Լրագրող Գևորգ Թոսունյանը գրել է. «Հիշո՞ւմ եք դատավոր Արմինե Մելիքսեթյանին, որը կալանքի ժամկետ էր երկարաձգում ու արդյունքում դատապարտեց Միքայել սրբազանին՝ մերժելով տնային կալանքը, ինչպես նաև գրավը։ Ուրեմն օրերս Երևանի կենտրոնում, ըստ Շամշյան․քոմ-ի Tesla-ի հարբած ու վարորդական վկայական չունեցող վարորդը դուրս էր հանդիպակած բախվել մեքենային, որի արդյունքում տեղում մահացել էր երիտասարդ մի տղամարդ։ Tesla-ի վարորդը, ըստ նույն լրատվամիջոցի, Երևանում հաշվառված 29-ամյա Գոհար Մանուկյանն էր, որին սկզբում քննիչը որոշել էր ձերբակալել ու կալանքի միջնորդություն էր ներկայացրել դատարան, սակայն տիկին Մելիքսեթյանը, ըստ նույն մեդիայի, կալանք չի կիրառել, այլ տնային կալանք ու 10 մլն դրամ գրավ։
Ստացվում է, ըստ դատավոր Մելիքսեթյանի ներքին համոզմունքի, վարորդի վարքագիծը հնարավոր է քավել գրավով, իսկ իշխանությանը ընդդիմանալը՝ միայն բանտախցով»։
«ՉԻ». Նորմալ է: Շատ «անկախ ու արդար» դատական համակարգի արդյունք էլ սա է: Նիկոլի երազանքն էր:
Բայց դուք տեսնեք, թե լրագրողի այս գրառման տակ քպ-ականներն ինչեր են գրել: Այ, էդ սպանում է: Մեկը գրել է. «Հա բայց միտում չկա էդ վթարում, իսկ մյուսում կա։ Անհամեմատելու բաներ են»։ Լուրջ ենք ասում, տառ չենք փոխել, հենց այդպես էլ գրել է: Ոչինչ, որ հարբած մեքենա է վարել, ողբերգական վթարի պատճառ է դարձել, հո ինադու չի՞ արել:
Մեկ ուրիշը գրել է. «Տեռորիստն ու հարբած մարդը նույնն ա՞»:
ԱԺ նախկին քպ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ գրել է. «Եղբայր, հինգ ամսեկան երեխա ունի»: Այսինքն՝ հինգ ամսական երեխային թողել է, ուշ գիշերով հարբած մեքենա վարել, արդյունքում երիտասարդ է զոհվել... սա Աբրահամ Լինկոլնի հայտնի խոսքն է հիշեցնում. «Երկերեսանին նա է, ով ծնողներին սպանում է, հետո դատարանում խնդրում հաշվի առնել, որ որբ է»:
Չնայած, ինչի՞ ենք զարմանում: Փաշինյանի կորտեժը չէ՞ր, որ հղի կնոջը վրաերթի ենթարկեց... հիշո՞ւմ եք՝ ով ու ինչպես պատժվեց: Եթե չեք հիշում, կարդացեք «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության դեպքը: