Խոյ
Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկվի տնային խնդիրների նկատմամբ հատուկ ուշադրության շրջանը: 16-20-ին հաջող կընթանան ֆինանսական գործերը: Հասարակության մեջ ձեր դիրքը կամ տրամադրությունը բարձրացնելու նպատակով գեղեցիկ, որակյալ իրեր կգնեք: Կձգտեք հարմարավետության: Հաջող շրջան է բանկերի հետ գործ ունենալու, ֆինանսական աջակցություն փնտրելու համար: Հաջող առաջարկներ:
21-22-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Ցուլ
Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 16-20-ին՝ անձնական գրավչության աճ: Ռոմանտիկ ու հասարակական գործերում նախաձեռնող կլինեք: Հաջող անձնական գործեր բիզնեսում: Կգիտակցեք՝ ինչ է պետք անել ուրիշների վրա բարենպաստ տպավորություն թողնելու համար:
21-22-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Հարազատներին ու մտերիմներին ուրախություն կպարգևեք: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:
Երկվորյակ
Վերջանում է Երկվորյակի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական ֆինանսական վիճակով հետաքրքրությամբ: 16-20-ին համակրանք ու հասկացողություն ձեռք կբերեք: Բարության և առատաձեռնության դրսևորում: Գեղեցիկը զգալու և գնահատելու ունակություն: Երևակայությունը կուժեղանա: Գաղտնի ռոմանտիկ արկածներ:
21-22-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:
Խեցգետին
Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հունիսի 21-ից սկսվում է Խեցգետնի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 16-20-ին՝ ուժեղ ինտուիցիա: Ընկերների միջոցով կամ կազմակերպությունների գործերին մասնակցելիս գործնական ու ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Անսպասելի ֆինանսական հնարավորություններ կստեղծվեն:
21-22-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
Առյուծ
Վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 16-20-ին հաբերությունները պրակտիկ, գործնական ուղղվածությամբ կզարգանան: Ֆինանսական կայունության ու բարեկեցության հասնելու ձգտում: Խնայելու հնարավորություն կլինի: Կլավանան հարաբերությունները ղեկավարության ու կարևոր մարդկանց հետ:
21-22-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ կաշխատեք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:
Կույս
Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը, և սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 16-20-ին արտասահմանյան ամեն ինչի հանդեպ հետաքրքրություն կառաջանա: Արտերկրում գործերի ու կապերի ընդլայնում: Դրսից գումար կստանաք: Մշակութային միջոցառումներին մասնակցությունից ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:
21-22-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:
Կշեռք
Որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջան է սկսվում: 16-20-ին ճիշտ ու շահավետ կօգտագործեք սեփական խնայողությունները կամ համատեղ գումարը: Հարկերի ու վարկերի հետ կապված հաջող գործեր: Հնարավոր է նվերներ ստանաք: Գործնական առաջարկներ կլինեն:
21-22-ին որոշակի անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:
Կարիճ
Վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 16-20-ին՝ ներդաշնակ հարաբերություններ ամուսնական ու գործնական կյանքում: Շատ շփվող կլինեք, կոլեկտիվում հաջող գործեր կվարեք: Անձնական գրավչության աճ:
21-22-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Ուրիշների տրամադրության հանդեպ զգայուն կլինեք:
Աղեղնավոր
Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, և սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 16-20-ին՝ աշխատավայրում պայմանների և հարաբերությունների բարելավվում: Լավ առողջության ու տրամադրության շնորհիվ գրավչության աճ: Գեղեցիկ հագուստ ու իրեր ձեռք կբերեք:
21-22-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:
Այծեղջյուր
Վերջանում է աշխատանքով ու գործերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կհուզեն շրջապատողների հետ հարաբերությունները: 16-20-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Բարություն ու առատաձեռնություն: Հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ ու արկածներ: Լավ ժամանակ է բիզնեսի կամ զվարճանքների համար:
21-22-ին՝ բարձր տրամադրություն, երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:
Ջրհոս
Վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը, ավելի շատ հոգսեր կառաջանան տանը, կծանրաբեռնվեք աշխատանքով: 16-20-ին՝ հետաքրքիր միջոցառումներ տանը: Ընտանիքում հարաբերությունները կբարելավվեն: Տանը հարմարավետություն կստեղծեք, տան համար գեղեցիկ իրեր կգնեք:
21-22-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ մտերիմների հետ:
Ձկներ
Ընտանեկան խնդիրներն ու հոգսերը կսկսեն նվազել, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 16-20-ին՝ ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ ու գործնական հարաբերություններ: Տակտը, դիվանագիտությունն ու հաճելի խոսքը կօգնեն պիտանի ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք ինֆորմացիայի հետ: Կարճատև հաճելի ուղևորություններ:
21-22-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ուղևորություններ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք: