ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ «այլ երկրում» «տարբեր դերակատարներ» այդ երկրում ապրող հայերին և ՀՀ քաղաքացիներին ստիպում են ֆինանսական և կազմակերպչական աջակցություն ցուցաբերել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «քաղաքական որոշ ուժերի»։
«ՉԻ»․ Փաստորեն արտաքին հետախուզության ծառայությունն առավելապես զբաղված է նրանով, որ քարոզչական հող է նախապատրաստում՝ ընտրություններից առաջ «քաղաքական որոշ ուժերի» մասնակցությունն արգելելու և այդ եղանակով Նիկոլ Փաշինյանի «հաղթանակն» ապահովելու համար։ Որովհետև իշխանությունները հասկացել են՝ «հաղթելու» ուրիշ ձև չունեն։
Բայց ուշադրություն դարձրեք նիկոլական քարոզչության անհեթեթության վրա։ Մի կողմից՝ ՔՊ-ական պնակալեզները հայտարարում են, թե «ռսաստրուկ միլիարդատեր-օլիգարխները» (այսինքն՝ ֆինանսական անսահմանափակ ռեսուրսներ ունեցողները) փորձում են Հայաստանում վերցնել իշխանությունը, մյուս կողմից՝ այդ նույն քարոզչությունը մարդկանց «բացատրում է», որ այդ նույն «ռսաստրուկ միլիարդատեր-օլիգարխները» փող չունեն և մնացել են «այլ երկրում» ապրող ՀՀ քաղաքացիների ֆինանսական աջակցության հույսին։ Գուցե Նիկոլ Փաշինյանը վերջապես կողմնորոշվի ու «սիրելի ժողովրդին» բացատրի՞․ հիմա «ռսաստրուկ օլիգարխներն» ուզում են «Հայաստանը որպես պետություն վերացնել իրենց թալանած միլիարդներո՞վ», թե՞ այնուամենայնիվ արդեն այնքան են սնանկացել տարբեր բարեգործական հիմնադրամների ու ընթրիքների պատճառով, որ ստիպված են «փող քերել» Ռուսաստանում ասֆալտ փռող հայերից։