...

Հիմա դու հնագե՞տ ես, թե՞ քաղաքապետ

Հիմա դու հնագե՞տ ես, թե՞ քաղաքապետ

«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական ակտիվ պայքարի մեջ է լինելու Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Նա, հնարավոր է, համագործակցի Խաչատուր Քոքոբելյանի հետ ու նրա ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությամբ առաջադրվի:

«Քանի դեռ ընտրությունների օրը հայտնի չէ, որևէ հստակ բան չեմ կարող ասել, քննարկումների մեջ ենք: Բայց, այո, պարոն Քոքոբելյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ ենք, ու չեմ բացառում, որ «Ազատ դեմոկրատների» հետ կարող եմ համագործակցել,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Ասլանյանը՝ հավելելով։ -Գործող քաղաքապետ եմ ու, ինչպես ՀՀ ցանկացած այլ քաղաքացի, ես էլ իրավունք ունեմ ու պատրաստվում եմ մասնակցել ընտրություններին»:

«ՉԻ». Քե՞զ ինչ եղավ, ա՛յ բալամ: 2016 թվականին մեծ հպարտությամբ ու ոգևորությամբ նշում էիր, որ երախտապարտ ես Հանրապետականի ցուցակը գլխավորելու համար, հիմա ընկել ես արդարադատության նախարարության կուսակցությունների ռեգիստրի ջանին ու փորձում ես կուսակցություն պեղել: Պեղելուց էլ այնպիսի բան ես պեղել, որ հնագետներն անգամ չէին կարող գտնել:

Ընդամենը երկու ամիս առաջ մեծ ջանասիրությամբ աշխատում էիր ՊՈՒ դաշինքի օգտին. այդ ի՞նչ սև կատու անցավ, որ հիմա չես ցանկանում այդ դաշինքի ցուցակով առաջադրվել:

Ընտրությունն էլ կանգնել է մի կուսակցության վրա, որտեղ Քոքոբելյանից բացի մնացել են երևի նրա վարորդը, վարսավիրը և նրան պատկանող ՀԵԿ-ի մի քանի աշխատող:

Չկար-չկար, Բալասանյանի օրինակին հետևեիր, «Ասլանյան» դաշինք ստեղծեիր, հինգ տարի քո անձնուրաց աշխատանքը ներկայացնեիր ու պարտության մատնեիր Երևանի կուսակցություններին:

Բայց Ասլանյանը շատ ավելի խելացի կվարվեր, եթե թարգեր քաղաքականությամբ զբաղվելն ու վերադառնար իրեն մեծ հարստություն ապահոված նոտարի գործին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   643 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ