Խոյ
Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Ուրիշներից մեծ կախվածության մեջ կհայտնվեք: 6-9-ը բարեհաջող օրեր են լինելու: Տանը նյութական բարեկեցություն բերող աշխատանք կանեք: Լավ գնումներ: Հետաքրքիր հանդիպումներ տանը: Բարձր էսթետիկ ճաշակ:
10-11-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Կենցաղային, ընտանեկան գործերով ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:
12-ին մեծ հետաքրքրություն կցուցաբերեք ընտանեկան գործերի հանդեպ:
Ցուլ
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 6-9-ին՝ թեթև ու հաճելի ծանոթություններ: Բիզնեսի գործերով ու ֆինանսական գործերով հաջող ուղևորություններ կկատարեք: Հաջող գործեր կազմակերպությունների հետ: Լավ լուրեր: Հաճելի ուղևորություններ սիրելիների հետ: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:
10-11-ին զբաղված կլինեք տնային գործերով, տան համար հաջող գնումներ կանեք: Կհետաքրքրվեք առևտրով:
12-ին կձգտեք մտավոր գործունեության ու տեղեկատվական աշխատանքի: Կհանդիպեք հարազատներին: Կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով:
Երկվորյակ
Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 6-9-ին՝ ընտանեկան բարեկեցության աճ: Տան համար լավ գնումներ կանեք: Հաճելի հանդիպումներ ու միջոցառումներ տանը: Հարազատների հետ հարաբերությունները կբարելավվեն:
10-11-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն:
12-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Խեցգետին
Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 6-9-ը բարեհաջող օրեր են: Լավատեսական տրամադրություն: Հարաբերությունների բարելավում, համագործակցության նոր հեռանկարներ: Հաջող ուղևորություններ: Անձնական հեղինակության աճ: Ձեր նախաձեռնություններում հաջողակ կլինեք:
10-11-ին գերզգայուն կլինեք, կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:
12-ին հատուկ ուշադրություն կդարձնեք ձեր կարիքներին և դժվարություններ կունենաք ուրիշներին հասկանալու հարցում:
Առյուծ
Հանդիպումներ ու զրույցներ: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 6-9-ին՝ հաջողություններ ֆինանսական գործերում, բիզնեսում, գնումների և առևտրի ժամանակ: Շահի հանդեպ լավ հոտառություն:
10-11-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
12-ին տան հետ կապված անսպասելի հոգսերն ու գործերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:
Կույս
Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 6-9-ին նոր ծանոթություններն ու համագործակցության մեծ ձգտումը կարող են լավ հեռանկարներ բացել, անձնական զարգացման գաղափարներ տալ: Հաջողություններ հասարակական կազմակերպությունների հետ կապված գործերում: Լավ լուրեր:
10-11-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ ընտանիքի բարօրությանն ուղղված աշխատանք: Ցանկություններն իրագործելու ձգտում:
12-ին՝ ազատության մեծ պահանջ, ճնշման հանդեպ անհանդուրժող կլինեք: Տնային գործերից ձեզ հեռու կպահեք: Կձգտեք դեպի ընկերները:
Կշեռք
Շարունակվում է Կշեռքի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 6-9-ին ապրումակցող, հասկացող վերաբերմունքը ուրիշների բարեհաճությանը կարժանանա, թույլ կտա ձեզ հաջողությունների հասնել: Մասնագիտական կամ ֆինանսական գործերում նպատակին հասնելու հնարավորություն կհայտնվի:
10-11-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր մարդկանց աջակցությունը ստանալու ունակություն:
12-ին կհանդիպեք արտերկրից ժամանած հարազատներին կամ նրանցից լուրեր կստանաք:
Կարիճ
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 6-9-ին պիտանի կապերի կամ հասարակական կազմակերպությունների միջոցով ձեր գործերն առաջ մղելու, նոր հեռանկարներ բացելու հնարավորություն կհայտնվի: Լավ կընթանան արտերկրի հետ կապված գործերը: Ընկերների շրջանում հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ:
10-11-ին անձնական արժանապատվության սրված զգացումը կարող է լարված մթնոլորտ ստեղծել ընտանիքում: Տանը կարևոր փոփոխությունների սպասում կամ նախապատրաստում: Կհետաքրքրվեք ընտանեկան բյուջեով:
12-ին՝ լավատեսություն, ընտանիքի հետ ժամանակ կանցկացնեք, կհանդիպեք հեռվից եկած հարազատներին: Դրսից լուրեր կստանաք:
Աղեղնավոր
Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կլինի: 6-9-ը հաջող օրեր են: Լավատեսություն: Հաջողություններ մասնագիտական գործերում, կարևոր մարդկանց հետ հարաբերություններ հաստատելիս: Ֆինանսական աջակցություն կստանաք: Հաջողություններ բիզնեսում: Հարկերի, վարկերի հետ կապված գործերի բարելավում:
10-11-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
12-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:
Այծեղջյուր
Ծրագրերի իրագործման և դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 6-9-ին՝ ուրախ տրամադրություն: Հարաբերությունների բարելավում: Հեշտությամբ կհասկանաք ուրիշների զգացմունքները: Ազդեցիկ գործընկերների շնորհիվ ֆինանսական գործերում ու բիզնեսում հնարավորությունների ընդլայնում: Լավ կընթանան արտերկրի հետ կապված գործերը:
10-11-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:
12-ին մեծ ուշադրություն կդարձնեք շրջապատողներին, ամուսիններին, սիրելիներին: Սերտ շփումներ հարազատների ու մտերիմների հետ:
Ջրհոս
Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 6-9-ին՝ համատեղ գործերի լավ արդյունքներ, համատեղ գումարի խելամիտ կիրառում: Հաջողություններ աշխատանքի մեջ ու լավ փոփոխություններ: Հարկերի ու վարկերի հետ կապված խնդիրները լուծելու հնարավորություն:
10-11-ին՝ բարձր տրամադրություն, երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:
12-ին զբաղված կլինեք տնային հոգսերով, գործերում ու տանը կարգուկանոն կհաստատեք: Տան համար գնումներ կանեք:
Ձկներ
Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լիքը ծանր ու անկայուն շրջան է: 6-9-ը հաջող շրջան է: Շփումները և համագործակցությունը կուրախացնեն: Նոր հեռանկարներ հարաբերություններում: Կմասնակցեք կարևոր միջոցառումների: Ճանաչման կհասնեք:
10-11-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ մտերիմների հետ:
12-ին կմասնակցեք կարևոր ու հետաքրքիր միջոցառումների: