...

ՀԾԿՀ-ին էլ ինչ կտան՝ կտան

ՀԾԿՀ-ին էլ ինչ կտան՝ կտան

Պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բնական գազի սակագների վերանայման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որի համաձայն՝ միջին կշռված սակագինը բարձրանալու է 6 տոկոսով։ Ընդ որում՝ սակագինը ենթակա է ճշգրտման՝ կախված գազի փաստացի ջերմատվությունից։

Եթե գեղեցիկ ձևակերպումները մի կողմ դնենք, պատկերը հետևյալն է․ ՀՀ քաղաքացի շարքային սպառողն այլևս չի իմանալու, թե անձամբ իր համար կոնկրետ որքան է գազի սակագինը։ Կարող են ցանկացած թիվ կրակել ու ասել «դե հիմա ի՞նչ եք շուխուռ դրել, բալքիմ էս ամիս փաստացի ջերմատվությունը շատ ա էղել»։ Իսկ գազի փաստացի ջերմատվությունը ստուգող սարքավորումներ ունի միայն կռահեք, թե ո՞վ․․․ Ճիշտ է, նույն «Գազպրոմ Արմենիան»։ Այսինքն՝ փաստացի խորանարդ մետրի համար ինչ գին ուզի՝ կկրակի։ Համաձայնվեք՝ բացառիկ թափանցիկություն է։ Կոռուպցիոն ռիսկեր էլ «վաբշե» չկան։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1276 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ