Կարպիս Փաշոյանն ու Արմեն Բաղդասարյանը քննարկում են վարչապետի նոր նշանակումները։
- «Հոդված 137.2» պոդքաստի անվանումը, որպես խորհրդանիշ, վերցված է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 137.2 հոդվածից։ Սա հայհոյանքի քրեականացման հայտնի հոդվածն է՝ Հայաստանի պատմության ամենահակաժողովրդավարական, ազատ խոսքի նկատմամբ ծայրահեղ ոտաձգությունը։ Քանի դեռ այդ հոդվածը կա, այն դամոկլյան սրի կամ այն եռագույն ժապավենով կապած մանդատ-մուրճի պես կախված է լինելու և կախված է լրատվամիջոցների վրա։