...

Հուլիսի 8-14-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հուլիսի 8-14-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 8-9-ին՝ դրական մտածողություն, մտավոր ակտիվություն, կհետաքրքրվեք բարձրագույն կրթությամբ: Սիրային հարաբերություններում առաջընթաց կլինի: Հաջող ուղևորություններ կկատարեք:

10-14-ին՝ ինքնավստահություն: Հաջող գործեր տանը, ձեր ծրագրերն ու գաղափարներն ընտանիքում առաջ տանելու հնարավորություն կունենաք: Տանը հետաքրքիր միջոցառումներ են սպասվում:

Ցուլ

Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ կամ էլ ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 8-9-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Տան համար լավ գնումներ կանեք: Ընտանեկան բարեկեցություն:

10-14-ին շահավետ ծանոթություններ ու կապեր են սպասվում: Լավ բանակցություններ և ուղևորություններ: Ընկերներից կամ կազմակերպություններից լավ նորություններ կամ առաջարկներ կստանաք:

Երկվորյակ

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 8-9-ին կռահող կլինեք, հաջող մտավոր գործունեություն կծավալեք: Լավ օրեր են մոտ ու հեռու ուղևորությունների համար: Հնարավոր է աջակցություն հարազատներից, կոլեգաներից:

10-14-ին՝ հաջողություններ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Պրակտիկ գործերում նախաձեռնող կլինեք  ու հաջողության կհասնեք: Ֆինանսական գործերում աջակցություն կստանաք ղեկավարությունից ու ազդեցիկ դեմքերից:

Խեցգետին

Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Կիրագործեք ձեր ծրագրերը: 8-9-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն, ուժեղ ինտուիցիա: Ֆինանսական գործերում հաջողակ կլինեք:

10-14-ին՝ ոգևորվածություն և ինքնավստահություն: Լավ ժամանակ է նոր նախաձեռնությունների և անձնական ծրագրերն իրագործելու համար: Առաջխաղացում մասնագիտական գործերում: Ճամփորդելու, երկրից դուրս գալու հնարավորություն կլինի:

Առյուծ

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 8-9-ին պիտանի ինֆորմացիա կամ շահավետ առաջարկներ կստանաք, ինչը թույլ կտա ընդլայնել հնարավորությունները: Աջակցություն ընկերներից կամ կազմակերպություններից:

10-14-ին հաջողակ կլինեք: Բարդ գործերն ու խնդիրներն անսպասելի լուծում կստանան: Հանգստություն և ինքնավստահություն: Ուժեղ ինտուիցիա, շահի հանդեպ լավ հոտառություն:

Կույս

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 8-9-ին աշխատանքի մեջ հաջողակ կլինեք: Հաջող պատահարը կօգնի հասնել նպատակին: Շահի հանդեպ լավ հոտառություն: Անձնական ծրագրերն իրագործելու համար ճշգրիտ կհաշվարկեք ձեր գործողությունները:

10-14-ին անձնական ծրագրերն իրագործելու հնարավորություն կընձեռվի: Աջակցություն ընկերներից կամ կազմակերպություններից: Կապեր ազդեցիկ ու փորձառու գործընկերների հետ:

Կշեռք

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու հնարավորություն կունենաք: 8-9-ին լավ լուրեր ու առաջարկներ կստանաք: Ազդեցիկ ընկերներ ձեռք կբերեք: Աջակցություն կազմակերպություններից: Հաջողություններ հասարակական գործերում:

10-14-ին հաջող անձնական նախաձեռնություններ: Առաջխաղացում աշխատավայրում: Նպատակին հասնելու անսպասելի հնարավորություններ կընձեռվեն: Բարյացակամ վերաբերմունք ղեկավարության կողմից:

Կարիճ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 8-9-ին ազդեցիկ մարդկանց շրջանում պիտանի կապեր ու ծանոթություններ կհաստատեք: Անձնական հեղինակության աճ: Առաջընթաց մասնագիտական գործերում և ընդհանուր բիզնեսում: Հարկերի, վարկերի հետ կապված հաջող գործեր:

10-14-ը հաջող օրեր են անձնական ծրագրերն իրագործելու համար: Գործերում հաջողակ կլինեք: Լավատեսություն և ինքնավստահություն: Արտերկրի հետ կապված հաջող գործեր: Աջակցություն հեղինակավոր մարդկանցից:

Աղեղնավոր

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 8-9-ին՝ լավ բանակցություններ ու հանդիպումներ, հնարավոր է՝ ազդեցիկ մարդկանց մասնակցությամբ կամ գլխավորությամբ: Հաջող գործեր արտերկրում:

10-14-ին ոգևորված կլինեք: Գործերը դեպի լավը փոխելու ունակություն: Հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում: Նախաձեռնող կլինեք: Ընտանեկան բյուջեի բարելավում:

Այծեղջյուր

Անձնական ծրագրերը կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 8-9-ին՝ կարգուկանոն ու առաջընթաց աշխատանքի մեջ: Լավ օրեր են ճիշտ ախտորոշման և բուժման համար: Հաջողություններ համատեղ բիզնեսում և վարկերի հետ կապված գործերում:

10-14-ին շահավետ հարաբերություններ հաստատելիս ակտիվ կլինեք: Լավ առաջարկներ: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողներից ու հեղինակավոր մարդկանցից:

Ջրհոս

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու ահրաժեշտություն կառաջանա: 8-9-ին՝ հաջող հանդիպումներ սիրելի մարդկանց հետ: Առաջընթաց ռոմանտիկ հարաբերություններում: Կարևոր մարդիկ կաջակցեն ձեզ գաղափարները կյանքի կոչելու հարցում: Հաջողակ կլինեք, լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

10-14-ին՝ բարձր աշխատունակություն: Բարենպաստ օրեր են աշխատանք փնտրելու և մասնագիտական գործերում առաջընթաց ապահովելու համար: Աջակցություն ղեկավարությունից: Աշխատանքի հետ կապված ֆինանսական վիճակի կայունացում:

Ձկներ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 8-9-ին՝ լավ նորություններ և գործնական զրույցներ տանը: Տանը հարմարավետություն ստեղծելու ուղղությամբ կարևոր աշխատանքներ կտանեք: Ընտանեկան բարեկեցություն: Առողջության ամրապնդում:

10-14-ը հաջող օրեր են: Ծրագրերի և ցանկությունների իրագործում: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կունենաք: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների: Ինչ-որ արժանիքների համար նկատվելու և գնահատվելու հնարավորություն կլինի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   290 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ