...

Հեշտ ու համեղ. Տապակած պղպեղով ու մոցարելայով աղցան

Հեշտ ու համեղ. Տապակած պղպեղով ու մոցարելայով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 3 կարմիր քաղցր պղպեղ
  • 3 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • 3 ճ.գ. բալզամային քացախ
  • 3 խոշոր քաղցր լոլիկ
  • 2 խոշոր գունդ մոցարելա պանիր
  • 100 գ ռուկոլա
  • 100 գ քերած պարմեզան
  • աղ ու պղպեղ
  • բուսական յուղ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակը

  1. Քաղցր պղպեղը մաքրեք, չորս մասի բաժանեք: Քառատած պղպեղը տեղադրեք խորը պնակի մեջ, վրան լցրեք ձիթապտղի ձեթի ու բալզամային քացախի խառնուրդը: Խառնեք, 20 րոպե թողեք:
  2. Պղպեղը հանեք պնակից, շարեք լավ տաքացրած ու բուսական յուղով պատած թավայի մեջ, տապակեք մինչև փափկելը՝ մոտ 10-15 րոպե: Տապակած պղպեղները նորից տեղադրեք ձեթի ու քացախի խառնուրդով պնակի մեջ: Խառնեք:
  3. Լոլիկներն ու մոցարելան միջին չափի կտորներով կտրատեք:
  4. Աղցանամանում խառնեք լոլիկները, մոցարելան ու տապակած պղպեղը: Ավելացրեք ռուկոլան, վրան լցրեք քերած պարմեզանը: Աղցանը ցողեք ձիթապտղի ձեթով ու մատուցեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   36 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ