...

Հոկտեմբերի 16-22-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 16-22-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 16-19-ին՝ հանդիպումներ ու բանակցություններ, նոր գործնական կապերի հաստատում, հետաքրքիր տեղեկատվություն գործընկերներից: Կարճատև ուղևորություն կկատարեք ամուսնու կամ սիրելիի հետ:

20-22-ին լավ տեսք ունենալու, համակրանք առաջացնելու շնորհիվ լավ տրամադրություն կունենաք: Հաջող գնումներ, լավ նվերներ: Մեծ գումար տնօրինելու հնարավորություն կլինի: Հաջողակ կլինեք պրակտիկ գործերում ու բիզնեսում:

Ցուլ

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 16-19-ին կարգապահությունը, ճշգրտությունը և գիտելիքների կիրառումը կօգնեն բարելավել գործերը, կօգնեն նաև աշխատանքի մեջ: Լավ օրեր են վառ ու նորաձև իրեր գնելու համար: Կհետաքրքրվեք սննդակարգով:

20-22-ին ուրախ տրամադրություն կունենաք: Անձնական մեծ հնարավորություններ, սեր ու համակրանք շրջապատողների կողմից: Կմասնակցեք հաճելի միջոցառումների: Ռոմանտիկ հարաբերությունների զարգացում:

Երկվորյակ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 16-19-ին ինքնավստահ ու ակտիվ կլինեք ձեր գաղափարներն ու ծրագրերն առաջ տանելիս: Վառ հանդիպումներ ու ծանոթություններ: Մասնակցություն հետաքրքիր մշակութային միջոցառումների: Խոստումներ կտաք երեխաներին ու սիրելիին: Կարճատև հաճելի ուղևորություններ:

20-22-ին ընտանեկան իրադարձությունները, հարազատներն ու մտերիմները ուրախություն կպարգևեն: Զգայուն ու հաջողակ կլինեք: Որոշ խնդիրներ հեշտությամբ լուծում կստանան:

Խեցգետին

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 16-19-ին տանը հանդիպումներ ու զրույցներ են սպասվում, կամ էլ ակտիվորեն կծրագրեք տնային գործերը: Ուղևորություններ կենցաղային հարցերով: Կարևոր հանդիպումներ հարազատների հետ:

20-22-ին հաճելի հանդիպումներ ու ծանոթություններ, բանակցություններ ու նախաձեռնություններ շատ կլինեն: Ներդաշնակ հարաբերություններ հարազատների հետ: Հասարակական գործերին մասնակցությունը կուրախացնի: Հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ:

Առյուծ

Հանդիպումներ ու զրույցներ շատ կլինեն: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 16-19-ին կռահող կլինեք: Տեղեկատվության և կապերի ակտիվ փնտրտուք: Համատեղ գործեր հարազատների, կոլեգաների հետ: Կարճատև ուղևորություններ անձնական հարցերով: 

20-22-ը բարենպաստ օրեր են: Ձեզ վրա ուշադրություն հրավիրելու հնարավորություն կունենաք, նվերներ ու առաջարկներ կստանաք ազդեցիկ ու հեղինակավոր մարդկանցից: Հաջողակ կլինեք ֆինանսական գործերում և գնումներ անելիս:

Կույս

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր նյութական վիճակը: 16-19-ին՝ ֆինանսական գործերի, գնումների հետ կապված ծրագրերի իրագործում: Լավ հարաբերություններ գործընկերների հետ: Կարճատև գործնական ուղևորություններ: Հարազատներից իրական, պրակտիկ օգնություն կստանաք:

20-22-ին՝ կյանքի հանդեպ լավատեսական հայացք: Հարաբերությունների բարելավում ու նոր հեռանկարներ հարաբերություններում: Համակրանք ձեռք բերելու հնարավորություն կլինի: Շահավետ կապերի ընդլայնում:

Կշեռք

Շարունակվում է Կշեռքի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք բնագավառներում կամրապնդեք ձեր դիրքերը: 16-19-ին ինքնավստահ ու համառ կլինեք ձեր գաղափարներն ու ծրագրերն արտահայտելիս: Գիտելիքները և կարողությունները հաջողությամբ կիրառելու հնարավորություն կլինի: Շփումներ ու հանդիպումներ: Հասարակական կապերի ընդլայնում:

20-22-ին՝ կյանքի հանդեպ լավատեսական հայացք: Բարություն, հեշտությամբ կհասկանաք ուրիշների պահանջմունքները: Համատեղ գործերի լավ արդյունքներ: Դժվար իրավիճակներում անսպասելի աջակցություն կստանաք: Խնդիրների լուծում:

Կարիճ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 16-19-ին՝ ուժեղ ինտուիցիա և հոտառություն: Կարևոր ու գաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք: Ուրիշների զգացմունքները հեշտությամբ հասկանալու ունակություն: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

20-22-ին՝ հարաբերությունների բարելավում: Հաճելի հանդիպումներ ու ծանոթություններ կոլեկտիվներում: Իրադարձությունների հաջող ընթացք, լավ նորություններ: Անսպասելի օգնություն կստանաք:

Աղեղնավոր

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 16-19-ին կռահող կլինեք ու պիտանի տեղեկատվություն կգտնեք: Հաջողությամբ կծրագրեք գործերը: Հետաքրքիր հանդիպումներ ընկերների հետ: Կազմակերպությունների հետ կապեր կհաստատեք: Նորություններ կստանաք:

20-22-ին՝ ուրախություն ձեզ համար կարևոր մարդկանց կամ աշխատանքային կոլեկտիվի շրջանում: Բարձր ճաշակի շնորհիվ լավ տեսք ունենալու հնարավորություն կունենաք: Հաջողություններ պրակտիկ գործերում ու աշխատանքի մեջ:

Այծեղջյուր

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 16-19-ին անձնական գաղափարներն իրագործելու հնարավորություն կլինի: Լավ ժամանակ է իշխանություն ունեցող մարդկանց հետ բանակցելու համար: Գործերի հաջող ծրագրում: Մասնագիտական գործերի առաջխաղացում գիտելիքները և ունակությունները ճիշտ օգտագործելու շնորհիվ:

20-22-ին՝ կյանքի հանդեպ լավատեսական հայացք: Հրավերներ ու առաջարկներ կստանաք: Կմասնակցեք հաճելի միջոցառումների: Ռոմանտիկ հարաբերությունների զարգացում: Հաջողակ կլինեք:

Ջրհոս

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 16-19-ին նոր գաղափարներ ու ծրագրեր կունենաք: Ակտիվություն արտասահմանի և արտասահմանցիների հետ կապված գործերում: Գիտելիքներն ընդլայնելու, հատուկ պատրաստություն անցնելու անհրաժեշտություն կլինի: Շահավետ շփումներ ազդեցիկ մարդկանց հետ:

20-22-ին՝ ինքնավստահություն, հեշտությամբ կհասկանաք ուրիշների զգացմունքները: Հաջող ուղևորություններ: Հաջող գործեր տանը, ընտանիքում: Լավ փոփոխություններ, որոնք կբարելավեն բյուջեն:

Ձկներ

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 16-19-ին ինքնավստահ կլինեք ձեր գաղափարներն արտահայտելիս, իրավիճակի խորքը թափանցելու ունակություն: Խնդիրները լուծելու գաղափարներ կունենաք: Համատեղ գործերի լավ արդյունքներ:

20-22-ին՝ ուրախություն գործնական ու ռոմանտիկ հարաբերություններում: Հաջողություններ ուսման մեջ, ուղևորությունների ժամանակ: Հանդիպումներ կարևոր մարդկանց հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2707 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ