Խոյ
Վերջացել է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, սկսվել է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 20-22-ին կասկածամիտ կլինեք, ուստի հնարավոր են վեճեր, մրցակցության թեժացում բիզնեսում: Շահի հանդեպ լավ հոտառություն: Քննադատական մոտեցում կցուցաբերեք: Համատեղ ֆինանսական գործերի, հարկերի ու վարկերի հետ կապված շփումներ և ուղևորություններ են սպասվում: Երկարատև ու բարձրաձայն դատողությունները միայն կբարդացնեն իրավիճակը:
23-26-ին տնային գործերը կբարելավվեն, ընտանիքում լավ փոփոխություններ կլինեն, հետաքրքիր հանդիպումներ կկայանան ու միջոցառումներ տեղի կունենան: Ընտանեկան բյուջեի բարելավում:
Ցուլ
Վերջացել է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հուզել շրջապատողների հետ հարաբերությունները: 20-22-ին ձեր գաղափարներն արտահայտելիս ու ձեր տեսակետը պաշտպանելիս հակված կլինեք սովորականից ավելի ագրեսիվ լինել: Մրցակցություն: Ակտիվ բանակցություններ: Հանդիպումներ գործարար, նախաձեռնող գործընկերների հետ:
23-26-ին՝ լավ համագործակցություն, հաջողություններ ուսման մեջ և ուղևորությունների ժամանակ: Լավ տեղեկատվություն կստանաք: Կշփվեք ազդեցիկ մարդկանց հետ: Համատեղ գործեր հարազատների հետ:
Երկվորյակ
Վերջացել է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Տնային հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 20-22-ին՝ գործնական ակտիվություն: Գործերում և աշխատավայրում խնդիրներն արագ լուծելու ձգտում: Բայց ցանկալի է չծանրաբեռնվեք, որպեսզի առողջությունը չթուլանա: Անսպասելի մանրուքները մեծ էներգիա կխլեն:
23-26-ին՝ հաջողություններ պրակտիկ ու ֆինանսական գործերում: Արդյունավետ աշխատանք: Լավ գնումներ կանեք:
Խեցգետին
Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը նվազել են, ուժերի վերելքի բարենպաստ շրջան է սկսվել: 20-22-ին գործողություններում վճռական կլինեք, ակտիվ կլինեք ձեր ծրագրերը մյուսներին ներկայացնելու հարցում: Ավելի շատ կհետաքրքրվեք հարազատների, երեխաների ու սիրելիների գործերով: Ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:
23-26-ին՝ լավատեսական տրամադրություն: Անձնական գործերում հաջողակ կլինեք: Հանդիպումներ սիրելիների հետ: Կմասնակցեք կարևոր միջոցառումների: Կարևոր մարդկանց կողմից հավանության կարժանանաք: Լավ առաջարկներ կստանաք:
Առյուծ
Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը: Սկսվում է տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 20-22-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ, ընտանիքի անդամների մասին հոգ տանելու, տնային խնդիրները լուծելու անհրաժեշտություն կլինի: Տնային պայմանները բարելավելու ծրագրեր ու գաղափարներ կհայտնվեն: Սակայն որոշումներ ընդունելիս հնարավոր է շտապեք և հույզերով առաջնորդվեք: Ընտանեկան, կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ են սպասվում:
23-26-ին՝ ընտանիքում գործերի անսպասելի բարելավվում, լավ լուրեր, հաճելի հանդիպումներ տանը:
Կույս
Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը փոխարինվել է տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 20-22-ին՝ գիտելիքների, տեղեկատվության ու շփումների ակտիվ փնտրտուք: Հանդիպումներ հարազատների, ծառայակիցների հետ: Կհետաքրքրվեք պրակտիկ կիրառում ունեցող գաղափարներով: Հաճախակի վեճեր:
23-26-ին՝ լավ հանդիպումներ, ուղևորություններ ու նորություններ: Հետաքրքիր գաղափարներ ու առաջարկներ: Կազմակերպությունների հետ շահեկան հարաբերություններ կհաստատեք:
Կշեռք
Վերջանում է Կշեռքի ամիսը: Անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվել է սեփական նյութական վիճակով հետաքրքրությամբ: 20-22-ին՝ ֆինանսական գործերի հետ կապված ակտիվ հանդիպումներ ու բանակցություններ: Ֆինանսական խնդիրների հետ կապված վեճեր կլինեն, մրցակցությունը կսրվի: Կհետաքրքրվեք այնպիսի ինֆորմացիայով, որը պրակտիկ շահ է տալիս: Հաճախակի գործնական ուղևորություններ:
23-26-ին՝ հաջողություններ և բիզնեսի ընդլայնում: Լավ գնումներ կանեք: Ֆինանսական գործերում ազդեցիկ դեմքերը կաջակցեն:
Կարիճ
Վերջացել է անորոշության և տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հոկտեմբերի 23-ից սկսվում է Կարիճի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 20-22-ին կռահող և ինքնավստահ կլինեք, հստակ կծրագրեք գործերը: Հաճախակի շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ակտիվորեն առաջ կտանեք ձեր գաղափարները՝ չլսելով ուրիշներին: Գործերում որոշակի շտապողականություն ու անհանգստություն կնկատվի:
23-26-ին՝ լավատեսական տրամադրություն, աջակցություն, ազդեցիկ մարդկանց կողմից հավանության կարժանանաք: Լավ լուրեր արտերկրից, կբարելավվեն արտեկրի և արտասահմանցիների հետ կապված գործերը: Հաջող պատահարը կօգնի իրագործել անձնական ծրագրերը:
Աղեղնավոր
Վերջացել է նորություններ և փոփոխություններ բերող շրջանը, սկսվել է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 20-22-ին գերզգայուն կլինեք: Տագնապալից մտքեր ու կասկածներ: Հույզերի ազդեցության տակ կգործեք: Գործերը առանց լուրջ ջանքերի, կարծես իրենք իրենց կստացվեն: Անակնկալ, չծրագրված ուղևորություններ: Բարյացակամ վերաբերմունք հարազատների կողմից:
23-26-ին՝ ուժեղ ինտուիցիա, շահի հանդեպ լավ հոտառություն: Հին խնդիրները լուծելու հնարավորություն կլինի: Հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում:
Այծեղջյուր
Վերջացել է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվել է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 20-22-ին՝ ապագայի, հեռանկարների մասին մտորելու և դատելու հակվածություն: Ուշադիր կլինեք ընկերների կարծիքին, կազմակերպությունների հետ գործեր կլինեն: Մասնակցություն հասարակական գործերին: Հետաքրքիր լուրեր կստանաք: Բայց հնարավոր են իմպուլսիվ որոշումներ:
23-26-ին ազդեցիկ մարդկանց հետ ընկերական հարաբերություններ կհաստատեք: Հաջող գործեր գործընկերների հետ: Շահավետ առաջարկներ: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:
Ջրհոս
Սկսվել է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 20-22-ին՝ հաջող գործնական ու քաղաքական ակտիվություն: Կուժեղանա կազմած ծրագրերը կյանքի կոչելու և խնդիրները լուծելու վճռականությունը: Կապեր գործատուների և ղեկավարության հետ: Գործերում կարող են օգնել հարազատները, կամ ինքներդ պիտի հոգ տանեք մտերիմների մասին:
23-26-ին՝ լավատեսություն: Լավ ձեռքբերումներ աշխատավայրում, դիրքերի ամրապնդում: Ճանաչման կհասնեք, կամ ազդեցիկ մարդկանցից առաջարկներ կստանաք:
Ձկներ
Վերջացել է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվել է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 20-22-ին կռահող կլինեք: Սկզբունքային կլինեք, կպաշտպանեք ձեր կարծիքն ու հետաքրքրությունները: Կհետաքրքրվեք արտասահմանյան ամեն ինչով: Հանդիպումներ և բանակցություններ արտասահմանցիների հետ: Հաջող նախապատրաստություն հեռավոր ուղևորություններին: Լուրեր ու առաջարկներ կստանաք:
23-26-ը հաջող օրեր են: Հաջողություններ հասարակական գործերում, անձնական ծրագրերի իրագործում: Ազդեցիկ մարդկանց կողմից հավանության կարժանանաք: Ձեր գիտելիքների և ունակությունների շնորհիվ հնարավորությունների ընդլայնում: Երեխաները և սիրելին կուրախացնեն: