Խոյ
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 27-29-ին՝ խնդիրների անսպասելի լուծում: Բարդ իրավիճակներում հաջողակ կլինեք: Լավատեսություն և գործի հաջող ավարտի հանդեպ հավատ: Հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում: Տնային գործերի բարելավում:
30-2-ին՝ բարձր գործնական ակտիվություն: Հինը կործանելու և նորը սկսելու միտում: Իրական հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Շահի հանդեպ լավ հոտառություն:
Ցուլ
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն գործընկերներից և ամուսիններից: 27-29-ին՝ շահեկան կապերի և պիտանի տեղեկատվության ակտիվ փնտրտուք: Հաջող ուղևորություններ: Համատեղ գործեր հարազատների հետ: Լավ հեռանկարներ ու առաջարկներ:
30-2-ին հատկապես ազդեցիկ ընկերների կամ կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունը գործերում լավ հեռանկարներ կբացի, պրակտիկ արդյունքներ կտա: Առաջարկներ կստանաք:
Երկվորյակ
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 27-29-ին՝ ակտիվություն ու հաջողություններ ֆինանսական գործերում, առևտրի մեջ: Շահի հանդեպ լավ հոտառություն: Հաջողություններ աշխատանքի մեջ:
30-2-ին ճշգրիտ կատարված աշխատանքը պրակտիկ արդյունքներ կտա: Առաջխաղացում մասնագիտական գործերում, շահեկան աշխատանք կգտնեք: Ղեկավարությունը կաջակցի:
Խեցգետին
Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 27-29-ին՝ ակտիվ շփումներ և ինքնավստահության աճ: Հաջողություններ հասարակական գործերում: Ձեզ լավ դրսևորելու հնարավորություն կհայտնվի: Սեփական գործերն ընդլայնելու լավ հնարավորություն կընձեռվի: Հաջողություններ սիրո մեջ և բոլոր նախաձեռնություններում:
30-2-ին՝ օգտակար ակտիվություն, սեփական հնարավորությունների ընդլայնմանն ուղղված կոնկրետ քայլեր: Սիրելիների հետ հարաբերությունների ամրապնդում, համատեղ ուղևորություններ կամ մասնակցություն հետաքրքիր միջոցառումների: Ազդեցիկ մարդկանցից աջակցություն կստանաք:
Առյուծ
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 27-29-ին առանց ջանքերի կարող են լուծվել կարևոր հարցերը: Շատ բան կարծես ինքն իրեն կստացվի: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:
30-2-ին ինտուիցիան կօգնի բարդ իրավիճակներում, ընտրության պահերին ճիշտ լուծումներ գտնել: Հատուկ ուշադրություն կդարձնեք ընտանիքի գործերին, կուզենաք ինչ-որ բան փոխել տանը կամ հարազատների հետ հարաբերություններում: Աշխատանք՝ ուղղված ընտանիքի բարօրությանը:
Կույս
Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 27-29-ին՝ նոր գաղափարների և գործունեության նոր ոլորտների ակտիվ փնտրտուք: Հնարավոր է աջակցություն ստանաք կարևոր մարդկանցից կամ ընկերներից: Լավ կզարգանան արտերկրի հետ կապված գործերը:
30-2-ին՝ շահեկան կապերի, պիտանի գործընկերների ակտիվ փնտրտուք, այդ թվում՝ ազդեցիկ մարդկանց շրջանում: Կարևոր աշխատանքային հանդիպումներ ու բանակցություններ: Համագործակցության գործերով կամ հարազատների գործերով կարճատև ուղևորություններ կկատարեք:
Կշեռք
Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 27-29-ին նպատակին հասնելիս ակտիվ կլինեք, կձգտեք ձեզ համար շահեկան փոփոխությունների հասնել: Գումար կստանաք կամ խոշոր գնումներ կանեք:
30-2-ին՝ գումար աշխատելուն ուղղված ակտիվ գործողություններ: Կատարված աշխատանքի դիմաց կվարձատրվեք: Բիզնեսում մեծ նախաձեռնողականությունը, գործերում ճշգրտությունը շահույթ կբերեն:
Կարիճ
Շարունակվում է Կարիճի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 27-29-ին՝ համագործակցության ընդլայնում և նոր հեռանկարներ: Կբարելավվեն արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերը: Կապեր կհաստատեք ու աջակցություն կստանաք ազդեցիկ մարդկանցից:
30-2-ին անձնական ակտիվության աճը ձեր զարգացման մեջ կոնկրետ արդյունքներ կտա, կօգնի ամրապնդել հեղինակությունը: Կարևոր մարդկանց աջակցությամբ ձեր ծրագրերն իրագործելու հնարավորություն կունենաք: Կարող եք լավ տպավորություն թողնել: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:
Աղեղնավոր
Զանազան պատահականություններից մեծ կախվածություն, տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 27-29-ին աշխատելիս համառ ու ինքնավստահ կլինեք, կուզենաք գործերում ինչ-որ բան փոխել: Համագործակցության լավ արդյունքներ: Երկար նախապատրաստված գործերում կարող են փոփոխություններ տեղի ունենալ:
30-2-ին թաքուն գործելու անհրաժեշտություն կառաջանա: Աշխատունակությունը կախված կլինի ընտանիքում հուսալի դիրքից: Հնարավոր է վերանորոգման նախապատրաստական աշխատանքների կարիք լինի: Ստիպված եք լինելու հոգ տանել հարազատների մասին:
Այծեղջյուր
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրասիրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 27-29-ին հաջող պատահարը կարող է համագործակցության, պիտանի մարդկանց հետ ծանոթությունների նոր հնարավորություններ բացել: Հաջողություններ հասարակական գործերում: Ազդեցիկ ընկերներ կգտնեք:
30-2-ին՝ ակտիվ գործողություններ և աշխատանք ապագայի համար: Պիտանի կապերի ամրապնդում, հնարավոր է՝ հարազատների շրջանում: Ընկերների հետ համագործակցությունը կօգնի լավ արդյունքների հասնել:
Ջրհոս
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 27-29-ին տանը գործերը կարգի կբերեք: Աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Առաջընթաց մասնագիտական, իրավաբանական գործերում: Հաջողություններ աշխատանքի մեջ, աջակցություն ղեկավարությունից:
30-2-ին մեծ ամբիցիաներն ու մասնագիտական փառասիրությունը կօգնեն ամրապնդել նյութական վիճակը, շահեկան առաջարկներ ստանալ: Հնարավոր են հաջող գնումներ, խնայելու հնարավորություն կլինի:
Ձկներ
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 27-29-ին՝ հաճելի հանդիպումներ, լավ նորություններ, շահեկան ուղևորություններ: Ձեր զարգացման համար լավ գաղափարներ գտնելու հնարավորություն: Ունակ կլինեք համոզել ուրիշներին: Հաջողություններ արտերկրի հետ կապված գործերում:
30-2-ին սեփական գործողությունները ճշգրիտ, գրագետ ծրագրելու, ձեզ համար նոր հեռանկարների հասնելու հնարավորություն կունենաք, այդ թվում՝ հասարակական գործերում ու քաղաքականության մեջ: Գաղափարների իրագործում: Գործնական ակտիվություն արտասահմանցիների հետ: Աջակցություն, խոստումներ ազդեցիկ դեմքերից: