...

Հուլիսի 14-20-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 14-20-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 14-16-ին՝ ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ ու գործնական հարաբերություններ: Տակտը, դիվանագիտությունն ու հաճելի խոսքը կօգնեն պիտանի ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք տեղեկատվության հետ ու հաջող կարճատև ուղևորություններ:

17-20-ին շփումները թեթև կլինեն և կուրախացնեն: Ձեզ լավագույն կողմերով դրսևորելու, ճանաչման հասնելու հնարավորություն կունենաք: Հաճելի ուղևորություններ կկատարեք, լավ լուրեր կլսեք: Մասնակցություն հաճելի միջոցառումների: Գործնական կապեր կհաստատեք:

Ցուլ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 14-16-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Հասարակության մեջ դիրքերի բարելավման կամ տրամադրությունը բարձրացնելու նպատակով գեղեցիկ, որակյալ իրեր ձեռք կբերեք: Կձգտեք հարմարավետության: Հաջող առաջարկներ:

17-20-ին լավ կընթանան տան, ընտանեկան գործերի հետ կապված ֆինանսական գործերը: Տան համար հաջող գնումներ կանեք: Կբարելավեք հարաբերությունները հարազատների հետ:

Երկվորյակ

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 14-16-ին՝ անձնական գրավչության աճ: Ռոմանտիկ ու հասարակական գործերում նախաձեռնող կլինեք: Հաջող անձնական գործեր բիզնեսում: Կգիտակցեք՝ ինչ է պետք անել բարենպաստ տպավորություն թողնելու համար:

17-20-ին՝ ներդաշնակ շփումներ: Հաճելի ուղևորություններ: Լավ բանակցություններ ու ծանոթություններ: Դիվանագիտություն ու տակտ շփման մեջ:

Խեցգետին

Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 14-16-ին՝ համակրանք ու հասկացողություն: Բարության և առատաձեռնության դրսևորում: Գեղեցիկը զգալու և գնահատելու կարողություն: Երևակայությունը կուժեղանա: Գաղտնի ռոմանտիկ արկածներ:

17-20-ին՝ շահի զգացում ֆինանսական գործերում: Բարձր էսթետիկ ճաշակ: Բիզնեսում հաջողակ կլինեք, լավ համաձայնությունների կհասնեք:

Առյուծ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 14-16-ին՝ ուժեղ ինտուիցիա: Ընկերների միջոցով, կազմակերպությունների գործերին մասնակցությունից գործնական ու ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Անսպասելիորեն ֆինանսական հնարավորություններ կստեղծվեն:

17-20-ին՝ ի շահ ձեզ պայմանավորվելու ունակություն: Լավ տեղեկատվություն կամ առաջարկներ կստանաք: Աջակցություն ու խորհուրդներ ընկերներից:

Կույս

Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կլինի: 14-16-ին հարաբերությունները գործնական, պրակտիկ ուղղվածությամբ կզարգանան: Ֆինանսական կայունության ու բարեկեցության հասնելու ձգտում: Խնայելու հնարավորություն կլինի: Կլավանան հարաբերությունները ղեկավարության ու կարևոր մարդկանց հետ:

17-20-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք, շահի հանդեպ լավ հոտառություն: Ինտուիցիան կօգնի ճիշտ ծրագրել գործերն ու նպատակին հասնելու ճիշտ քայլեր անել: Կարևոր տեղեկատվություն կստանաք:

Կշեռք

Ծրագրերի իրագործման համար պայքարի և դիրքերի ամրապնդման շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կլինի: 14-16-ին կհետաքրքրվեք արտասահմանյան ամեն ինչով: Արտերկրում կընդլայնեք կապերն ու գործերը: Դրսից գումար կստանաք: Մշակութային միջոցառումներին մասնակցությունից ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:

17-20-ին կբարելավեք հարաբերությունները կոլեկտիվի, հասարակական կազմակերպությունների հետ: Հետաքրքիր նորություններ ռոմանտիկ հարաբերություններում: Հաջողություններ արտերկրի հետ կապված գործերում: Առաջարկներ կստանաք:

Կարիճ

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 14-16-ին ճիշտ ու շահավետ կօգտագործեք սեփական խնայողությունները կամ համատեղ գումարը: Հարկերի ու վարկերի հետ կապված հաջող գործեր: Լավ փոփոխություններ հարաբերություններում:

17-20-ին՝ գրավչության աճ, կկարողանաք զգալ ու հասկանալ ուրիշների տրամադրությունը: Համագործակցության լավ արդյունքներ: Կբարելավեք հարաբերությունները ղեկավարության հետ: Շահավետ առաջարկներ կստանաք:

Աղեղնավոր

Փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով լիքը ծանր ու անկայուն շրջան է: 14-16-ին՝ ներդաշնակ ամուսնական ու գործնական հարաբերություններ: Ակտիվ շփումներ, հաջող գործեր կոլեկտիվում: Անձնական գրավչությունը կուժեղանա:

17-20-ին՝ խոստումնալից շփումներ գործընկերների հետ: Հեշտությամբ պայմանավորվելու հնարավորություն կլինի: Ազդեցիկ մարդկանց հետ կապեր կհաստատեք: Հաջողություններ արտերկրի հետ կապված գործերում:

Այծեղջյուր

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 14-16-ին՝ աշխատավայրում պայմանների ու հարաբերությունների բարելավում: Լավ առողջության ու տրամադրության շնորհիվ անձնական գրավչության աճ: Գեղեցիկ ու պիտանի իրեր գնելու հնարավորություն:

17-20-ին՝ լավ փոփոխություններ աշխատավայրում, մի քանի խնդիր լուծելու հնարավորություն կլինի: Հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում: Կբարելավվեն հարկերի ու վարկերի հետ կապված գործերը: Առողջության բարելավվում:

Ջրհոս

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 14-16-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Բարություն և առատաձեռնություն: Հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ ու արկածներ: Լավ ժամանակ է բիզնեսի, զվարճանքների համար:

17-20-ին՝ սիրելի ու թանկ մարդկանց հետ հարաբերությունների բարելավվում: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Լավ բանակցություններ ու առաջարկներ: Հանդիպումները կուրախացնեն:

Ձկներ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 14-16-ին՝ հետաքրքիր փոփոխություններ տանը: Ընտանիքում հարաբերությունների բարելավում: Տանը հարմարավետություն կստեղծեք, տան համար գեղեցիկ իրեր կգնեք:

17-20-ին տանը և գործերում կարգուկանոն կհաստատեք: Հանդիպումներ, հարաբերությունների բարելավվում հարազատների հետ: Առողջության բարելավվում: Գրավչության աճ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   170 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ