...

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 31-3-ին ներգրավված կլինեք լուրջ մասնագիտական ու կազմակերպչական գործերում: Հին ընկերական հարաբերությունների վերականգնում: Հին ծրագրերը վերամշակելու անհրաժեշտություն կառաջանա: 

4-6-ին ֆինանսական գործերում անսպասելի իրադարձություններն ու փոփոխությունները կարող են վատ անդրադառնալ գործընկերային կամ սիրային հարաբերությունների վրա: Խնդիրներ կառաջանան համատեղ բիզնեսում: Ֆինանսական կախվածության մեջ կընկնեք:

Ցուլ

Մեծ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն կունենաք ուրիշներից: 31-3-ին գործերում շատ պատասխանատու կլինեք: Ղեկավարության կողմից հավանության կարժանանաք: Ներգրավված կլինեք քաղաքական գործերին կամ կազմակերպչական աշխատանքին: Կապեր կհաստատեք իշխանություն ու հեղինակություն ունեցող անձանց հետ:

4-6-ին ինքնատիպ լինելու հակվածությունը, ազատության ցանկությունը սիրային, ամուսնական ու գործնական հարաբերություններում խնդիրների պատճառ կդառնան: Կոնֆլիկտային լինելը, ուրիշների կարծիքը չընդունելը կխանգարեն անձնական շահի հասնելուն:

Երկվորյակ

Գործեր ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 31-3-ին մասնագիտական առաջխաղացման հասնելու նպատակով կրթություն ստանալու հնարավորություն կլինի: Հեռավոր ուղևորություններ կկատարեք կամ գործնական կապեր կհաստատեք արտասահմանցիների հետ:

4-6-ին պատահական ու տարօրինակ իրադարձությունները և պայմանները կխանգարեն աշխատանքին, շահավետ հարաբերություններ հաստատելուն: Ստիպված եք լինելու զբաղվել անձնական ծրագրերից շեղող գործերով:

Խեցգետին

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 31-3-ին շատ պատասխանատու և գործնական կլինեք համատեղ բիզնեսում: Հարկերի կամ վարկերի հետ կապված նոր ծրագրեր կհայտնվեն: Դժվարությունների կբախվեք անշարժ գույքի հետ կապված ծրագրերն իրագործելիս:

4-6-ին ինչ-որ նոր բանի ցանկությունը, նպատակի կամ գործունեության ուղղության կտրուկ փոփոխությունը, ավելի շատ ընկերների կամ կոլեկտիվների հետ գործելու ձգտումը ուրախություն, բարեկեցություն ու վստահություն չեն բերի, ավելին՝ կարող են փչացնել լավ հարաբերությունները:

Առյուծ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 31-3-ին ուրիշների հանդեպ մեծ պատասխանատվություն կդրսևորեք: Կուժեղանա արդարամտությունը: Փորձառու գործընկեր գտնելու հնարավորություն կունենաք:

4-6-ին մեծ ուժեր կծախսվեն անսովոր նպատակին հասնելու, տարօրինակ գաղափարների վրա, ինչի պատճառով կարհամարհվեն ուրիշների, հարազատների զգացմունքներն ու պահանջմունքները: Կոնֆլիկտներ կառաջանան եսասիրության դրսևորման պատճառով: Կխառնվեք ընտանիքի բյուջեին:

Կույս

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 31-3-ին շատ պատասխանատու կլինեք աշխատանքի մեջ: Գործերում կազմակերպված կլինեք, արդյունավետ կաշխատեք: Առողջությունն ամրապնդելու հնարավորություն կունենաք:

4-6-ին ինքնահաստատմանը, սեփական հնարավորությունների ընդլայնմանը ուղղված գործողությունները կարող են քիչ արդյունավետ լինել, քանի որ կհանգեցնեն անտակտության, հաղորդակցվող չլինելուն: Ստիպված եք լինելու ուղևորություններ կատարել կենցաղային հարցերով: Հնարավոր է գերագնահատեք սեփական ուժերն ու հնարավորությունները:

Կշեռք

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 31-3-ին սահմանափակումներ կլինեն հաճելի հարաբերություններում և ժամանցում: Կարող են վերականգնվել հին սիրային հարաբերությունները: Հաջողություններ կունենաք բիզնեսում:

4-6-ին անսպասելի ցանկություն կառաջանա կարգավորել սեփական ֆինանսական վիճակը, գործընկերային հարաբերությունները, համատեղ բիզնեսը, ինչ-որ նոր բան անել, իսկ դա վատ կանդրադառնա ֆինանսական գործերի վրա ու ֆինանսական դժվարությունների կհանգեցնի:

Կարիճ

Շարունակվում է Կարիճի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 31-3-ին մեծ պատասխանատվություն կդրսևորեք տնային գործերում ու հարազատների հետ հարաբերություններում: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել ծեր հարազատների մասին: Դժվարություններ կունենաք մասնագիտական ու տնային պարտականությունները համատեղելիս:

4-6-ին համագործակցելու, բայց և միաժամանակ անձնական շահին ձգտումը, գործընկերների վրա ճնշումներ գործադրելը դիմադրություն կառաջացնեն, կոնֆլիկտների պատճառ կդառնան: Հարաբերությունները հարթելու համար մեծ ուժեր պիտի ներդնեք: Շատ զգայուն լինելը կխանգարի նպատակին հասնելու վրա կենտրոնանալուն:

Աղեղնավոր

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 31-3-ին լուրջ կվերաբերվեք կրթությանն ու տեղեկատվությանը: Կկարողանաք կենտրոնացնել ուշադրությունը: Կընդլայնեք գործնական կապերը: Պայմանագրեր կնքելիս զգույշ է պետք լինել, քանի որ դրանք երկարաժամկետ են լինելու: Ձեզ պատասխանատու կզգաք հարազատների գործերի համար:

4-6-ին շփման մեջ, գործնական հարաբերություններ հաստատելիս դժվարությունները, ըմբռնման ու հասկացողության պակասը խնդիրներ կստեղծեն աշխատանքի մեջ ու կոնկրետ գործերում: Աշխատավայրում կոնֆլիկտային կլինեք: Առողջական հարցերի հետ կապված կասկածամտություն կդրսևորեք:

Այծեղջյուր

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 31-3-ին՝ ֆինանսական ու գործնական մեծ պատասխանատվություն: Հնարամիտ ու արդյունավետ կլինեք բիզնեսում ու ֆինանսական գործերում: Գործնական հոտառություն կդրսևորեք: Խնայելու, գումարը ճիշտ տնօրինելու հնարավորություն կունենաք:

4-6-ին՝ անձնական նպատակներին ու շահին հասնելու հարցում եսասեր լինելու հակվածություն: Ուզածին հասնելու ցանկությունը ընկերների, կոլեկտիվի հետ հարաբերություններում խնդիրների կհանգեցնի: Հնարավոր է չնկատեք ու չընդունեք շահեկան առաջարկները: Ռոմանտիկ հարաբերություններում խնդիրներ կլինեն:

Ջրհոս

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 31-3-ին՝ պատասխանատվության և ինքնավստահության աճ: Նոր երկարաժամկետ ծրագրեր կկազմեք: Հնարավոր են դժվարություններ համագործակցության մեջ սեփական խնդիրներին կառչած լինելու պատճառով:

4-6-ին ընտանեկան հոգսերն ու խնդիրները, հարազատների հետ կոնֆլիկտները անձնական նպատակներին հասնելու հարցում ձգձգումների պատճառ կդառնան: Հնարավոր է վատանան ղեկավարության հետ հարաբերությունները: Հավանական է զրկվեք աջակցությունից:

Ձկներ

Մեծ ինքնավստահություն և հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 31-3-ին չնախատեսված հոգսերը կարող են արգելակել գործերի սովորական ընթացքը: Ուրիշների հանդեպ ունեցած պարտավորությունները կշատանան:

4-6-ին անհանգստությունը, շտապողականությունը, ավելորդ գործողությունները, կենտրոնանալ չկարողանալը ցանկությունների իրագործման հարցում անհաջողությունների պատճառ կդառնան: Կվատանան ազդեցիկ անձանց հետ հարաբերությունները: Չկատարված խոստումներ: Արտասահմանցիների հետ կապեր հաստատելիս դժվարություններ կունենաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   854 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ