...

Հոկտեմբերի 13-19-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 13-19-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Ամուսիններից ու գործընկերներից մեծ կախվածություն կառաջանա: 13-ին աշխատանքային կամ առողջական խնդիրներ կարող են առաջանալ:

14-15-ին՝ անսպասելի և անսովոր հանդիպումներ կամ ուղևորություններ: Առաջընթաց ռոմանտիկ հարաբերություններում: Լավ գործընկերներ կգտնեք:

16-19-ին սեփական անձի մասին մեծ կարծիքի, ավանդույթներին կամ ընտանեկան պայմանավորվածություններին չհետևելու պատճառով խնդիրներ կարող են առաջանալ ընտանեկան գործերում:

Ցուլ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 13-ին հարաբերություններում կարող են խնդիրներ առաջանալ, կաշկանդվածություն, հեռանկարների բացակայություն:

14-15-ին անսպասելի գումար կստանաք, անսովոր գնումներ կանեք: Հաջողություններ բիզնեսում:

16-19-ին՝ դժվարություններ աշխատանքի մեջ, խճճված գործեր շատ կլինեն: Հանդիպումներ և ուղևորություններ, որոնք սպասված արդյունքը չեն տա:

Երկվորյակ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 13-ին կարող են խնդիրներ առաջանալ ընտանեկան հարաբերություններում: Տնային հոգսերը կարող են խանգարել անձնական ծրագրերին կամ կարևոր գործերին: 

14-15-ին լավ տրամադրություն կունենաք: Ոգեշնչվածություն: Հարաբերությունների անսովոր զարգացում: Ինքնատիպ վարք:

16-19-ին չափից դուրս մեծ ցանկությունների, չարդարացված լավատեսության, հնարավորից ավելին խոստանալու հակվածության պատճառով խնդիրներ կառաջանան ֆինանսական գործերում:

Խեցգետին

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 13-ին՝ խնդիրներ հանդիպումների ժամանակ, արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերում: Ազդեցիկ դեմքերի կողմից անհրաժեշտ աջակցության բացակայություն:

14-15-ին՝ անսպասելի հաճելի հանդիպումներ հարազատների հետ, ուրախություն տանը: 

16-19-ին էքստրավագանտ վարքի և սեփական անձի մասին մեծ կարծիքի պատճառով կարող են խնդիրներ առաջանալ, ինչն էլ վատ կանդրադառնա ընտանեկան հարաբերությունների վրա:

Առյուծ

Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 13-ին՝ դժվարություններ ֆինանսական գործերում, բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Հնարավոր է գումար խնայելու անհրաժեշտություն լինի: 

14-15-ին լավ տրամադրություն կունենաք: Ընկերների ու կազմակերպությունների հետ կապված հաջող գործունեություն: Անսովոր հանդիպումներ ու ռոմանտիկ հնարավորություններ:

16-19-ին՝ անճշտություններ գործերը ծրագրելիս, անհրաժեշտ տեղեկատվության բացակայություն: Ծրագրված հանդիպումները և ուղևորությունները կարող են չկայանալ: Թյուրըմբռնում հարազատների հետ հարաբերություններում:

Կույս

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 13-ին՝ խնդիրներ և հիասթափություն հասարակական ու ռոմանտիկ գործերում, ուրիշների զգացմունքների և կարիքների հանդեպ ուշադրության պակաս, հարաբերություններում ջերմության բացակայություն:

14-15-ին՝ հաջողություններ աշխատանքի մեջ ու ֆինանսական գործերում: Լավ գնումներ կանեք:

16-19-ին անսպասելի նորությունները կարող են ֆինանսական գործերում ու բիզնեսում խնդիրներ ստեղծել: Անակնկալ ծախսեր: Խուսափեք մոլախաղերից ու ոչ խելամիտ սպեկուլյացիաներից:

Կշեռք

Շարունակվում է Կշեռքի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: 13-ին՝ սառնություն ու խնդիրներ հարաբերություններում, առողջությունը կթուլանա: 

14-15-ին գերզգայուն կլինեք, ոգեշնչվածությունը այցի կգա: Լավ հանդիպումներ արտասահմանցիների կամ ազդեցիկ մարդկանց հետ: Առաջընթաց ռոմանտիկ հարաբերություններում: 

16-19-ին սեփական անձի մասին մեծ կարծիքն ու անհիմն լավատեսությունը կարող են նպատակին հասնելիս խնդիրներ ստեղծել:

Կարիճ

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 13-ին՝ խնդիրներ ընկերների, կոլեկտիվների հետ հարաբերություններում: Գործողություններում ազատության բացակայություն: Պայմաններից կախվածության մեջ կհայտնվեք:

14-15-ին գերզգայուն կլինեք: Անսպասելի հաջողություններ համատեղ գործերում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Հին խնդիրների անսպասելի լուծում:

16-19-ին մանրուքներին անուշադիր լինելը, միայն հաջողության վրա հույս դնելը խնդիրներ կստեղծեն ծրագրերն իրագործելիս: Արտերկրի հետ կապված գործերը կձգձգվեն:

Աղեղնավոր

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 13-ին ղեկավարության հետ հարաբերություններում խնդիրներ կառաջանան: Տնային հոգսերը կարող են խանգարել սեփական գործերին ու աշխատանքին: Սառնություն հարաբերություններում:

14-15-ին՝ անսովոր, հուզիչ հանդիպումներ: Կմասնակցեք հասարակական կամ մշակութային միջոցառումների: 

16-19-ին՝ խնդիրներ կազմակերպություններին, կոլեկտիվներին առնչվող գործերում: Դժվարություններ համատեղ գործերում ու բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Անսպասելի լուրեր:

Այծեղջյուր

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 13-ին՝ դժվարություններ ուղևորությունների ժամանակ, հարազատների հետ գործերում ու հանդիպումներում: 

14-15-ին գործերի ընթացքի մեջ անսպասելի փոփոխություններ կլինեն, շահի հանդեպ լավ հոտառություն: Կարևոր մարդկանց հետ գործնական հարաբերություններ կհաստատեք:

16-19-ին ղեկավարության և ազդեցիկ մրցակիցների հետ խնդիրներ կարող են առաջանալ: Աջակցության բացակայություն: Անհաջող բանակցություններ:

Ջրհոս

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 13-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում, բիզնեսում, հարկերի հետ կապված գործերում: Խնայելու անհրաժեշտություն կլինի: 

14-15-ին լավ տրամադրություն կունենաք: Մասնակցություն մշակութային միջոցառումների: Սիրային հարաբերությունների անսպասելի զարգացում:

16-19-ին՝ խնդիրներ արտերկրի հետ կապված գործերում, ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններում: Գործերում և աշխատանքին կխանգարի անհիմն լավատեսությունը:

Ձկներ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 13-ը վատ օր է գործնական հարաբերություններ հաստատելու համար: Հարաբերություններում սառնություն ու լարվածություն կնկատվի:

14-15-ին՝ լավ փոփոխություններ տանը, ընտանեկան հարաբերություններում: Կարևոր հանդիպումներ հարազատների հետ: Ընտանեկան խնդիրները լուծելու հնարավորություն կլինի:

16-19-ին մեծ ծրագրերը կարող են չիրագործվել: Անհաջողություններ համատեղ գործերում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Անակնկալներ ռոմանտիկ հարաբերություններում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   106 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ