...

Հուլիսի 25-31-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 25-31-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Կձգտեք առաջատար լինել: 25-26-ին դժգոհ կլինեք ընտանիքում զբաղեցրած ձեր դիրքից, պահանջներ կներկայացնեք հարազատներին ու մտերիմներին: Ընտանիքի ֆինանսական դժվարությունները վատ կանդրադառնան նաև ձեր սեփական նյութական վիճակի վրա:

27-29-ին՝ ֆինանսական խնդիրներ, անսպասելի ծախսեր կկատարեք զվարճանքների վրա: Ծախսեր՝ կոլեկտիվ միջոցառումների վրա: Անհաջող միջնորդական գործունեություն: 30-31-ին լավ կընթանան ֆինանսական գործերը, կենցաղային, տան ու ընտանիքի հետ կապված գործերը: Հնարավոր է աջակցություն ստանաք հարազատներից:

Ցուլ

Ստիպված եք լինելու ավելի մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 25-26-ին զգայունակությունը կխանգարի իրատեսորեն գնահատել փաստերն ու կաղճատի տեղեկատվությունը: Հարաբերություններում ինչ-որ անհասկանալի բան կհայտնվի:

27-29-ին իմպուլսիվություն կցուցաբերեք որոշումներ կայացնելիս, հակված կլինեք նյարդայանանալու և վիճելու: Տանը ձեր անձնական մասնակցությունը պահանջող գործեր շատ կլինեն: 30-31-ին անձնական նախաձեռնություններ կիրականացնեք, որոնք պիտանի հանդիպումների ու ծանոթությունների կհանգեցնեն: Հաջող, հաճելի ուղևորություններ կամ հանդիպումներ հարազատների հետ:

Երկվորյակ

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ և ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: 25-26-ին անսպասելի ծախսեր կանեք ընկերների և կոլեկտիվ միջոցառումների վրա: 

27-29-ին՝ անիրատեսական մտածողություն: Պատասխանատվության ու կազմակերպվածության պակաս: Հանդիպումների հետ կապված խառնաշփոթ: Անհրաժեշտ է խուսափել շտապողական որոշումներից ու եզրահանգումներից: Անսպասելի իրադարձությունները կարող են խանգարել հանդիպումներին և ուղևորություններին: 30-31-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Խնայելու հնարավորություն կլինի: Գաղտնի գործողությունները կարող են բիզնեսում օգուտ բերել:

Խեցգետին

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 25-26-ին սեփական անձի մասին մեծ կարծիքը կխանգարի կարևոր անձանց հետ հարաբերություններ հաստատելուն: Անձնական նպատակներն ու ցանկությունները իրագործելիս գումարի պակասի հետ կբախվեք:

27-29-ին նյարդայնություն և իմպուլսիվություն կցուցաբերեք ֆինանսական գործերում, առևտրի մեջ: Հնարավոր է ծագեն անսպասելի ծախսեր: Այս օրերին վտանգավոր է արագ հարստացման ուղիներ փնտրելը: 30-31-ին՝ շահի և ներդաշնակության զգացում: Ձեզ վրա ուշադրություն հրավիրելու, համակրանք առաջացնելու ունակություն: Հաջող ակտիվություն հասարակական գործերում:

Առյուծ

Շարունակվում է Առյուծի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս: 25-26-ին հակված կլինեք ֆանտազիաների և անիրական ծրագրերի: Ձեզ համար կարևոր անձանց հետ հարաբերություններում աջակցության ու փոխըմբռնման բացակայություն: Ծախսեր կկատարեք հեռավոր ուղևորությունների կամ արտասահմանցիների հետ կապված գործերի վրա:

27-29-ին նյարդայնության պատճառով անհաջող կծրագրեք գործերը: Ոչ պրակտիկ մտածողություն ու տարօրինակ գաղափարներ: Ունակ չեք լինի լսելու ուրիշների խորհուրդները: Որոշ խոսքեր կամ արարքներ կարող են խանգարել աշխատանքին կամ փչացնել ղեկավարության, կարևոր անձանց հետ հարաբերությունները: 30-31-ին՝ անձնական շահի զգացում: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Համակրանք առաջացնելու ունակություն:

Կույս

Կմեծանա զանազան պատահականություններից և անկանխատեսելի իրավիճակներից կախվածությունը: Տեղի ունեցող ամեն բան չէ, որ բացատրելի կլինի: 25-26-ին նորություններ ու առաջարկներ շատ կլինեն, բայց դժվարությամբ ընտրություն կկատարեք կասկածամտության կամ անվճռականության պատճառով: Համատեղ ֆինանսական գործերի տարօրինակ ընթացք: 

27-29-ին՝ իրերի հանդեպ անիրատեսական հայացք, անիրագործելի գաղափարներ կամ կարևոր անձանց անկատար խոստումներ: Ձգձգումներ արտերկրի հետ կապված գործերում: 30-31-ին նոր գաղափարներ կհայտնվեն: Հաջող մասնակցություն կոլեկտիվ միջոցառումներին, հասարակական գործերին: Հնարավոր են շահավետ ու հաճելի ծանոթություններ:

Կշեռք

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 25-26-ին մեծ ծրագրերն ու նախագծերը կարող են չիրականանալ վատ փոխհասկացողության, գործընկերոջ անհաջող վարքի պատճառով: 

27-29-ին անսպասելի իրադարձությունները կարող են խանգարել նոր ծրագրերին: Խնդիրներ կծագեն ընկերների կամ կազմակերպությունների հետ: Անհրաժեշտ է զգույշ լինել էլեկտրականության հետ աշխատելիս: 30-31-ին հաջողությամբ կօգտագործեք գումարը: Համատեղ գործերի լավ արդյունքներ: Շահի հանդեպ լավ հոտառություն:

Կարիճ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 25-26-ին՝ գումարի հետ կապված ձգձգումներ աշխատանքի մեջ կամ չարդարացված ֆինանսական հույսեր: Ծախսեր կանեք նորաձև իրերի վրա: Անհաջող կոմերցիա արտերկրում:

27-29-ին՝ նյարդայնություն, իմպուլսիվություն, ընկերություն կհաստատեք կամ գործեր կվարեք էքսցենտրիկ անձանց հետ, ինչը ջանքերի զուր կորստի կհանգեցնի: Հակասական վերաբերմունք կցուցաբերեք ուրիշների կարծիքի հանդեպ: 30-31-ին հավանական է հաջող նախաձեռնություն հարաբերություններում: Ազդեցիկ անձանց հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կունենաք: Ձեզ լավ ներկայացնելու և համակրանք շահելու ունակություն:

Աղեղնավոր

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 25-26-ին՝ կասկածամտություն, սխալ ուղղորդված համակրանք: Չարդարացված հույսեր սիրելիի հետ հանդիպումից: Անհաջող ֆինանսական սպեկուլյացիաներ:

27-29-ին անսպասելի իրադարձությունները կարող են խախտել աշխատանքի հետ կապված ծրագրերը: Ազդեցիկ անձանց կողմից անհրաժեշտ աջակցության բացակայություն: 30-31-ին՝ բարձր աշխատունակություն: Շահի հանդեպ լավ հոտառություն: Համատեղ նախագծերի ու բիզնեսի լավ արդյունքներ: Գեղեցիկ իրեր ձեռք կբերեք:

Այծեղջյուր

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 25-26-ը անհաջող օրեր են համագործակցության և ընտանեկան խնդիրները լուծելու համար: Ձեր անհաջող վարքի պատճառով հնարավոր է փչացնեք հարաբերությունները կարևոր անձանց հետ:

27-29-ին կասկածամտությունը կխանգարի ծրագրերն իրագործելուն: Հարկերի, վարկերի հետ կապված խնդիրներ: Զգույշ եղեք մեքենա վարելիս և էլեկտրականության հետ աշխատելիս: 30-31-ին անձնական նախաձեռնության շնորհիվ գործընկերներ կգտնեք: Ձեր մասին լավ կարծիք ձևավորելու հնարավորություն կլինի: Ներդաշնակություն ամուսնության մեջ ու ռոմանտիկ հարաբերություններում: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կլինի:

Ջրհոս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 25-26-ին գործերի ու հոգսերի առատությունը կխանգարի նշանակված հանդիպումներին: Անհաջող կարճատև գործնական ուղևորություններ, ավելորդ ծախսեր ճանապարհին: Որոշ զրույցներ կխանգարեն գործերի առաջխաղացմանը:

27-29-ին՝ վեճերի հակվածություն: Կնյարդայնանաք տանը տիրող անկարգապահությունից: Ուրիշների վատ կարծիքը կանդրադառնա աշխատանքի վրա: 30-31-ին ակտիվություն կցուցաբերեք տնային գործերում, կարգուկանոն կհաստատեք տանը: Տան համար լավ գնումներ կանեք: Բարձր տրամադրություն, հաճելի հանդիպումներ տանը:

Ձկներ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 25-26-ին նորաձևության, զվարճանքների հետևից ընկնելն ու ֆանտազիաները վատ կանդրադառնան ֆինանսական վիճակի վրա:

27-29-ին՝ աշխատանքի հետ կապված անսպասելի նորություններ և ուղևորություններ: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել հարազատների կամ ընկերների մասին: Չկայացած հանդիպումներ: Անուշադրությունն ու շտապողականությունը կխանգարեն աշխատանքի և ուղևորությունների ժամանակ: 30-31-ին՝ տեղեկատվության ակտիվ ու հաջող փնտրտուք: Օգտակար ու հաճելի ուղևորություններ: Համոզելու և համակրանք առաջացնելու ունակություն: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կլինի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   197 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ