Խոյ
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 7-9-ը ծանոթությունների և հանդիպումների նկատմամբ չափազանց զուսպ ու գործնական մոտեցման շրջան է լինելու: Հարաբերություններում անձնական շահ կփնտրեք: Գործնական հանդիպումներ հարազատների հետ:
10-13-ին կուրախացնեն սիրելիների հետ շփումները, ինտելեկտուալ զրույցները և ուղևորությունները: Մտավոր գործունեության կամ ուղևորությունների շնորհիվ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Հաջողությամբ կծրագրեք գործերը բիզնեսում:
Ցուլ
Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ կամ ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 7-9-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն, բիզնեսի կայունացման գաղափարներ: Խնայելու հնարավորություն կլինի:
10-13-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ: Տնային գործերի հետ կապված զրույցներ շատ կլինեն, ընտանեկան խնդիրներին լուծում կփնտրեք: Գործնական հանդիպումներ հարազատների, կոլեգաների հետ:
Երկվորյակ
Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 7-9-ին՝ հաջող մասնակցություն հասարակական գործերին, ինչից հնարավոր է նյութական շահ: Խելամիտ զգուշություն ու զսպվածություն ֆինանսական գործերում, բիզնեսում:
10-13-ին՝ հետաքրքրասիրություն, մտավոր ակտիվություն, խոստումներ: Կհետաքրքրվեք կրթությամբ, անհրաժեշտ տեղեկատվություն կփնտրեք: Համատեղ գործունեություն հարազատների հետ: Արագ կռահողականություն: Ապագայի ծրագրեր կկազմեք կամ կարևոր լուծումներ կգտնեք:
Խեցգետին
Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Կիրագործեք անձնական ծրագրերը: 7-9-ին հնարավոր է անսպասելի նյութական աջակցություն ազդեցիկ մարդկանց կողմից: Շահի հանդեպ լավ հոտառություն: Խնայելու հնարավորություն կլինի:
10-13-ին զբաղված կլինեք ֆինանսական գործերով: Աշխատավարձը բարձրացնելու նպատակով կրթություն կստանաք: Պրակտիկ գաղափարների փնտրտուք: Հաջող կծրագրեք ֆինանսական գործերը: Հաճախակի գործնական ուղևորություններ:
Առյուծ
Զանազան պատահականություններից մեծ կախվածություն, տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 7-9-ին բիզնեսը կազմակերպելու, կայունացնելու կամ ֆինանսական գործերը բարելավելու գաղափարներ կհայտնվեն: Հնարավոր է արտերկրից գումար ստանաք: Աջակցություն կարևոր մարդկանցից կամ հին ընկերներից:
10-13-ին՝ հետաքրքրասիրություն, ինքնավստահություն, ակտիվ վարք, գաղափարների փոխանակում: Արագ արձագանք ու կռահողականություն: Մտավոր ոլորտներում մրցակցության ոգի կիշխի: Հաճախակի շփումներ հարազատների հետ:
Կույս
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրասիրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 7-9-ին գումարը կօգնի կարևոր հարցեր լուծել: Հաջողություններ համատեղ գործերում ու համատեղ բիզնեսում: Շահի հանդեպ լավ հոտառություն:
10-13-ին՝ գերզգայունություն և ինտուիցիա: Հնարավոր է փորձեք ինչ-որ գաղտնիք բացահայտել: Գաղափարները կարող են հետաքրքիր լինել, բայց կիրառելի չլինել: Անհասկանալի իրավիճակներ հարազատների հետ:
Կշեռք
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մանսագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 7-9-ին շահավետ գործընկերության համար լավ հնարավորություններ կստեղծվեն: Հնարավոր է գործընկերություն սկսեք արտասահմանցիների կամ հեռվից եկած մարդկանց հետ:
10-13-ին՝ ակտիվ շփումներ ընկերների կամ կազմակերպությունների հետ, և դրա հետ կապված հաճախակի ուղևորություններ: Հաջող հասարակական գործունեություն: Խնդիրների անսպասելի լուծում, նոր գաղափարներ:
Կարիճ
Այս շրջանում կուզենաք ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 7-9-ին՝ աշխատավայրում գործերի բարելավվում, լավ փոփոխություններ: Գործերի ավարտից գումար կստանաք: Հարկերի և վարկերի հետ կապված հաջող գործեր: Գումարը երկարաժամկետ գործում ներդնելու հնարավորություն: Հնարավոր է վերդարձնեն պարտքերը:
10-13-ին՝ մասնագիտական ու ֆինանսական գործերի հետ կապված շփումներ և բանակցություններ: Գործնական արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Կապեր գործատուների, պաշտոնատար անձանց հետ: Կարևոր գործնական որոշումներ ընդունելու ժամանակն է: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ:
Աղեղնավոր
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 7-9-ին՝ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունների ամրապնդում և կայունացում: Պիտանի գործընկեր կգտնեք: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:
10-13-ին կհետաքրքրվեք փիլիսոփայությամբ, կրթությամբ, արտասահմանյան ամեն ինչով: Լավ ժամանակ է գիտելիքներն ընդլայնելու համար: Մեծ ուղևորությունների փաստաթղթավորման հետ կապված հաջող գործեր:
Այծեղջյուր
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 7-9-ին՝ ընտանիքի նյութական վիճակի բարելավվում: Կաշխատեք տանը հարմարավետություն ստեղծելու, տնային գործերը կարգավորելու ուղղությամբ:
10-13-ին՝ համատեղ գործերի, ընդհանուր ֆինանսների հետ կապված հաճախակի շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Ֆինանսական գործերում ինտուիցիան կօգնի: Բոլոր հարցերում իրերի խորքը թափանցելու ձգտում կառաջանա:
Ջրհոս
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 7-9-ին համատեղ ուղևորությունները կնպաստեն հարաբերությունների լավացմանն ու ամրապնդմանը: Շահեկան ծանոթություններ: Ֆինանսական գործերի հետ կապված ծրագրերը կիրագործվեն: Լավ գործնական առաջարկներ:
10-13-ին՝ համագործակցության ակտիվ փնտրտուք: Համատեղ գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Կարևոր հանդիպումներ: Բանակցություններ և իրավաբանական գործեր կվարեք, գործարքներ կկնքեք:
Ձկներ
Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 7-9-ին՝ ընտանիքի ֆինանսական վիճակի բարելավում կամ կայունացում, ինչն էլ կօգնի լուծել անձնական խնդիրները: Նյութական աջակցություն հարազատներից ու մտերիմներից: Հաջող գնումներ կանեք: Խնայելու հնարավորություն կլինի:
10-13-ին՝ կազմակերպվածություն ու հստակություն մտքերում, արտահայտություններում: Գործերում և հարաբերություններում մանրուքներից գլուխ հանելու ունակություն: Աշխատանքի հետ կապված բանակցություններ: Աշխատավայրում դիրքերը բարելավելու համար կձգտեք կրթություն ստանալ: