...

Հիմա դրան այդպես են ասում

Հիմա դրան այդպես են ասում

ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, թե «Մոսկվան ցավում է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացն առանց խափանումների չի ընթանում»։ 

Իսկ մեզ թվում էր՝ Հայաստանի և Արբեջանի միջև սովորական պատերազմ է։ Պարզվում է՝ ոչ, դա ընդամենը «սահմանազատման գործընթաց» է, ադրբեջանական բանակն էլ, Ջերմուկը հրետակոծելով, «սահմանազատում» է իրականացնում։ Համենայն դեպս ռուս դիվանագետն այդպես է հասկանում տեղի ունեցողը։ Չնայած՝ ոնց կուզի, կհասկանա։ Չէ՞ որ սահմանազատումը ռուսական կողմի անմիջական մասնակցությամբ ու միջնորդությամբ է տեղի ունենալու, որ մասից ինչքան պետք լինի՝ «կզատեն»։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   682 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ