...

Հունիսի 1-7-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 1-7-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք: 1-4-ին կազմակերպված ու խելամիտ կլինեք: Նպատակին հասնելու գործում առաջընթաց կլինի: Անձնական արժանապատվության զգացման ուժգնացում, ճանաչման կհասնեք: Կարևոր ծանոթություններ ու տեղեկատվություն:

5-7-ին՝ ընտանեկան բարեկեցություն: Տանը լավ միջոցառումներ տեղի կունենան: Կհանդիպեք արտերկրից ժամանած հարազատներին, կամ հեռվից լուրեր կստանաք:

Ցուլ

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 1-4-ին հաջող կընթանան ֆինանսական գործերն ու բիզնեսը: Լավ իրեր գնելու և միաժամանակ խնայելու հնարավորություն կստեղծվի:

5-7-ին հարազատներն ու հաճելի ուղևորությունները կուրախացնեն: Լավ լուրեր կստանաք: Հանդիպումներ ու բանակցություններ կարևոր մարդկանց հետ:

Երկվորյակ

Շարունակվում է Երկվորյակի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 1-4-ին կազմակերպված կլինեք ու հասուն դիրք կգրավեք: Ազդեցիկ ու փորձառու մարդկանց հետ կընկերանաք: Ընկերների կամ կազմակերպությունների միջոցով կհասնեք ձեր անձնական նպատակներին:

5-7-ին՝ նյութական բարեկեցություն: Ֆինանսական խնդիրների լուծում: Լավ գնումներ կանեք: Բիզնեսում հաջողություններ կունենաք:

Խեցգետին

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 1-4-ին պրակտիկ հոտառությունը կօգնի կարևոր գործերում առաջընթացի հասնել: Աշխատանքի մեջ, գործերում կայունություն է սպասվում, ինքնավստահություն ձեռք կբերեք:

5-7-ին՝ ուրախ, լավատեսական տրամադրություն: Ուզածին հասնելու հնարավորություն: Հարաբերությունների և ֆինանսական վիճակի բարելավում: Հաճելի ծանոթություններ, կարևոր գործընկերներ կգտնեք:

Առյուծ

Բոլոր գործերում նորի ձգտում կունենաք, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կլինի: 1-4-ին՝ հաջողություններ հեռավոր ուղևորությունների ժամանակ, կամ արտասահմանցիների հետ գործերում: Լավ առաջարկներ: Ինքնավստահություն: Աջակցություն կոլեկտիվներից ու կազմակերպություններից:

5-7-ին՝ ուժեղ ինտուիցիա, շահի հանդեպ լավ հոտառություն: Երջանիկ պատահար, հաջողություններ գործերում: Ուրիշների հանդեպ առատաձեռն կլինեք:

Կույս

Ծրագրերի իրագործման համար պայքարի և դիրքերի ամրապնդման շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 1-4-ին՝ լավ, ամրապնդող փոփոխություններ մասնագիտական գործերում: Կարևոր մարդկանց աջակցությամբ գործերի բարելավմանն ու նպատակին հասնելու հնարավորություն կստեղծվի:

5-7-ին լավ լուրեր կստանաք: Կմասնակցեք հասարակական ու քաղաքական գործունեությանը: Հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ ընկերների շրջանում:

Կշեռք

Ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 1-4-ին գործընկերություն կսկսեք փորձառու մարդկանց կամ արտասահմանցիների հետ, անձնական զարգացման համար հնարավորություններ կստեղծվեն: Գործնական կամ ռոմանտիկ ուղևորություններ:

5-7-ին՝ հաջողություններ աշխատանքի մեջ, մասնագիտական կամ հասարակական գործերում: Ֆինանսական վիճակի բարելավում: Աջակցություն ազդեցիկ մարդկանցից: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ: Ավելի ճանաչված կդառնաք:

Կարիճ

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լիքը ծանր ու անկայուն շրջան է: 1-4-ին՝ աշխատավայրում դիրքերի ամրապնդում, պրակտիկ գործերում կհասնեք նպատակին: Առողջության բարելավում: Համատեղ գործերի լավ արդյունքներ, կամ հաջողությամբ կօգտագործեք համատեղ ֆինանսները:

5-7-ին՝ ուրախ, լավատեսական տրամադրություն: Գործերը բարելավելու հնարավորություն: Կհետաքրքրվեք արտերկրով ու արտասահմանցիներով:

Աղեղնավոր

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 1-4-ին՝ անձնական արժանապատվության զգացման ուժգնացում, ճանաչում: Ազդեցիկ մարդկանց հետ կարևոր կապեր կհաստատեք: Ռոմանտիկ հարաբերությունների կայունացում ու ամրապնդում: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:

5-7-ին՝ ինքնավստահություն, ուրախ տրամադրություն: Գործերը բարելավելու հնարավորություն: Խնդիրների լուծում: Հաջողություններ բիզնեսում ու ֆինանսական գործերում: Լավ փոփոխություններ հարաբերություններում:

Այծեղջյուր

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 1-4-ին կազմակերպվածություն ու հասուն դիրք: Ֆինանսական ու մասնագիտական առաջընթացի հարցում ուժեղ հոտառություն կդրսևորեք: Աշխատավայրում դիրքերի ամրապնդում:

5-7-ին՝ մեծ հնարավորություններ գործնական ու ռոմանտիկ հարաբերություններում: Պիտանի ու ազդեցիկ գործընկերներ կգտնեք: Հեշտությամբ կհասկանաք ուրիշների տրամադրությունն ու կարիքները:

Ջրհոս

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 1-4-ին կազմակերպված ու խելամիտ կլինեք: Հաջող հանդիպումներ փորձառու կամ ազդեցիկ մարդկանց հետ: Ուղևորություններ մասնագիտական գործերով:

5-7-ին՝ հաջողություններ աշխատանքի մեջ ու պրակտիկ գործերում: Կատարած աշխատանքից գումար կստանաք: Լավ առաջարկներ: Առողջության ամրապնդում:

Ձկներ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 1-4-ին՝ ֆինանսական վիճակի և բիզնեսում գործերի ամրապնդում: Տան համար լավ գնումներ կանեք: Անշարժ գույքի հետ կապված հաջող գործեր:

5-7-ին ուրախ տրամադրություն կունենաք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողներից, հեղինակության աճ: Հաջողություններ ռոմանտիկ հարաբերություններում: Կմասնակցեք մշակութային կամ ուրախ միջոցառումների: Հաջողակ կլինեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   31 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ