Խոյ
Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 15-18-ին՝ տարօրինակ հանդիպումներ, հարազատները անսպասելի վարք կդրսևորեն: Անակնկալ, բայց հաջող ուղևորություններ: Կարևոր տեղեկատվություն կստանաք: Համոզելու և համակրանք առաջացնելու կարողություն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:
19-21-ին կենցաղային գործերով կարճատև ուղևորություններ կկատարեք: Տան համար հաջող գնումներ կանեք: Տանը փոքրիկ վերանորոգում կսկսեք, հարմարավետություն կստեղծեք:
Ցուլ
Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական ոլորտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 15-18-ը լավ ժամանակ է ֆինանսական գործերում և բիզնեսում նախաձեռնություն ցուցաբերելու համար: Անսպասելի գումար կստանաք: Հեշտությամբ կլուծվեն ֆինանսների հետ կապված խնդիրները: Հաջողակ կլինեք: Հարազատները կաջակցեն:
19-21-ին ակտիվորեն կապեր կհաստատեք, կկարողանաք համոզել, արագ կկողմնորոշվեք: Համատեղ գործեր հարազատների հետ: Անձնական գործերով կարճատև ուղևորություններ կկատարեք:
Երկվորյակ
Վերջանում է Երկվորյակի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրությամբ: 15-18-ին անսպասելի հանդիպումներն ու ծանոթությունները հետաքրքիր և օգտակար կլինեն: Հարազատների հետ կապված խնդիրների անսպասելի լուծում: Ինքնատիպ վարքը կամ գաղափարները կարող են համակրանք առաջացնել: Սակայն հնարավոր է տրամադրության կտրուկ փոփոխություն, կամ ուժերը սխալ ուղղությամբ կներդնեք:
19-21-ին ֆինանսական գործերում, գնումներ անելիս հաջողակ կլինեք: Շահի հանդեպ լավ հոտառություն: Խնայելու հնարավորություն կլինի:
Խեցգետին
Վերջանում է անորոշության և տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հունիսի 21-ից սկսվում է Խեցգետնի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 15-18-ին անսպասելի իրադարձությունները հաջողությամբ կփոխեն ֆինանսական գործերի ընթացքը: Շահի ուժեղ զգացում: Հեշտությամբ կթաքցնեք բիզնեսում ձեր անձնական ծրագրերը և դրանից շահ կունենաք: Հնարավոր է վերադարձնեն պարտքերը:
19-21-ին ակտիվորեն կձգտեք շփումների և նորությունների: Համատեղ գործեր ու հանդիպումներ ընկերների հետ: Արագ կկողմնորոշվեք: Ընկերների կամ կազմակերպությունների գործերով ուղևորությունների անհրաժեշտություն կլինի:
Առյուծ
Այս շաբաթ վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 15-18-ին գործողություններում ազատության կձգտեք, կուզենաք փոխել գործերի սովորական ընթացքը: Ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու և համակրանք առաջացնելու ունակություն: Ակտիվություն հասարակական գործերում: Աջակցություն ընկերներից:
19-21-ին կարևոր հարցերը լուծելիս կամ նպատակին ընթանալու ճանապարհին անսպասելի հաջողություն կունենաք: Բարդ խնդիրները լուծելու հնարավորություն:
Կույս
Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների և զարգացման նոր ուղղությունների փնտրտուքի շրջանը: 15-18-ին հնարավոր են ծրագրերի, գործողությունների ուղղվածության կտրուկ փոփոխություններ, որոնք կթելադրվեն ինտուիցիայի կողմից: Կարևոր գործերում և աշխատանքի մեջ կձգտեք փոփոխությունների: Պաշտոնյաների, ղեկավարության կողմից անսպասելի գործողություններ, որոնք կօգնեն որոշ խնդիրներ լուծել:
19-21-ին նոր ծրագրերի, հնարավորություններն ընդլայնելու համար կապեր ու նոր ծանոթություններ կփնտրեք: Բանակցություններ կարևոր մարդկանց հետ: Արտերկրից հետաքրքիր լուրեր կստանաք:
Կշեռք
Այս շաբաթ վերջանում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 15-18-ին՝ օգտակար նախաձեռնություններ և անսպասելի գաղափարներ: Հաջող մասնակցություն կոլեկտիվ, հասարակական գործերին: Անսպասելի իրավիճակներ կամ առաջարկներ արտասահմանցիների կամ ազդեցիկ մարդկանց կողմից:
19-21-ին՝ ակտիվություն համատեղ գործերում ու բիզնեսում: Շահի հանդեպ լավ հոտառություն: Համատեղ գործերի լավ արդյունքներ: Հարկերի ու վարկերի հետ կապված հաջող գործեր:
Կարիճ
Այս շաբաթ վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 15-18-ին ֆինանսական, պրակտիկ, մասնագիտական գործերում ինչ-որ բան հիմնովին փոխելու ցանկություն կառաջանա: Սակայն անհրաժեշտ է առավելագույնս ուշադիր ու զգույշ լինել ճիշտ ընտրություն կատարելու համար: Աջակցություն բիզնեսում: Ազդեցիկ մարդկանց հետ հարաբերությունների բարելավում: Ճանապարհին ուշադիր եղեք:
19-21-ին՝ նոր հնարավորություններ հանդիպումների, բանակցությունների ժամանակ: Կարևոր գործընկերներից լավ առաջարկներ կստանաք: Հարաբերությունների բարելավում:
Աղեղնավոր
Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 15-18-ին գործընկերային հարաբերություններում անկանխատեսելիություն կլինի, ինչը կարող է նոր ծրագրերի ու գաղափարների հանգեցնել: Ազդեցիկ մարդկանց կամ արտասահմանցիների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կլինի: Գործընկերության մեջ անակնկալներ կլինեն:
19-21-ին՝ ակտիվություն համատեղ ֆինանսների, բիզնեսի, հարկերի հետ կապված գործերում: Առողջության հետ կապված կարևոր որոշումներ կընդունեք:
Այծեղջյուր
Այս շաբաթ վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կհուզեն շրջապատողների հետ հարաբերությունները: 15-18-ին՝ աշխատանքի մեջ անսպասելի փոփոխություններ, կամ ինքներդ կուզենաք դրանում ինչ-որ բան փոխել: Շահի հանդեպ լավ հոտառություն: Համատեղ գործերի ու համատեղ բիզնեսի լավ արդյունքներ: Առողջության անսպասելի բարելավում: Շահավետ առաջարկներ: Հաջող ֆինանսական օպերացիաներ:
19-21-ին սեփական ծրագրերն ու որոշումներն առաջ տանելիս ուժ դրսևորելու ցանկություն և ինքնավստահություն: Հաճախակի հանդիպումներ ու բանակցություններ, այդ թվում՝ հարազատների հետ:
Ջրհոս
Այս շաբաթ վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Տնային հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք աշխատանքով: 15-18-ին գործողություններում ազատության ձգտելը, իշխանության և առաջնորդելու ցանկությունը գործնական ու ռոմանտիկ հարաբերություններում փոփոխություններ կբերի: Նոր գործընկերներ գտնելու հնարավորություն: Կկարողանաք ձեր մասին լավ կարծիք ձևավորել: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:
19-21-ին աշխատունակ կլինեք, տնային գործերում ակտիվություն կցուցաբերեք: Գործերում ու տանը կարգուկանոն կհաստատեք:
Ձկներ
Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կնվազեն, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 15-18-ին տանը և գործերում կարգուկանոն հաստատելու, աշխատավայրում ինչ-որ բան փոխելու անսպասելի անհրաժեշտություն կառաջանա: Տան համար գնումներ կանեք: Հոգ կտանեք առողջության մասին, կբարելավեք այն: Որոշ ընտանեկան խնդիրներ կլուծվեն:
19-21-ին՝ ակտիվություն ու նախաձեռնողականություն հանդիպումների, ծանոթությունների, բանակցությունների ժամանակ: Ինքնավստահ երևալու ձգտում: Հնարավոր է հանգստի մեկնեք: Զվարճանքներ: