սպանախով ռոլեր

Պատրաստեք այս համեղ ուտեստը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 500 գ սպանախ
  • 250 գ կաթնաշոռ
  • 100 գ քերած պինդ պանիր
  • 50 գ կարագ
  • 1 պճեղ սխտոր
  • 1-2 ճ.գ. կիտրոնի հյութ
  • աղ, աղացած սև պղպեղ

Խմորի համար

  • 300 գ ալյուր
  • 3 ձու
  • 1 թ.գ. աղ

Լոլիկի սոուսի համար

  • 750 գ լոլիկ
  • 1 գլուխ սոխ
  • 2 պճեղ սխտոր
  • 100 մլ կարմիր չոր գինի
  • 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Ալյուրը սարի նման լցրեք աշխատանքային մակերեսին, կենտրոնում անցք արեք, անցքի մեջ ջարդեք ձվերն ու լցրեք աղը: Ձվերը պատառաքաղով մի փոքր հարեք ու սկսեք խառնել ալյուրի հետ: Խմոր հունցեք, գունդ արեք, ծածկեք, թողեք 20 րոպե մնա:
  2. Պատրաստեք սոուսը: Սոխն ու սխտորը մաքրեք, սոխը մանր խորանարդների ձևով կտրատեք, սխտորը մանր կտրատեք: Լոլիկի կեղևը մաքրեք, խորանարդաձև կտրատեք:
  3. Սոխն ու սխտորը ձիթապտղի ձեթի մեջ տապակեք մինչև փափկելը: Ավելացրեք կտրտած լոլիկը, ևս 10 րոպե տապակեք: Լցրեք գինին, աղ ու պղպեղ արեք:
  4. Սպանախը մաքրեք, բլենդերով մանրացրեք: Մաքրեք սխտորը, մանր կտրատեք ու խառնեք սպանախի հետ: Ավելացրեք կաթնաշոռը, կիտրոնի հյութն ու պանրի կեսը: Աղ ու պղպեղ արեք, խառնեք:
  5. Խմորը բարակ գրտնակեք: 25×35 սմ չափով ուղղանկյունների բաժանեք: Սպանախի խառնուրդը լցրեք խմորի վրա, ռուլետի ձևով փաթաթեք: Ռուլետները 5 սմ լայնությամբ ռոլերի ձևով կտրատեք:
  6. Տապակի մեջ լցրեք պատրաստած լոլիկի սոուսը, ռոլերը կտրած մասը վերև տեղադրեք տապակի մեջ: Ռոլերի վրա փոքր կտոր կարագ դրեք ու լցրեք մնացած քերած պանիրը: Տապակը 10-15 րոպեով տեղադրեք նախապես 150 աստիճան տաքացրած ջեռոցում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   19 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ