...

Հոկտեմբերի 10-16-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 10-16-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 10-13-ին շահավետ գործնական կապեր կհաստատեք կազմակերպությունների հետ, ընկերների հետ համատեղ համաձայնություններ կկնքեք: Անձնական ծրագրերն ու գաղափարներն իրագործելու բազում հնարավորություններ կհայտնվեն: Լավ նորություններ կստանաք:

14-16-ին հեշտությամբ կապեր կհաստատեք, հաջող ուղևորություններ ու լավ հանդիպումներ են սպասվում: Հարազատներից օգնություն կստանաք: Ծանոթություններ կհաստատեք, որոնք գործնական համագործակցության կհանգեցնեն:

Ցուլ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 10-13-ին՝ հաջողություններ ու առաջխաղացում աշխատանքի մեջ: Հաջողությամբ կավարտեք գործերը: Գործերը լավ կազմակերպելու և ծրագրելու ունակություն: Առողջության ամրապնդում:

14-16-ին՝ հաջող նախաձեռնություն ֆինանսական գործերում, գործնական կլինեք, անձնական շահի զգացում: Օգտակար ակտիվություն է սպասվում աշխատանքի մեջ:

Երկվորյակ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 10-13-ին՝ հեղինակության աճ, բարյացակամ վերաբերմունք ազդեցիկ անձանց կողմից, շահավետ առաջարկներ, հաջողություններ արտերկրի կամ արտասահմանի հետ կապված գործերում: Կվերականգնեք հին ռոմանտիկ հարաբերությունները:

14-16-ին կամքի ուժը կմեծանա, հասարակական գործերում կամ սիրելիի հետ հարաբերություններում լավ ինքնադրսևորվելու հնարավորություն կունենաք: Գործնական ոլորտում ցույց կտաք առաջատարի ձեր հատկանիշները:

Խեցգետին

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 10-13-ին՝ լավ փոփոխություններ տանը, ընտանեկան խնդիրների լուծում, ընտանեկան բյուջեի ամրապնդում: Ինքնավստահություն ձեռք կբերեք:

14-16-ին տնային գործերի հետ կապված ցանկություններն ու երազանքները կարծես իրենք իրենց իրականություն կդառնան: Կավարտվեն հին ու ձգձգվող խնդիրները:

Առյուծ 

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: 10-13-ին՝ պիտանի և լավ հանդիպումներ ու ծանոթություններ: Հուսալի գործընկեր կգտնեք: Օգնություն ու լավ խորհուրդներ կստանաք փորձառու անձանցից: Հոգ կտանեք երկարաժամկետ նպատակների ու խնդիրների մասին:

14-16-ին նորությունների ու գաղափարների ակտիվ փնտրտուքը կարող է հաջող կապերի ու ծանոթությունների հանգեցնել: Հասարակական գործերին հաջող մասնակցություն կունենաք: Ընկերների հետ համատեղ գործեր են սպասվում:

Կույս

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 10-13-ին՝ ֆինանսական գործերի լավ ընթացք, բիզնեսի ամրապնդում: Շահավետ առաջարկներ ու աշխատանք է սպասվում:

14-16-ին անձնական ակտիվության շնորհիվ կարող եք հաջողությունների հասնել ֆինանսական գործերում: Կոնկրետ նպատակին հասնելու հնարավորություն կունենաք:

Կշեռք

Շարունակվում է Կշեռքի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս և ունակությունները դրսևորելիս: 10-13-ին գործերում ձեր կազմակերպվածությունն ու կարգապահությունը ղեկավարության հավանությանը կարժանանան: Կվերականգնեք հին ռոմանտիկ հարաբերությունները: Հետաքրքիր հանդիպումներ են սպասվում:

14-16-ին ճիշտ կկիրառեք ձեր ուժերն ու գիտելիքները անձնական գործերն ու հետաքրքրություններն առաջ մղելու համար: Սկզբունքայնությունը կօգնի լուծել անձնական խնդիրները: Հնարավոր է հետաքրքրություն դրսևորեք արտասահմանի հետ կապված գործերին:

Կարիճ

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 10-13-ին հաջողակ կլինեք տնային գործերում: Տանը կարգուկանոն ու հարմարավետություն կհաստատեք: Կամրապնդեք հարազատների հետ հարաբերությունները:

14-16-ին երկար սպասված փոփոխությունները կարող են իրենք իրենց տեղի ունենալ կամ էլ ինքնաբերաբար կլուծվեն հին խնդիրները: Հնարավոր է ինչ-որ գաղտնիքներ բացահայտեք:

Աղեղնավոր

Նորի, հեռանկարային հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 10-13-ին անձնական պատասխանատվության մեծ զգացումն ու կառուցողական մասնագիտական փառասիրությունը կօգնեն գործերն առաջ մղելուն, աշխատանքի մեջ հաջողությունների հասնելուն: Ֆինանսական վիճակի բարելավում:

14-16-ին հաջող համագործակցություն է սպասվում ընկերների կամ կազմակերպությունների հետ: Լավ առաջարկներ կստանաք:

Այծեղջյուր

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 10-13-ին հաջողակ կլինեք տնային գործերում: Կարգուկանոն ու հարմարավետություն կհաստատեք տանը: Կամրապնդեք հարազատների հետ հարաբերությունները:

14-16-ին բարձր աշխատունակությունն ու նպատակասլացությունը կօգնեն հասնել կարևոր նպատակին կամ դրա ուղղությամբ կարևոր քայլեր անել:

Ջրհոս

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 10-13-ին կարևոր փոփոխություններ տեղի կունենան տանը, սեփական ջանքերի և կարևոր անձանց աջակցության շնորհիվ հնարավոր են անձնական բնույթի հաջողություններ ու առաջընթաց աշխատանքի մեջ: Արտերկրի հետ կապված գործերի բարելավում:

14-16-ին հաջողակ կլինեք, լավ տրամադրություն կունենաք: Ռոմանտիկ հարաբերությունների հաջող ընթացք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Ձկներ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 10-13-ին հաջողակ կլինեք պրակտիկ գործերում, շահի հանդեպ լավ հոտառություն կդրսևորեք: Համատեղ գործերում ու բիզնեսում հաջողություններ են սպասվում:

14-16-ին տնային գործերում ակտիվությունը կարող է լավ փոփոխությունների և ընտանեկան խնդիրների լուծման հանգեցնել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   482 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ