...

Հոկտեմբերի 17-23-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 17-23-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 17-19-ին համագործակցությունից ֆինանսական շահ կունենաք: Ակտիվ կլինեք սիրային հարաբերություններում: Հաջող համաձայնություններ ձեռք կբերեք:

20-23-ին շատ գրավիչ կլինեք, հեշտությամբ կշփվեք ու կապեր կհաստատեք: Կբարելավեք հարաբերություններն ամուսինների հետ, պիտանի գործնական հարաբերություններ կհաստատեք: Հարազատների հետ շահեկան համագործակցություն է սպասվում:

Ցուլ

Վերջանում է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 17-19-ին ինքնավստահ կլինեք, աշխատավայրում կպաշտպանեք ձեր հետաքրքրություններն ու աշխատանքի արդյունքները: Ձեզ լավ ներկայացնելու, լավ տեսք ունենալու հնարավորություն կունենաք:

20-23-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք, ակտիվություն բիզնեսում և աշխատանքի մեջ: Գումար աշխատելու հնարավորություն կընձեռվի: Հաջող գնումներ կանեք:

Երկվորյակ 

Այս շաբաթ վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Ավելի շատ հոգսեր կառաջանան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 17-19-ին հասարակության մեջ, կոլեկտիվներում ձեր դիրքը բարելավելու հնարավորություն կունենաք: Ռոմանտիկ հնարավորությունների ընդլայնում: Կմասնակցեք մշակութային միջոցառումների: Սիրելիների հետ հանդիպումները կուրախացնեն:

20-23-ին՝ անձնական մեծ գրավչություն, հեշտությամբ շփումներ կհաստատեք մարդկանց հետ: Բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք շրջապատողների կողմից:

Խեցգետին

Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 17-19-ին տանը իրավիճակի և գործերի բարելավում է սպասվում, լավ հարաբերություններ կհաստատեք: Ուրախություն ընտանիքում: Լավ միջոցառումներ կկազմակերպեք:

20-23-ին բարձր տրամադրություն կունենաք: Շատ զգայուն կլինեք, բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք հարազատների կողմից: Հեշտությամբ կլուծվեն ընտանեկան խնդիրները: Տանը հետաքրքիր հանդիպումներ են սպասվում:

Առյուծ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի ընտանեկան խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 17-19-ին շահեկան կապեր կհաստատեք: Ֆինանսական և բիզնեսի հետ կապված գործերով ուղևորություններ կկատարեք: Ճանապարհին հաճելի ռոմանտիկ ծանոթություններ կհաստատեք:

20-23-ը հաջող օրեր են: Հետաքրքիր հանդիպումներ տեղի կունենան: Հասարակական գործերին մասնակցության կամ ուղևորության ժամանակ կարող են ռոմանտիկ բնույթի ծանոթություններ հաստատվել: Լավ առաջարկներ են սպասվում:

Կույս

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 17-19-ին բիզնեսում անձնական նախաձեռնությունից ֆինանսական օգուտ կունենաք: Համագործակցության լավ արդյունքներ են սպասվում:

20-23-ին հաջողություններ են սպասվում գործարար գործունեության մեջ ու բիզնեսում, լավ գումար աշխատելու հնարավորություն կունենաք: Ղեկավարության ու կարևոր անձանց հետ փոխհարաբերությունների բարելավում:

Կշեռք

Վերջանում է Կշեռքի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրվածությունը փոխարինվում է սեփական ֆինանսական վիճակով հետաքրքրությամբ: 17-19-ին զբաղված կլինեք հասարակական կամ ռոմանտիկ գործերով: Կյանքի հանդեպ լավատեսական հայացք: Մրցակցելու մեծ ցանկություն կունենաք: Դիրքերը բարելավելու հնարավորություն կլինի:

20-23-ին՝ անձնական գրավչության աճ, անձնական գործերում նախաձեռնող կլինեք: Արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերի բարելավում: Կարևոր անձանց ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու ունակություն:

Կարիճ

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հոկտեմբերի 23-ից սկսվում է Կարիճի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական նախաձեռնության աճ կբերի: 17-19-ին շրջապատողների բարյացակամ վերաբերմունքը, շահի հանդեպ ձեր հոտառությունը կօգնեն բարելավել գործերի վիճակը:

20-23-ին լավ փոփոխություններ տեղի կունենան հարաբերություններում: Հաջողություններ են սպասվում բիզնեսում: Հասարակական գործերից նյութական շահ ստանալու հնարավորություն կլինի: Հարկերի, վարկերի հետ կապված հաջող գործեր:

Աղեղնավոր

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 17-19-ին զբաղված կլինեք հասարակական գործերով, ինչի արդյունքում նոր գործեր կբացվեն կամ նոր գաղափարներ կհայտնվեն: Կոլեկտիվների, ընկերների հետ հարաբերությունների բարելավում: Հետաքրքիր միջոցառումներ ընկերների հետ:

20-23-ին հարաբերություններում անսպասելի լավ փոփոխություններ տեղի կունենան, նոր ծանոթություններ ու շահավետ համաձայնություններ կլինեն: Համագործակցելու մեծ ցանկություն կունենաք:

Այծեղջյուր

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների փնտրտուքի շրջանը: 17-19-ին՝ ղեկավարությանը ձեր օգտին տրամադրելու ունակություն, կստիպեք նրան լսել ձեր կարծիքը: Լավ կընթանան պրակտիկ ու ֆինանսական գործերը:

20-23-ին՝ աշխատավայրում հարաբերությունների բարելավում, հաջողություններ կունենաք ֆինանսական գործերում: Բարյացակամ վերաբերմունք ղեկավարության կողմից:

Ջրհոս

Որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջան է: 17-19-ին՝ նոր գաղափարների ակտիվ փնտրտուք, կպաշտպանեք ձեր սկզբունքները: Ազդեցիկ անձանց շրջանում աջակցություն կփնտրեք ձեր հնարավորություններն ընդլայնելու նպատակով: Հաջող գործեր կվարեք արտերկրում կամ արտասահմանցիների հետ:

20-23-ին՝ գրավչության աճ ու բարձր տրամադրություն: Հարաբերությունների բարելավում ու հետագա զարգացում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների: Ուղևորությունների ժամանակ հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք:

Ձկներ

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 17-19-ին՝ իրերի և գործերի գոյություն ունեցող կարգը փոխելու ակտիվ ձգտում: Կամքի մեծ ուժ կդրսևորեք: Հնարավոր են խանդի պահեր: Հարկերի, վարկերի հետ կապված հաջող գործեր են սպասվում:

20-23-ին ակտիվություն կցուցաբերեք տնային գործերում, դրանցում փոփոխությունների ցանկություն կունենաք: Հարազատների հետ հարաբերությունների բարելավում: Ընտանեկան բյուջեի բարելավում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   465 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ