...

Հուլիսի 21-27-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 21-27-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կնվազեն, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 21-23-ին՝ խնդիրներ գործնական հանդիպումների ժամանակ, կոլեգաների հետ շփվելիս: Ծանրաբեռնված կլինեք գործերով ու հոգսերով, մտերիմներն էլ չեն աջակցի: Անբարենպաստ օրեր են ղեկավարության հետ շփվելու համար:

24-27-ին՝ անսպասելի ու լավ փոփոխություններ տանը, ընտանեկան հարաբերություններում: Ընտանեկան բյուջեի բարելավվում, որոշ ֆինանսական խնդիրներ կլուծվեն: Անձնական մեծ պատասխանատվություն:

Ցուլ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների նկատմամբ հատուկ ուշադրության շրջանը: 21-23-ին՝ խնդիրներ ռոմանտիկ հարաբերություններում: Անհիմն ու իմպուլսիվ ծախսեր նորաձև իրերի վրա: Խանդի պահեր:

24-27-ին տանը գործերը լավ կընթանան, երկար ժամանակ ձգվող խնդիրները կլուծվեն, ընտանիքի համար նոր երկարաժամկետ նպատակներ կդնեք: Հարազատների հետ հարաբերությունները կամրապնդվեն:

Երկվորյակ

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 21-23-ին՝ խնդիրներ հարաբերություններում, գերհուզական կլինեք: Հնարավոր են խանդի պահեր:

24-27-ին՝ շահավետ հանդիպումներ ու ծանոթություններ, երկարաժամկետ նպատակներ կդնեք: Աջակցություն ընկերներից: Օգնություն ու լավ խորհուրդներ կստանաք փորձառու մարդկանցից: Լավ լուրեր:

Խեցգետին

Վերջանում է Խեցգետնի ամիսը, և անձնական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրությամբ: 21-23-ին հարաբերություններում խնդիրներ կլինեն ուրիշների զգացմունքների և տրամադրության հանդեպ ոչ բավարար ուշադրության պատճառով: Անհաջող հանդիպումներ և ուղևորություններ: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում:

24-27-ին գումարի հետ կապված ծրագրերն ու ցանկությունները կիրագործվեն: Գործերի առաջընթաց բիզնեսում: Ֆինանսական հարցերում ազդեցիկ մարդիկ կաջակցեն:

Առյուծ

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հուլիսի 22-ից սկսվում է Առյուծի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 21-23-ին ընկերների, կոլեկտիվների և կազմակերպությունների հետ հարաբերություններում ֆինանսների հետ կապված խնդիրներ կառաջանան: Վեճեր գումարի պատճառով: Իմպուլսիվ ծախսեր:

24-27-ին պատասխանատվությունը, սեփական սկզբունքներին ու համոզմունքներին հետևելը կօգնեն անձնական զարգացմանը: Արտերկրի հետ կապված գործերը կլավանան: Սեփական ջանքերի և կարևոր մարդկանց աջակցության շնորհիվ գործերում առաջընթաց կլինի:

Կույս

Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 21-23-ին գերակտիվությունն ու ագրեսիվությունը կարող են արգելակել ֆինանսական, մասնագիտական գործերի հետ կապված ծրագրերը: Խնդիրներ կարևոր մարդկանց հետ հարաբերություններում: Էսթետիկ ճաշակի պակաս կնկատվի: Գերհուզականություն:

24-27-ին՝ հին խնդիրների անսպասելի լուծում, համատեղ գործերի, հարկերի ու վարկերի հետ կապված գործերի բարելավվում: Շահի հանդեպ լավ հոտառություն:

Կշեռք

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների փնտրտուքի շրջանը: 21-23-ին՝ տրամադրության անսպասելի տատանումներ, անկայունություն հարաբերություններում, կասկածամտություն: Շտապողականությունը կխանգարի ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններին, արտերկրի հետ գործերում:

24-27-ին՝ լավ ու շահավետ գործնական հարաբերություններ, աջակցություն փորձառու և կարևոր մարդկանցից: Ընկերների հետ համատեղ լավ համաձայնություններ:

Կարիճ

Որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջան է: 21-23-ին՝ անկայունություն հարաբերություններում, խանդի պահեր: Շտապողականությունը կարող է խանգարել համատեղ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Հնարավոր են հարկերի ու վարկերի հետ կապված խնդիրներ: Վեճեր ընկերների հետ:

24-27-ին պատասխանատվության զգացումը, կարգապահությունը, կազմակերպվածությունը թույլ կտան գործերում և աշխատանքի մեջ առաջընթացի հասնել: Ղեկավարության հետ հարաբերությունները կբարելավվեն: Առողջության ամրապնդում:

Աղեղնավոր

Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 21-23-ին սեփական նպատակներին ու ցանկություններին հասնելիս ավելորդ ակտիվությունը կարող է հարաբերություններում խնդիրներ ստեղծել: Անբարենպաստ ժամանակ է համաձայնագրերի և պայմանագրերի, գործնական ու ռոմանտիկ կապերի համար:

24-27-ին՝ օգտակար խորհուրդներ ու շահ փորձառու, հեղինակավոր մարդկանցից: Դիրքերի ամրապնդում, կոլեկտիվներում ճանաչման կհասնեք: Հաջողություններ արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերում:

Այծեղջյուր

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 21-23-ին՝ խնդիրներ գործնական հարաբերություններում, աշխատավայրում հարաբերություններում: Վեճեր, որոնցում կպաշտպանեք ձեր սկզբունքները: Անհրաժեշտ օգնության ու աջակցության բացակայություն:

24-27-ին՝ լավ փոփոխություններ տանը, երկարաժամկետ խնդիրների լուծում: Ինքնավստահություն:

Ջրհոս

Վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կհետաքրքրեն շրջապատի հետ հարաբերությունները: 21-23-ին՝ խնդիրներ ռոմանտիկ հարաբերություններում: Խանդի պահեր: Ուրիշների զգացմունքների և տրամադրության հանդեպ ուշադրության պակասը կխանգարի սեփական նպատակների իրագործմանը:

24-27-ին՝ հաջող համագործակցություն, հին գործնական կապերի վերականգնում, հարաբերությունների ամրապնդում, շահավետ հանդիպումներ ու ծանոթություններ: Օգնություն ու լավ խորհուրդներ փորձառու մարդկանցից:

Ձկներ

Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր կառաջանան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 21-23-ին՝ խնդիրներ ընտանեկան հարաբերություններում, որոնք կանդրադառնան գործնական հարաբերությունների վրա: Ճաշակի ու վարքի հետ կապված վեճեր: Խանդի պահեր:

24-27-ին՝ աշխատավայրում դիրքերի ամրապնդում, կայուն առաջընթաց բիզնեսում ու ֆինանսական գործերում, նյութական վիճակի բարելավվում: Շահավետ առաջարկներ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   134 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ