...

Հոդված 137.2 / Էպիզոդ 11. Արևմտյան Հայաստան vs Արևմտյան Ադրբեջան. Փաշինյանի վտանգավոր հայտարարությունները


Կարպիս Փաշոյանն ու Արմեն Բաղդասարյանը քննարկում են Նիկոլ Փաշինյանի Արևմտյան Հայաստանը Արևմտյան Ադրբեջանին հավասարեցնելու թեման։

«Հոդված 137.2» պոդքաստի անվանումը, որպես խորհրդանիշ, վերցված է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 137.2 հոդվածից։ Սա հայհոյանքի քրեականացման հայտնի հոդվածն է՝ Հայաստանի պատմության ամենահակաժողովրդավարական, ազատ խոսքի նկատմամբ ծայրահեղ ոտաձգությունն է։ Թեև հոդվածը հետո ապաքրեականացվել է, բայց ոչ համոզմունքով, այլ միջազգային հանրության ճնշմամբ, և հոդվածի աշխարհայացքն ու փիլիսոփայությունը մնացել է և մնացել են դրա կրողները։ Քանի դեռ այդ հոդվածը կա, այն դամոկլյան սրի կամ այն եռագույն ժապավենով կապած մանդատ մուրճի պես կախված է լինելու և կախված է լրատվամիջոցների վրա, որովհետև անկախ նրանից քաղաքականացված է դա, թե ոչ, այնտեղ այնպիսի տուգանքներ են նախատեսվում, որ որևէ լրատվամիջոց կամ կգերադասի ընդհանրապես շատ զգուշավոր լինել, կամ էլ ուղղակի փակման վտանգի առջև կհայտնվի։ Այնպես որ, հոդվածը քրեական է, թե քրեական չէ, եթե նպատակը ազատ խոսքը լռեցրել է՝ հոդվածի նպատակին ծառայում է կամ կարող է ծառայել։ «Հոդված 137.2» պոդքաստի զրուցակիցներն են Կարպիս Փաշոյանը և Արմեն Բաղդասարյանը։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ