...

Հոկտեմբերի 7-13-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 7-13-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածության մեջ կհայտնվեք ամուսիններից ու գործընկերներից: 7-8-ին՝ լարված հարաբերություններ շրջապատողների հետ, վեճեր ընտանիքում: Տնային գործերն ու տանը տիրող իրավիճակը կարող են ազդել գործընկերային հարաբերությունների վրա:

9-11-ին փոփոխությունների ցանկություն կունենաք: Գործերը լավ կազմակերպելու և ծրագրելու կարողություն: Ընտանիքի, հարազատների հետ հարաբերությունները կբարելավվեն: Ընտանեկան բարեկեցության աճ: Հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:

12-13-ին՝ ազատության մեծ պահանջ, ճնշումների հանդեպ հանդուրժող չեք լինի: Ձեզ հեռու կպահեք տնային գործերից: Կձգտեք դեպի ընկերները:

Ցուլ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 7-8-ին՝ լարված, բայց անարդյունք աշխատանք: Ինչ-որ բան հաճախ կշեղի գործերից: Խուսափեք ցրվածության պատճառով վնասվածքներից: 

9-11-ը հաջող օրեր են: Հեղինակությունը կաճի, ազդեցիկ մարդկանց կողմից բարյացակամ վերաբերմունքի կարժանանաք, շահավետ առաջարկներ կստանաք: Գրավչության և ռոմանտիկ ակտիվության աճ: Հաջող հանդիպումներ ու ծանոթություններ: Շահավետ համագործակցություն հարազատների հետ:

12-13-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Երկվորյակ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում կունենաք: 7-8-ին՝ ծախսեր նորաձև իրերի վրա, գումարի հետ կապված հարցերով կոնֆլիկտներ:

9-11-ին՝ բարձր աշխատունակություն: Աշխատանքից գումար կստանաք: Հաջողություններ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Հաջող գնումներ կանեք:

12-13-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Կհանդիպեք արտերկրից ժամանած հարազատներին: Լուրեր կստանաք:

Խեցգետին

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 7-8-ին գերհուզական կլինեք, ինչը կազդի ընտանեկան հարաբերությունների վրա: Ընտանեկան հոգսերն ու պարտականությունները կարող են նյարդայնացնել:

9-11-ին՝ ուրախ տրամադրություն, գրավչության աճ: Ռոմանտիկ հարաբերությունների ակտիվ փնտրտուք: Հաճելի ընկերախմբում լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:

12-13-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բանը փոխել տանը, ընտանեկան հարաբերություններում, խառնվել ընտանիքի բյուջեին:

Առյուծ

Շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 7-8-ին նյարդային կլինեք, չեք հասկանա ուրիշներին, վեճեր են սպասվում: Հնարավոր է ցրվածություն: Զգայուն կլինեք արտաքին անբարենպաստ պայմանների հանդեպ:

9-11-ը հաջող օրեր են: Բարձր տրամադրություն կունենաք: Հարազատներն ու բարեկամները բարյացակամ կլինեն ձեր հանդեպ: Տանը հետաքրքիր միջոցառումներ կկազմակերպվեն:

12-13-ին շատ շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Կույս

Բուռն ֆինանսական գործունեություն: Գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 7-8-ին՝ դժվարություններ ընկերների և կազմակերպությունների հետ կապված նոր գործերում: Ֆինանսների պատճառով տարաձայնություններ կլինեն: Իմպուլսիվ ծախսեր կանեք:

9-11-ը հաջող օրեր են: Հետաքրքիր հանդիպումներ են սպասվում: Հասարակական գործերին մասնակցելիս, ուղևորությունների ժամանակ հնարավոր է սիրային հարաբերություններ սկսվեն:

12-13-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջությանը:

Կշեռք

Շարունակվում է Կշեռքի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Կիրագործեք անձնական ծրագրերը: 7-8-ին նյարդային ու կոնֆլիկտային լինելը կարող է խանգարել գործերում: Վատ օրեր են կարևոր անձանց հետ բանակցությունների, աջակցություն փնտրելու համար:

9-11-ը հաջող օրեր են: Հաջողություններ ֆինանսական գործերում ու բիզնեսում:

12-13-ին բարձր տրամադրություն կունենաք: Երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:

Կարիճ

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 7-8-ին սկզբունքներին կուրորեն հետևելն ու ցածր աշխատունակությունը կարող են կոնֆլիկտների պատճառ դառնալ: Անձնական ծրագրերից շեղող հոգսեր կառաջանան:

9-11-ին՝ հաջող անձնական ակտիվություն: Կարևոր մարդկանց ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու և սեփական գաղափարներն իրագործելու հնարավորություն: Հաջողություններ արտերկրի հետ կապված գործերում:

12-13-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Տանը կարևոր հանդիպումներ կկայանան:

Աղեղնավոր

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 7-8-ը լարված օրեր են: Նյարդային կլինեք, մտքերում ու գործողություններում հստակություն չի լինի: Գործիքների և էլեկտրականության հետ աշխատելիս զգույշ է պետք լինել:

9-11-ին զգայուն ու գրավիչ լինելը կօգնի հարաբերություններ հաստատելիս ու դրանք զարգացնելիս: Ուժեղ ինտուիցիա: Հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում: Շահի հանդեպ լավ հոտառություն:

12-13-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ուղևորություններ ընտանեկան, կենցաղային խնդիրներով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Այծեղջյուր

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 7-8-ը անհաջող օրեր են համագործակցության համար: Կոնֆլիկտներ ղեկավարության կամ ազդեցիկ մարդկանց հետ:

9-11-ին՝ հարաբերությունների բարելավում: Հետաքրքիր նորություններ, հաջող պայմանավորվածություններ: Շահավետ աշխատանք կոլեկտիվների, կազմակերպությունների հետ: Ընկերախմբերում հաճելի ծանոթություններ են սպասվելու:

12-13-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Ջրհոս

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ դրսևորել ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 7-8-ին խելամտության պակասը, իմպուլսիվությունն ու անկատար խոստումները կարող են խանգարել աշխատանքին:

9-11-ին՝ հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում: Առաջխաղացում մասնագիտական գործերում և աշխատավայրում: Նպատակին հասնելու հնարավորություն: Ուրախ տրամադրություն կունենաք:

12-13-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Ձկներ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 7-8-ին՝ չնախատեսված ծախսեր, դժվարություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Հնարավոր են խանդի պահեր, վեճեր:

9-11-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Հարաբերությունների բարելավում ու հետագա զարգացում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

12-13-ին տան հետ կապված անսպասելի հոգսերն ու գործերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   312 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ