...

Հոկտեմբերի 21-27-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 21-27-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 21-23-ին ուժեղ ինտուիցիան թույլ կտա բարդ իրավիճակներից ելք գտնել ու լուծել հին խնդիրները: Ինքնավստահություն ձեռք կբերեք: Լավ կհասկանաք ձեր շահը:

24-27-ին ընտանիքի ֆինանսական գործերում դրական փոփոխություններ են սպասվում: Հաջող գնումներ կարվեն:

Ցուլ

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 21-23-ին՝ հստակություն շփումներում, հաջող համագործակցություն: Աջակցություն կստանաք կարևոր մարդկանցից:

24-27-ին՝ ինքնատիպ ստեղծագործ մտածողություն և անկախության ձգտում: Արագ կռահողականություն: Անսպասելի ուղևորություններ: Լավ օրեր են ֆինանսական գործեր վարելու և դրանք ծրագրելու համար:

Երկվորյակ

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր կառաջանան տանն ու կծանրաբեռնվեք աշխատանքով: 21-23-ին՝ պրակտիկ մտածողություն, հաջողությամբ կծրագրեք մասնագիտական գործերը: Աշխատավայրում կամրապնդեք ձեր դիրքերը, ղեկավարությունը կաջակցի: Կհետաքրքրվեք ձեր առողջությամբ:

24-27-ին ֆինանսական գործերում հաջողակ կլինեք, բիզնեսում հաճելի անակնկալներ են սպասվելու: Շահի հանդեպ լավ հոտառություն:

Խեցգետին

Ընտանեկան գործերն ու հոգսերը կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 21-23-ին հեշտությամբ շփումներ կհաստատեք, այդ թվում՝ ազդեցիկ մարդկանց հետ: Լավ կընթանան արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերը: Լրացուցիչ կրթություն ստանալու հնարավորություն կընձեռվի: Լուրջ կվերաբերվեք հասարակության մեջ զբաղեցրած ձեր դիրքին:

24-27-ին՝ ինքնատիպ ստեղծագործ գործունեություն, արդյունավետ գործողություններ ընկերների, կազմակերպությունների միջոցով:

Առյուծ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 21-23-ին՝ տանը գործերի բարելավում, հաջողությամբ կլուծեք ընտանեկան խնդիրները: Ինտուիցիան լավը կլինի, տանը գործերը հստակ կազմակերպելու հնարավորություն կլինի:

24-27-ին մասնագիտական գործերում և նպատակին հասնելու ճանապարհին հնարամիտ, նախաձեռնող կլինեք: Իրադարձությունները հաջող կընթանան: Հասարակական կապերի ընդլայնում: Լավ լուրեր:

Կույս

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 21-23-ին պրակտիկ մտածողությունը կօգնի համագործակցության մեջ ու շահավետ կապեր հաստատելիս: Լավ խորհուրդներ կստանաք: Հաջող ուղևորություններ կկատարեք:

24-27-ին գործերում ինքնատիպ կլինեք, կձգտեք անկախության: Արդյունավետ գործողություններ ընկերների, կազմակերպությունների միջոցով: Խոստումներ ու առաջարկներ շատ կլինեն: Կռահող կլինեք:

Կշեռք

Վերջանում է Կշեռքի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական ֆինանսական վիճակով հետաքրքրությամբ: 21-23-ին՝ հստակ, կոնկրետ, պրակտիկ մտածողություն, որը կօգնի առաջ մղել գործերն ու հաջողության հասնել աշխատավայրում, ֆինանսական գործերում ու բիզնեսում: Կհետաքրքրվեք ձեր առողջությամբ:

24-27-ին նպատակին հասնելու ճանապարհին համառություն կդրսևորեք, իրադարձությունները հաջող կընթանան:

Կարիճ

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հոկտեմբերի 23-ից սկսվում է Կարիճի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 21-23-ին՝ շփումներում հստակություն: Հաջող գործնական ծրագրում: Գաղափարները գործնականում կիրառելու հնարավորություն կլինի: Կարմապնդեք սիրելիի հետ հարաբերությունները:

24-27-ին՝ անսպասելի ու շահեկան ծանոթություններ և հանդիպումներ: Հաջողություններ համագործակցության մեջ, այդ թվում՝ ազդեցիկ մարդկանց հետ: Համառ կլինեք ձեր ծրագրերն ու գաղափարներն առաջ տանելիս:

Աղեղնավոր

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 21-23-ին տանը գործերը լավ կընթանան, ընտանիքում հանգիստ մթնոլորտ կիշխի: Հաջողությամբ կծրագրեք ֆինանսական գործերը: Օգնություն կստանաք հարազատներից:

24-27-ին՝ լավ, անսպասելի փոփոխություններ աշխատավայրում ու գործերում: Մեծ հետաքրքրվածություն համագործակցությամբ:

Այծեղջյուր

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 21-23-ին՝ շահավետ հանդիպումներ, հաջող ուղևորություններ: Կարիերայի համար անհրաժեշտ գիտելիքների և ինֆորմացիայի ստացում: Աջակցություն ու լավ խորհուրդներ ընկերներից: Շահի հանդեպ լավ հոտառություն:

24-27-ին՝ ակտիվություն և ուրախություն ռոմանտիկ հարաբերություններում: Իրադարձությունների հաջող ընթացք: Կմասնակցեք կարևոր միջոցառումների: Հարաբերություններում անձնական հեղինակության աճ:

Ջրհոս

Այս շաբաթվանից սկսվում է որոշակի հույսերի և ծրագրերի իրագործման շրջանը: 21-23-ին գործնական կլինեք, լավ կծրագրեք մասնագիտական գործերը: Առաջխաղացում գործերում և կարիերայի մեջ: Հաջող առևտուր, գումարը խնայելու հնարավորություն կլինի:

24-27-ին՝ հաջողություններ ու անակնկալներ ընտանիքի, տան հետ կապված գործերում:

Ձկներ

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 21-23-ին՝ պրակտիկ մտածողություն: Աշխատավայրում դիրքերն ամրապնդելու համար լրացուցիչ կրթություն ստանալու կամ որակավորումը բարձրացնելու հնարավորություն կընձեռվի: Գաղափարները գործնականում կիրառելու ունակություն: Պիտանի խորհուրդներ կստանաք:

24-27-ին՝ ակտիվություն ու հաջողություններ կապեր, ծանոթություններ փնտրելիս: Հետաքրքիր իրադարձություններ ու փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում: Ինտելեկտուալ ոլորտներում գործունեության շնորհիվ անձնական հեղինակության աճ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   240 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ