...

Հոկտեմբերի 25-31-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 25-31-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 25-27-ին՝ շահ կոլեկտիվի, կազմակերպությունների հետ գործերից: Ընկերների հետ կապված գործերի ընդլայնում, նոր գաղափարների փնտրտուք: Անձնական նպատակներն իրագործելու համար անսպասելի հնարավորություններ կստեղծվեն: Հասարակական գործերին մասնակցությունից հնարավոր է ռոմանտիկ կամ գործնական հարաբերություններ սկսվեն:

28-31-ին՝ գործողություններում ազատության սահմանափակումներ, խնդիրներ կազմակերպությունների հետ հարաբերություններում: Դժվարություններ ընկերների հետ համատեղ գործերի իրականացման հարցում: Ձգձգումներ համատեղ բիզնեսում: Վնասվածքներ չստանալու համար խուսափեք ծանրաբեռնվածությունից:

Ցուլ

Ձեր շատ ծրագրեր մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 25-27-ին՝ մասնագիտական առաջխաղացում և աճ: Ճանաչում ձեռք կբերեք, հեղինակությունը կաճի: Աջակցություն կստանաք իշխանություն ունեցող անձանց կողմից: Հնարավոր են շահավետ ուղևորություններ ու կապեր արտասահմանցիների հետ: Հաջողություններ են սպասվում համատեղ գործերում ու բիզնեսում:

28-31-ին՝ կոշտ, տհաճ վարք շրջապատողների կողմից, մրցակցություն, կոնֆլիկտներ գործընկերների հետ: Խնդիրներ կծագեն աշխատավայրում ղեկավարության ու պաշտոնատար անձանց հետ: Իրադարձությունների անհաջող ընթացք, նպատակին հասնելու ճանապարհին դժվարություններ կլինեն:

Երկվորյակ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 25-27-ին՝ ներդաշնակ շփումներ ու հաջող հասարակական գործունեություն: Նոր հնարավորություններ ու հեռանկարներ կծագեն հարաբերությունների զարգացման մեջ: Բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք շրջապատողների կողմից: Հաճելի հանդիպումներ՝ ընկերախմբում: Անձնական գրավչության աճ:

28-31-ին լրացուցիչ հոգսեր առաջ կգան: Գործերն ավարտելու համար մեծ ջանքեր պիտի գործադրեք: Գերլարվածությունը կարող է վնասել առողջությանը:

Խեցգետին

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: 25-27-ը հաջող օրեր են: Աշխատավայրում հարաբերությունները ներդաշնակ կլինեն, լավ փոփոխությունների սպասեք: Հետաքրքիր հնարավորություններ են սպասվում բիզնեսում: Անձնական գրավչության ուժգնացում լավ տրամադրության և առողջության շնորհիվ:

28-31-ին կամային, ագրեսիվ գործողությունները կարող են միայն բարդացնել իրավիճակը համատեղ բիզնեսում ու հարկերի հետ կապված գործերում: Նույնիսկ սիրելի մարդկանց հետ հարաբերություններում կարող են փոփոխություններ լինել կոշտ սկզբունքային վարքի պատճառով:

Առյուծ

Ստիպված եք լինելու ավելի շատ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 25-27-ին սեփական անձի վրա ուշադրություն հրավիրելու լավ հնարավորություն կլինի: Բարի ու հոգատար վերաբերմունք կդրսևորեք ուրիշների հանդեպ, շրջապատողներն էլ բարյացակամ կլինեն ձեր հանդեպ: Հեշտությամբ հարաբերություններ կհաստատեք ձեզ համար կարևոր ու ազդեցիկ անձանց հետ:

28-31-ին մրցակցությունը կուժեղանա, գործընկերների հետ դժվարությամբ կշփվեք: Հնարավոր է ծագեն իրավաբանական խնդիրներ: Լարված հարաբերություններ կստեղծվեն ընտանիքում: Ձեր ակտիվ գործողությունները կարող են արգելակվել:

Կույս

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք: Ուշադրություն կդարձնեք հարազատների գործերին: 25-27-ին՝ բարձր տրամադրություն և ինքնավստահություն: Բարի և ուշադիր կլինեք ընտանիքի անդամների հանդեպ: Հետաքրքիր միջոցառումներ՝ տանը: Հաջող գնումներ կկատարեք տան համար:

28-31-ին՝ ձգձգումներ ու խնդիրներ հանդիպումների, բանակցությունների, ուղևորությունների ժամանակ: Աշխատավայրում գործերի հետ կապված կապեր հաստատելիս դժվարությունների կհանդիպեք: Լարված հարաբերություններ են սպասվում ղեկավարության հետ: Աշխատավայրում լրացուցիչ աշխատելու կարիք կլինի:

Կշեռք

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 25-27-ին՝ գործնական ու հասարակական շփումների ընդլայնում: Սիրելիները ուրախություն կպարգևեն: Հաճելի ու պիտանի ծանոթություններ կհաստատեք: Տակտն ու դիվանագիտությունը կօգնեն համակրանք ձեռք բերել:

28-31-ին ստիպված եք լինելու ծախսեր անել, ֆինանսական գործերում ու բիզնեսում ուրիշի ազդեցության տակ կընկնեք: Կոնֆլիկտներ կունենաք կարևոր անձանց հետ:

Կարիճ

Շարունակվում է Կարիճի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, սեփական ունակությունները դրսևորելիս: 25-27-ին պրակտիկ ու գործնական կլինեք: Դրա շնորհիվ տանը պայմանները կբարելավվեն: Տան համար գեղեցիկ ու պիտանի իրեր ձեռք բերելու կարողություն: Հաջողություններ՝ բիզնեսում ու ընտանիքի, տան հետ կապված ֆինանսական գործերում:

28-31-ին՝ կոշտ, ոչ համակրելի հուզական տրամադրվածություն: Անսպասելի ընտանեկան հոգսեր կծագեն: Կաճի կոնֆլիկտայնությունը հարազատների հետ շփվելիս:

Աղեղնավոր

Դժվարություններ կլինեն գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր կլինեն, որոնք կշեղեն անձնական գործերից: 25-27-ին՝ լավատեսական մտածողություն: Ձեր մասին լավ տպավորություն թողնելու և համակրանք ձեռք բերելու կարողություն: Նախաձեռնող կլինեք ռոմանտիկ ու հասարակական գործերում: Հաջող գործունեություն բիզնեսում:

28-31-ին՝ զուր ակտիվություն, անհիմն գործողություններ, չկայացած հանդիպումներ: Դժվարություններ կունենաք կապեր հաստատելիս և ուղևորությունների ժամանակ: Կոնֆլիկտայնություն կստեղծվի հարազատների հետ շփումներում:

Այծեղջյուր

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր՝ ընկերների հետ: 25-27-ը հաջող օրեր են: Զգայուն կլինեք, հեշտությամբ կհասկանաք ուրիշներին: Բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք շրջապատողների կողմից: Բիզնեսի հանդեպ լավատեսական հայացք: Սեփական շահի հանդեպ լավ հոտառություն:

28-31-ին ավելորդ ակտիվությունը, շտապողականությունը, ինչ-որ բան կտրուկ փոխելու ձգտումը կարող է խնդիրներ ստեղծել ֆինանսական գործերում ու բիզնեսում: Կոնֆլիկտներ կառաջանան գումարի պատճառով, ավելորդ ծախսեր կլինեն:

Ջրհոս

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 25-27-ին՝ լավատեսական տրամադրվածություն և ինքնավստահություն: Հետաքրքրություն անձնական զարգացման, կրթության հանդեպ: Հասարակական կամ կոլեկտիվ գործունեությանը մասնակցելիս, ընկերների շրջանում կարող են գործնական կամ ռոմանտիկ հնարավորություններ ստեղծվել: 

28-31-ին՝ սահմանափակումներ, դժվարություններ կստեղծվեն աշխատավայրում: Խնդիրներ կունենաք ղեկավարության հետ: Իզուր կվատնեք ուժերը:

Ձկներ

Այս շրջանում կուզենաք ցույց տալ ձեր ունակությունները, հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 25-27-ին՝ հաջողություններ մասնագիտական գործերում: Հարաբերությունների բարելավում ղեկավարության և ազդեցիկ անձանց հետ: Անձնական զարգացման ուղիները կանխատեսելու հնարավորություն: Անսովոր իրավիճակներում հաջողակ կլինեք: 

28-31-ին՝ չնախատեսված ձգձգումներ կլինեն գործերում, ինքնավստահության կորուստ, հեռանկարների բացակայություն: Խնդիրներ կծագեն արտասահմանի հետ կապված գործերում: Անբարյացակամ վերաբերմունք հեղինակավոր և ազդեցիկ անձանց կողմից: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   780 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ