...

Հուլիսի 1-7-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 1-7-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 1-4-ին հանգիստ իրավիճակ կլինի, ընտանիքի ու տան հետ կապված հոգսերը կնվազեն: Կարևոր հանդիպումներ տանը:

5-7-ին՝ հաջող գնումներ: Խնայելու հնարավորություն կլինի: Հին պարտքերից ազատվելու հավանականություն կա: Ֆինանսական գործերի ու բիզնեսի բարելավում:

Ցուլ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասիրություն, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 1-4-ին հեշտությամբ նոր ու շահեկան հարաբերություններ, կապեր կհաստատեք: Հարազատների հետ հարաբերությունների բարելավում, աջակցություն ընկերներից: Հասարակական գործերին մասնակցությունից անձնական նպատակին հասնելու հնարավորություն կլինի: Բիզնեսի գործերով հաջող ուղևորություններ կկատարեք:

5-7-ին գործերում պրակտիկ հոտառություն կդրսևորեք, մասնագիտական առաջընթացի կհասնեք: Փորձառու մարդկանց հետ ընկերություն կհաստատեք:

Երկվորյակ

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 1-4-ին՝ հաջողություններ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Առաջընթաց մասնագիտական գործերում: Կոնկրետ, գործնական աջակցություն իշխանություն ունեցող անձանցից:

5-7-ին նպատակին հասնելու համար ճշգրիտ գործողություններ կանեք: Հաջողություններ աշխատանքի մեջ: Շահի հանդեպ ուժեղ հոտառություն:

Խեցգետին

Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 1-4-ին ուրախ տրամադրություն կունենաք, ինքնավստահ կլինեք: Գեղեցիկի զգացումը կօգնի հաջող գնումներ անել: Հեշտությամբ կշփվեք ազդեցիկ մարդկանց ու արտասահմանցիների հետ: Հաջողություններ արտերկրի հետ կապված գործերում: 

5-7-ը լավ կազմակերպված գործողությունների ու նախաձեռնությունների շրջան է լինելու: Աջակցություն ընկերներից կամ կազմակերպություններից:

Առյուծ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 1-4-ին լավ տրամադրություն, լավ փոփոխությունների ակնկալիք հարաբերություններում: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Համատեղ ֆինանսական գործերի լավ արդյունքներ:

5-7-ին՝ արդյունավետություն ու հնարամտություն աշխատանքում: Բարձր աշխատունակություն: Հաջողություններ համատեղ բիզնեսում ու վարկերի հետ կապված գործերում: Խնայելու հնարավորություն կլինի:

Կույս

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա: 1-4-ին՝ հեշտությամբ հարաբերություններ կհաստատեք, հուսալի գործընկեր կամ զուգընկեր գտնելու հնարավորություն կլինի: Լավ լուրեր ընկերներից կամ կազմակերպություններից: 

5-7-ին սեփական նախաձեռնություններին աջակցելու կամ գործերն ընդլայնելու նպատակով գործընկերներ կփնտրեք: Կնախապատրաստվեք հեռավոր ուղևորությունների:

Կշեռք

Ծրագրերի իրագործման և դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 1-4-ին՝ պրակտիկ ու մասնագիտական գործերի բարելավում, աշխատավայրում լավ արդյունքների կհասնեք: Ղեկավարության կամ ազդեցիկ դեմքերի հետ հարաբերությունների բարելավում:

5-7-ին՝ բարձր աշխատունակություն, աշխատանքի մեջ լավ փոփոխությունների կհասնեք: Բիզնեսում արդյունավետ կլինեք, շահի հանդեպ լավ հոտառություն կդրսևորեք:

Կարիճ

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 1-4-ը բարեհաջող օրեր են: Հնարավոր է առաջընթաց բիզնեսում, ֆինանսական ու հասարակական գործերում: Ազդեցիկ մարդկանց հետ փոխհասկացողության կհասնեք: Հաջող կոմերցիա արտերկրում: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:

5-7-ին՝ հաջող հանդիպումներ ու գործնական կապեր փորձառու մարդկանց հետ: Լուրջ վերաբերմունք համագործակցությանը: Համագործակցության լավ արդյունքներ: Գործնական վեճերը կհանգուցալուծվեն:

Աղեղնավոր

Փոփոխությունների սպասումներով ու ընտրության պահերով ծանր ու անկայուն շրջան է: 1-4-ին ուժեղ ինտուիցիա կունենաք, որը կօգնի հասնել ուզածին, կարգավորել հարաբերությունները: Լավ փոփոխություններ ընտանիքում, տանը: Առաջընթաց բիզնեսում:

5-7-ին գործերում կարգուկանոն կհաստատեք: Կարգապահություն ու կազմակերպվածություն: Ինքնավստահություն: Փորձը և ունակությունները կօգնեն առաջ մղել գործերը: Բարձր աշխատունակություն:

Այծեղջյուր

Հատուկ ուշադրություն շուրջը տեղի ունեցող ամեն ինչի հանդեպ: Մեծ կախվածություն ուրիշներից: 1-4-ին հանգիստ տրամադրություն: Անձնական հարաբերություններում ու բիզնեսում պատասխանատվությունը կաճի: Շահավետ ծանոթություններ, կամ հին գործնական ու ռոմանտիկ հարաբերությունների վերականգնում:

5-7-ին հեշտությամբ կապեր կհաստատեք ու համաձայնություններ կկնքեք: Գործնական ուղևորություններ: Հաճելի հանդիպումներ սիրելիների հետ: Կլուծվեն կարևոր հարցերը:

Ջրհոս

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 1-4-ին գեղեցիկի զգացումը կօգնի հաջողությունների հասնել առևտրի մեջ ու բիզնեսում: Աշխատավայրում ձեր դիրքերը կկայունանան: Խնայելու հնարավորություն կունենաք:

5-7-ին տանը հարմարավետություն ստեղծելու ուղղությամբ աշխատանք կտանեք, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կարևոր իրեր ձեռք կբերեք:

Ձկներ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը ձեր անձին հրավիրելու շրջան է: 1-4-ին՝ գործնական ու ռոմանտիկ հարաբերությունների բարելավում: Անձնական հարաբերություններում ու բիզնեսում պատասխանատվության աճ: Համակրանք առաջացնելու ունակություն: Վաղեմի ցանկություններն իրագործելու հնարավորություն կլինի:

5-7-ին՝ կազմակերպվածություն ու ճշգրտություն գործերում: Կարևոր հանդիպումներ: Կապերի ամրապնդում ազդեցիկ մարդկանց հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   331 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ