...

Հոկտեմբերի 24-30-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 24-30-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 24-27-ին գործընկերներ փնտրելիս ակտիվ կլինեք, կկարողանաք ձեր գաղափարները հասցնել անհրաժեշտ մարդկանց: Համատեղ գործերով հաջող ուղևորություններ կկատարեք: Լավ տեղեկատվություն կստանաք: Հաջող բանակցություններ են սպասվում:

28-29-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:

30-ին առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերն ու խնդիրները, որոնք թույլ չեն տա զբաղվել անձնական ծրագրերով:

Ցուլ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 24-27-ին ակտիվ կլինեք պրակտիկ ու ֆինանսական գործերում: Սեփական գործողությունները հաջողությամբ ծրագրելու և շահի հասնելու ունակություն: Նախաձեռնող ու արդյունավետ կլինեք աշխատանքի մեջ:

28-29-ին անձնական արժանապատվության սրված զգացումը կարող է լարված մթնոլորտ ստեղծել տանը: Տանը կարևոր փոփոխություններ կնախապատրաստեք կամ կակնկալեք: Կհետաքրքրվեք ընտանեկան բյուջեով:

30-ը լավատեսության, ընտանիքի հետ զբոսանքների, հեռվում գտնվող հարազատներով հետաքրքրվելու կամ նրանց հանդիպելու օր է: Հեռվից լուրեր կստանաք:

Երկվորյակ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 24-27-ին նախաձեռնող ու վճռական կլինեք ձեր ծրագրերը և ցանկություններն առաջ տանելիս: Հասարակական գործերում կամ ռոմանտիկ հարաբերություններում ձեր ուզածին հասնելու հնարավորություն կունենաք: Նոր ծանոթություններ են սպասվում ազդեցիկ անձանց հետ: Կմասնակցեք մշակութային միջոցառումների:

28-29-ին կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

30-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:

Խեցգետին

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 24-27-ին գաղտնի գործողությունները, շահի հանդեպ ուժեղ հոտառությունը կօգնեն կարգավորել հին գործերը և լուծել հին խնդիրները: Ընտանիքին, հարազատներին օգուտ տալու հնարավորություն կընձեռվի:

28-29-ին ակտիվ աշխատանք կանեք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք կցուցաբերեք ձեր առողջության հանդեպ:

30-ին մեծ ուշադրություն կդարձնեք շրջապատողներին, ամուսիններին ու սիրելիներին: Սերտ կապեր կհաստատեք հարազատների ու մտերիմների հետ:

Առյուծ 

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 24-27-ին հաջող գործեր կվարեք ընկերների և կազմակերպությունների հետ: Նոր նպատակները հստակ դնելու ունակություն: Լավ առաջարկներ ու նորություններ կստանաք: Անսպասելի ուղևորություններ են սպասվում:

28-29-ին բարձր տրամադրություն կունենաք, երեխաներն ու սիրելիներն էլ կուրախացնեն ձեզ: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կլինի:

30-ին զբաղված կլինեք տնային հոգսերով, գործերում ու տանը կարգուկանոն կհաստատեք: Տան համար գնումներ կանեք:

Կույս

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ ու ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Ինտելեկտուալ աշխատանք կկատարեք: Ուշադրություն կդարձնեք հարազատների հետ գործերին: 24-27-ին մասնագիտական գործերում ակտիվություն կդրսևորեք, առաջ կտանեք դրանք: Գործերի հաջող ծրագրում ու կոորդինացիա: Հաջող նախաձեռնություններ ու բանակցություններ կարևոր անձանց հետ:

28-29-ին ակտիվ կլինեք տնային գործերում, կձգտեք նկատված լինել հարազատների ու մտերիմների կողմից: Կհանդիպեք մտերիմներին:

30-ին կմասնակցեք կարևոր կամ հետաքրքիր միջոցառումների:

Կշեռք 

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: Ակտիվ կլինեք բիզնեսում և առևտրի մեջ: 24-27-ին հնարամտության, անհրաժեշտ կապերը օգտագործելու, գործողությունները հաջողությամբ ծրագրելու շնորհիվ գործերն առաջ մղելու, սեփական հնարավորություններն ընդլայնելու շանս կլինի: Արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված հաջող գործեր են սպասվում:

28-29-ին ակտիվորեն կշփվեք հարազատների և գործընկերների հետ: Ընտանեկան գործերով կարճատև ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

30-ին մեծ հետաքրքրություն կցուցաբերեք ընտանեկան գործերին:

Կարիճ

Շարունակվում է Կարիճի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս և ունակությունները դրսևորելիս: 24-27-ին՝ ուժեղ ինտուիցիա և վճռական գործողություններ, որոնք ուղղված կլինեն հին պայմանների փոփոխությանն ու գործերն առաջ մղելուն: Համատեղ բիզնեսում լավ հոտառություն կդրսևորեք: Հարկերի և վարկերի հետ կապված գործերը կբարելավվեն:

28-29-ին զբաղված կլինեք տնային գործերով, տան համար հաջող գնումներ կանեք: Կհետաքրքրվեք առևտրով:

30-ին կձգտեք մտավոր աշխատանք անել, աշխատել տեղեկատվության հետ: Հարազատների հետ կարևոր հանդիպումներ են սպասվում: Կենցաղային հարցերով կարճատև ուղևորություններ կկատարեք:

Աղեղնավոր

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անձնական գործերից շեղող հոգսեր առաջ կգան: 24-27-ին ակտիվ կլինեք համագործակցության մեջ, գործընկերներ փնտրելիս ու բանակցություններ վարելիս: Հեռանկարային ծրագրեր կկազմեք: Լավ առաջարկներ ու նորություններ: Ընկերները կօգնեն:

28-29-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

30-ին ակտիվ կլինեք նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Այծեղջյուր

Նորի, հեռանկարայինի հանդեպ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր կհաստատեք ընկերների հետ: 24-27-ին հաջողություններ կունենաք աշխատանքի մեջ ու պրակտիկ գործերում: Աշխատունակ կլինեք, կկարողանաք արդյունավետ գործողություններ ծրագրել: Հաջող բանակցություններ կվարեք ղեկավարության ու կարևոր անձանց հետ: Կբարելավեք առողջությունը:

28-29-ին շատ զգայուն կլինեք, կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել: Բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք շրջապատողների կողմից:

30-ին հատուկ ուշադրություն կդարձնեք ձեր կարիքներին ու խնդիրներին և դժվարությամբ կհասկանաք ուրիշներին:

Ջրհոս 

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 24-27-ին ծրագրերն իրագործելու հարցում վճռական ու նախաձեռնող կլինեք: Արդյունավետ գործողություններ՝ ուղղված անձնական զարգացմանն ու հնարավորությունների ընդլայնմանը: Նախաձեռնող կլինեք ուսման և հատուկ գիտելիքներ ստանալու մեջ: Առաջընթաց ռոմանտիկ հարաբերություններում: Հեռվից լավ լուրեր կստանաք:

28-29-ին ազատությունը պաշտպանելու ձգտում կունենաք: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

30-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում կունենաք: Շատ զգայուն ու հուզական կլինեք:

Ձկներ 

Այս շրջանում կուզենաք ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 24-27-ին ակտիվ ու նախաձեռնող կլինեք տնային գործերում, տանը, ընտանեկան հարաբերություններում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Կձգտեք ընտանեկան բարեկեցության: Ֆինանսական հարցերի լուծում: Ուժեղ ինտուիցիա:

28-29-ին ակտիվ մասնակցություն կունենաք տնային գործերին, կաշխատեք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում: Մեծ նպատակասլացություն:

30-ին ազատության մեծ պահանջ կզգաք, հանդուրժող չեք լինի ճնշումների հանդեպ: Կձգտեք հեռանալ տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   425 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ