Խոյ
Ստիպված եք լինելու ավելի շատ ժամանակ տրամադրել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 22-24-ին լավ կընթանան հատկապես տան ու ընտանիքի հետ կապված ֆինանսական գործերը: Հարազատներից ու մտերիմներից ֆինանսական աջակցություն կստանաք: Տանը հետաքրքիր միջոցառումներ կկազմակերպվեն:
25-28-ին՝ ռոմանտիկ ու գործնական հարաբերությունների ամրապնդում: Անձնական հարաբերություններում ու բիզնեսում պատասխանատվության ուժեղ զգացում: Կկարողանաք համակրանք շահել: Հին ցանկություններն իրագործելու հնարավորություն:
Ցուլ
Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 22-24-ին շահավետ կապեր հաստատելիս ակտիվ կլինեք, և դա արդյունավետ կլինի: Հաջող ուղևորություններ: Կարևոր տեղեկատվություն կստանաք: Վստահություն ձեռք կբերեք:
25-28-ին՝ հանգիստ, խաղաղ իրավիճակ, ընտանիքի ու տան հետ կապված հոգսերը կնվազեն: Տանը կարևոր հանդիպումներ են սպասվում:
Երկվորյակ
Բուռն ֆինանսական գործունեություն կծավալեք, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 22-24-ին՝ հաջողություններ ֆինանսական ու պրակտիկ գործերում: Լավ գնումներ կանեք: Բիզնեսի ընդլայնում: Կգիտակցեք ձեր շահը:
25-28-ին հեշտությամբ պիտանի հարաբերություններ ու կապեր կհաստատեք: Հարազատների հետ հարաբերությունների բարելավում, աջակցություն ընկերներից: Հասարակական կամ կոլեկտիվ գործերին մասնակցելիս կկարողանաք հասնել ձեր անձնական նպատակին: Բիզնեսի գործերով հաջող ուղևորություններ կկատարեք:
Խեցգետին
Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի, կիրագործեք ձեր ծրագրերը: 22-24-ին՝ առաջընթաց բիզնեսում և մասնագիտական գործերում: Ձեր դիրքերը բարելավելու և զարգանալու համար նոր հնարավորություններ կբացվեն: Հավանական են անսպասելի առաջարկներ:
25-28-ին՝ հաջող գործեր բիզնեսում: Առաջընթաց մասնագիտական գործերում: Կոնկրետ, պրակտիկ աջակցություն իշխանություն ունեցող անձանցից:
Առյուծ
Զանազան պատահականություններից մեծ կախվածություն, տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 22-24-ին՝ հաջողություններ անձնական նախաձեռնություններում: Առաջընթաց մասնագիտական գործերում, ճանաչում ու վստահություն ձեռք կբերեք: Բարձր տրամադրություն: Հաջող քաղաքական գործունեություն:
25-28-ին՝ ուրախություն և ինքնավստահություն: Ներդաշնակության զգացումը ռոմանտիկ հարաբերությունների զարգացման և ամրապնդման կբերի: Հեշտությամբ կշփվեք ազդեցիկ մարդկանց հետ: Հաջողություններ արտերկրի հետ կապված գործերում:
Կույս
Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 22-24-ին՝ լավ լուրեր, հատկապես՝ արտերկրից: Առաջընթաց բիզնեսում: Լավ օրեր են արտերկրում կոմերցիա ծավալելու համար:
25-28-ին՝ լավ տրամադրություն, հարաբերություններում դրական փոփոխությունների ակնկալիք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Զգայուն կլինեք գեղեցիկի ու ներդաշնակի հանդեպ: Համատեղ ֆինանսական գործերի լավ արդյունքներ:
Կշեռք
Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 22-24-ին՝ առաջընթաց բիզնեսում և մասնագիտական գործերում: Նոր նպատակներ ու ծրագրեր: Համատեղ գործընկերային գործողությունների լավ արդյունքներ: Հին խնդիրները լուծելու հնարավորություն:
25-28-ին հարաբերություններում թեթևություն կլինի, կկարողանաք հուսալի գործընկեր կամ կյանքի ընկեր գտնել: Լավ լուրեր ընկերներից կամ կազմակերպություններից:
Կարիճ
Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 22-24-ին՝ աջակցություն և բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Գործընկերների կամ հաջող պայմանների շնորհիվ անձնական զարգացման ու գործերի ընդլայնման հնարավորություններ կստեղծվեն: Հրավերներ: Լավ ժամանակ է իրավաբանական գործեր վարելու համար:
25-28-ին՝ պրակտիկ ու մասնագիտական գործերի բարելավում: Աշխատանքի մեջ լավ արդյունքների կհասնեք: Ղեկավարության կամ ազդեցիկ դեմքերի հետ հարաբերությունների բարելավում:
Աղեղնավոր
Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ եք հաշվի նստելու ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 22-24-ին՝ լավ փոփոխություններ աշխատանքի մեջ, գործերում հաջողակ և աշխատունակ կլինեք: Հաջողություններ համատեղ բիզնեսում: Համագործակցության լավ արդյունքներ:
25-28-ը բարենպաստ օրեր են: Հնարավոր է առաջընթաց բիզնեսում, ֆինանսական ու հասարակական գործերում:
Այծեղջյուր
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածության մեջ կհայտնվեք: 22-24-ին անձնական ծրագրերն իրագործելու լավ հնարավորություններ կստեղծվեն: Ձեզ վրա ուշադրություն հրավիրելու ունակություն: Ռոմանտիկ հարաբերությունների բարելավում, անսպասելի իրադարձություններ անձնական կյանքում: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:
25-28-ին գերզգայուն կլինեք և ուժեղ ինտուիցիա կունենաք, ինչը կօգնի հարաբերություններում շահի հասնել: Լավ փոփոխություններ տանը, ընտանիքում: Առաջընթաց բիզնեսում:
Ջրհոս
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 22-24-ին՝ առաջընթաց աշխատանքի մեջ: Ազնվության ու սկզբունքայնության շնորհիվ վստահություն կշահեք: Բիզնեսի կամ աշխատանքի հետ կապված իրավաբանական գործերի հաջող ընթացք: Լավ միջոցառումներ տանը:
25-28-ին՝ հանգիստ, խաղաղ տրամադրություն: Անձնական հարաբերություններում և բիզնեսում ուժեղ պատասխանատվություն: Շահավետ ծանոթություն, կամ հին գործնական կամ ռոմանտիկ հարաբերությունների վերականգնում:
Ձկներ
Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 22-24-ին՝ անձնական նպատակներն ու խնդիրներն իրագործելու նոր հնարավորություններ: Ճանաչում: Հաջողություններ ուսման և քաղաքական գործունեության մեջ: Հետաքրքիր տեղեկատվություն կստանաք:
25-28-ին հաջողություններ կունենաք առևտրի մեջ ու բիզնեսում: Աշխատավայրում ձեր դիրքերի կայունացում: Խնայելու հնարավորություն կլինի: Ֆինանսական գործերի հաջող ընթացք: