...

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 28-30-ին՝ անձնական պատասխանատվության և ինքնավստահության աճ: Հնարավոր են դժվարություններ համագործակցության մեջ սեփական խնդիրներից կառչած լինելու պատճառով:

31-3-ին ձեր գաղափարներն առաջ տանելիս համառ կլինեք: Խոստումներ: Հասարակական կապերի ընդլայնում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Ցուլ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 28-30-ին չնախատեսված հոգսերը կարող են արգելակել գործերի սովորական ընթացքը: Ուրիշների հանդեպ պարտավորություններ կունենաք: Հնարավոր է ստիպված լինեք հոգ տանել հարազատների մասին:

31-3-ին տանը կարևոր զրույցներ ու հանդիպումներ շատ կլինեն: Տնային խնդիրների լուծման նոր ծրագրեր կունենաք: Ակտիվ շփումներ հարազատների, հարևանների հետ:

Երկվորյակ

Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 28-30-ին ներգրավված կլինեք լուրջ մասնագիտական ու կազմակերպչական գործերում: Հին ընկերական հարաբերությունների վերականգնում:

31-3-ին ձեր գաղափարներն արտահայտելիս շատ ինքնավստահ ու համառ կլինեք: Հասարակական կապերի ընդլայնում: Լավ հանդիպումներ իշխանություն ունեցող անձանց հետ:

Խեցգետին

Բուռն ֆինանսական գործունեություն, պրակտիկ կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 28-30-ին գործերում և աշխատանքի մեջ պատասխանատու կլինեք: Ղեկավարության կողմից գովասանքի կարժանանաք: Կներգրավվեք քաղաքական գործերի կամ կազմակերպչական աշխատանքի մեջ: Կապեր կհաստատեք իշխանություն ու հեղինակություն ունեցող անձանց հետ:

31-3-ին՝ ֆինանսական գործերով շահավետ բանակցություններ ու գործնական ուղևորություններ: Ֆինանսական գործերում հարազատները կօգնեն: Հաջող առևտուր:

Առյուծ

Շարունակվում է Առյուծի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 28-30-ին մասնագիտական առաջխաղացման նպատակով կրթություն կստանաք: Հեռավոր ուղևորություններ կամ գործնական կապեր արտասահմանցիների հետ:

31-3-ին՝ շահավետ կապերի հաստատում, լավ բանակցություններ, սեփական գաղափարներն ու հայացքները առաջ տանելու ունակություն: Պիտանի ինֆորմացիա կստանաք: Սերտ համագործակցություն հարազատների հետ:

Կույս

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 28-30-ին՝ մեծ պատասխանատվություն և գործնական մոտեցում համատեղ բիզնեսում: Հարկերի ու վարկերի հետ կապված կարևոր գործեր:

31-3-ին անսպասելի կարևոր ինֆորմացիա կստանաք: Պիտանի կապերի հաստատում, կամ հեշտությամբ վերջ կտաք անօգուտ ծանոթություններին: Բարդ գործերից գլուխ հանելու, ձեզ համար կարևոր մի բան հասկանալու հնարավորություն կլինի:

Կշեռք

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 28-30-ին ուրիշների առաջ մեծ պատասխանատվություն կստանձնեք: Արդարության զգացումը կուժեղանա: Հուսալի և փորձառու գործընկեր գտնելու հնարավորություն կլինի:

31-3-ին՝ մեծ ինքնավստահություն ու համառություն սեփական գաղափարներն արտահայտելիս: Հասարակական կապերի ընդլայնում: Լավ առաջարկներ կստանաք:

Կարիճ

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 28-30-ին աշխատանքի մեջ պատասխանատու կլինեք: Գործերում կազմակերպված ու արդյունավետ կլինեք: Անձնական դիրքերի ամրապնդում:

31-3-ին պրակտիկ գործերում ինքնավստահություն ձեռք կբերեք: Հաջող հանդիպումներ ու բանակցություններ կարևոր մարդկանց հետ: Նախաձեռնող կլինեք:

Աղեղնավոր

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 28-30-ին՝ ռոմանտիկ հնարավորությունների պակաս, կամ ընթացիկ հարաբերությունների կայունացում: Հնարավոր է կրկին ակտիվանան հին ռոմանտիկ կապերը: Հաջողություններ բիզնեսում, գործարքներ կնքելիս:

31-3-ին հաջող կընթանան արտասահմանցիների կամ արտերկրի հետ կապված գործերը: Կհանդիպեք հեղինակավոր մարդկանց հետ, խոստումներ ու աջակցություն կստանաք:

Այծեղջյուր

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 28-30-ին տնային գործերում պատասխանատվությունը կաճի: Ստիպված եք լինելու հոգ տանել ընտանիքի տարեց անդամների մասին: Վերանորոգման ծրագրում: Դժվարությամբ կհամատեղեք մասնագիտական ու տնային պարտականությունները:

31-3-ին՝ մեծ ինքնավստահություն գործերում, կռահողականություն: Հաջողություններ համատեղ բիզնեսում, վարկերի հետ կապված գործերում:

Ջրհոս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինի շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 28-30-ին՝ լուրջ վերաբերմունք կրթության, տեղեկատվության հանդեպ: Կկարողանաք կենտրոնացնել ուշադրությունը: Գործնական կապերի ընդլայնում: Պայմանագրեր ստորագրելիս զգույշ եղեք, քանի որ դրանք երկարաժամկետ են լինելու:

31-3-ին գործընկերներից լավ առաջարկներ կստանաք, հաջող բանակցություններ կանցկացնեք: Պիտանի վեճեր: Համագործակցության գործերով կարճատև ուղևորություններ կկատարեք:

Ձկներ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 28-30-ին՝ ֆինանսական ու գործնական մեծ պատասխանատվություն: Բիզնեսում հնարամիտ ու արդյունավետ կլինեք: Պրակտիկ հոտառություն: Խնայելու, գումարը ճիշտ տնօրինելու հնարավորություն: Ծանր աշխատանքը բարեկեցություն կբերի:

31-3-ին ճիշտ ծրագրման, ինքնավստահության, գաղափարները կյանքի կոչելու կարողության շնորհիվ գործերում հաջողություններ կունենաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   257 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ