...

Հումորով գողեր են եղել

Հումորով գողեր են եղել

ՀՀ քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքի 6-րդ հարկում գտնվող աշխատասենյակներից մեկի չհրկիզվող պահարանից հափշտակել են այնտեղ որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլար:

«ՉԻ». Սա կատակ չի: Հորս արև: Ոջիլ լինենք, թե խաբում ենք:  

Մեր իշխանությունները նույնիսկ իրենց քթի տակ գտնվող մի հատ սեյֆ չեն կարողանում պաշտպանել, բա սրանց պաշտպանած երկրի վիճակն ի՞նչ պիտի լինի: 

Մի հատ խորացեք. որպեսզի այդ գումարը հափշտակեին, սկզբից պետք է մտնեին շենք: Իսկ այնտեղ մտնելուց անպայման գրանցվում են: Հետո մտնեին այդ աշխատասենյակ: Հետո սեյֆը բացեին, ու կոնկրետ այն սեյֆը, որտեղ կես միլիոն դոլարից ավել գումար կա: 

Հետո այդքան գումարը ջեբը դնեին, ու դուրս գային՝ վստահ լինելով, որ ոչ ոք իրենց չի ստուգելու, չի կանգնեցնելու: 

Հիմա հարց. մինչև 2050 թիվը փողը կգտնե՞ն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   314 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ