...

Հուլիսի 6-12-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 6-12-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 6-9-ին ակտիվության նվազումը, ինքնավստահության պակասը, հոգնածությունը վատ կանդրադառնան ընտանիքում զբաղեցրած դիրքի և հարազատների հետ հարաբերությունների վրա: Ծանր ընտանեկան պարտականությունները կխանգարեն անձնական ծրագրերին ու հետաքրքրություններին:

10-12-ին տանը կարևոր հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Տնային խնդիրների լուծման նոր ծրագրեր կունենաք: Գործնական շփումներ հարազատների հետ:

Ցուլ

Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 6-9-ին բանակցություններ, կամ էլ մտավոր գործունեություն պահանջող կապերում ու գործերում դժվարություններ, խնդիրներ կառաջանան: Հնարավոր է հարազատներին օգնելու անհրաժեշտություն լինի:

10-12-ին՝ ինքնավստահություն ու համառություն անձնական գաղափարներն արտահայտելիս: Հասարակական կապերի ընդլայնում: Պիտանի հանդիպումներ իշխանություն ունեցող մարդկանց հետ:

Երկվորյակ

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 6-9-ին ընկերների, կազմակերպությունների հետ դժվարությունների պատճառով ֆինանսական գործերը կարգելակվեն: Միջոցներն ու գումարը խնայելու անհրաժեշտություն կլինի: Նյութական վիճակը բարելավելու հեռանկարների բացակայություն:

10-12-ին ֆինանսական գործերով շահավետ բանակցություններ կվարեք, գործնական ուղևորություններ կկատարեք: Ֆինանսական գործերում հարազատները կօգնեն: Հաջող միջնորդական գործունեություն:

Խեցգետին

Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Կիրագործեք անձնական ծրագրերը: 6-9-ին՝ ծրագրերի արգելակում: Աշխատավայրում ծանր պարտականությունները կխանգարեն անձնական հետաքրքրություններին: Հոգնածություն ու ցածր աշխատունակություն: Դժվարություններ պետհիմնարկների և ղեկավարության հետ:

10-12-ին՝ շահավետ կապերի հաստատում, լավ բանակցություններ, գաղափարները և ծրագրերն առաջ տանելու ունակություն: Պիտանի տեղեկատվություն կստանաք: Սերտ համագործակցություն հարազատների հետ:

Առյուծ

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն, տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 6-9-ին ծանր մասնագիտական պարտականությունները կշեղեն անձնական ծրագրերից և անհանգստություն կառաջացնեն: Արգելակում արտերկրի հետ կապված գործերում: Սառը վերաբերմունք և թյուրըմբռնում ղեկավարության, պաշտոնյաների կողմից:

10-12-ին անսպասելի կարևոր տեղեկատվություն կստանաք: Պիտանի կապեր կհաստատեք, կամ հեշտությամբ վերջ կտաք անպիտան ծանոթություններին: Բարդ գործերից գլուխ հանելու, ձեզ համար կարևոր մի բան հասկանալու հնարավորություն կունենաք:

Կույս

Նորի ու հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 6-9-ը նոր գործերի, պետհիմնարկների հետ կապված դժվարությունների շրջան է: Պայմանների ազդեցության տակ կընկնեք:

10-12-ին ինքնավստահ ու համառ կլինեք ձեր գաղափարներն արտահայտելիս: Հասարակական կապերի ընդլայնում: Լավ առաջարկներ կստանաք:

Կշեռք

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 6-9-ին կարող  են խնդիրներ առաջանալ գործընկերների հետ, կամ կարևոր մարդկանց հետ հարաբերությունները կսառչեն: Անձնական իշխանությունն ու հեղինակությունը ձեր նպատակներին ծառայեցնելու փորձերը դժգոհություն կառաջացնեն:

10-12-ին պրակտիկ գործերում ինքնավստահություն ձեռք կբերեք: Հաջող հանդիպումներ ու բանակցություններ կարևոր մարդկանց հետ: Նախաձեռնող կլինեք:

Կարիճ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 6-9-ին՝ խնդիրներ աշխատանքի մեջ, դժվարություններ գործատուների հետ: Ձեզ անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար ծանր աշխատանքի, կարգապահության ու կազմակերպվածության կարիք կլինի:

10-12-ին՝ արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերի հաջող ընթացք: Հանդիպումներ հեղինակավոր մարդկանց հետ, խոստումներ ու աջակցություն կստանաք:

Աղեղնավոր

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշտվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 6-9-ին ինքնավստահ չեք լինի: Սահմանափակումների անհրաժեշտություն կլինի: Ուրիշի ազդեցության տակ կընկնեք: Իշխանությունն ու կամքը ձեր նպատակներին հասնելու համար օգտագործելու ձգտումը բարդ իրավիճակների կհանգեցնի: Դժվար շրջան է ռոմանտիկ հարաբերությունների համար:

10-12-ին՝ մեծ ինքնավստահություն գործերում, արագ կկողմնորոշվեք: Հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:

Այծեղջյուր

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 6-9-ին տնային հոգսերն ու պարտականությունները կարող են արգելակել գործերի, հարաբերությունների ընթացքը: Ինքնավստահ չեք լինի, հին վիրավորանքները գլուխ կբարձրացնեն:

10-12-ին գործընկերներից լավ առաջարկներ կստանաք, հաջող բանակցություններ կանցկացնեք, համաձայնագրեր կկնքեք: Օգտակար վեճեր:

Ջրհոս

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 6-9-ին հնարավոր են դժվարություններ կապերի, բանակցությունների, ուղևորությունների ժամանակ: Չկայացած հանդիպումները, տեղեկատվության պակասը վատ կանդրադառնան աշխատանքի վրա, կարգելակեն գործերը: Հնարավոր են ձգձգումներ ապրանքներ առաքելիս: Ստիպված եք լինելու օգնել հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում:

10-12-ին ճիշտ ծրագրման, ինքնավստահության, գաղափարները կյանքի կոչելու կարողության շնորհիվ գործերում հաջողություններ կունենաք:

Ձկներ

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 6-9-ին՝ անձնական գործերի արգելակում, ինքնասահմանափակումների կամ միջոցները խնայելու անհրաժեշտություն: Վատ ժամանակ է հասարակական ու ռոմանտիկ գործերի համար:

10-12-ին ձեր գաղափարներն արտահայտելիս համառ կլինեք: Խոստումներ: Հասարակական կապերի ընդլայնում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   33 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ