...

Հիմա ո՞վ է հանձնում միջանցքը

Հիմա ո՞վ է հանձնում միջանցքը

Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը «Ազատության» հետ զրույցում հայտարարել է. «Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել:

Ռուսաստանյան խաղաղապահները կվերատեղաբաշխվեն միայն այն պահին, երբ Լաչինի նոր միջանցքը կբացվի։ Եռակողմ հայտարարությունում նշված են այն քայլերը, քայլերի հերթականությունը՝ նախ կառուցվում է միջանցքը, և մինչ այն սկսում է գործել, ռուսաստանցի խաղաղապահները զբաղեցնում են հինգ կիլոմետրանոց միջանցքը՝ այդ ճանապարհի շուրջ»:

«ՉԻ». Այսինքն՝ ի՞նչ է ստացվում: Հայկական կողմը հայտարարում է, որ ռուս խաղաղապահները օգոստոսի 25-ից հետո Լաչինի միջանցքից հեռանալու են, ռուսական կողմն ասում է՝ ոչ մի տեղ էլ չենք գնալո՞ւ: Այո, մեկը Հայկ Խանումյանն էր հայտարարել, որ օգոստոսի 25-ից ռուսները նոր միջանցքով են տեղակայվելու:

Այդ դեպքում հայկական կողմն ինչի՞ է այսպես շտապում հանձնել Բերձորն ու Աղավնոն: Փաստորեն, որևէ հստակ, կոնկրետ պայմանավորվածություն այս հարցի շուրջ չկա, չկա ժամանակացույց, թե ինչը որից հետո է լինելու: Նկատի ունենք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև: Ու դուրս է գալիս, որ Լաչինի միջանցքն ու այնտեղի բնակավայրերը Ադրբեջանին փոխանցելը հայկական կողմի նախաձեռնությունն է: 

Դե, ռուս դիվանագետի խոսքերով այդպես է ստացվում: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2631 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ