...

Հունիսի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 23-25-ին ակտիվության նվազումը, ինքնավստահ չլինելը, հոգնածությունը կանդրադառնան ընտանիքում զբաղեցրած դիրքի վրա, կամ էլ ծանր տնային պարտականությունները կխանգարեն անձնական ծրագրերին, կորուստների կհանգեցնեն:

26-29-ին ակտիվ կլինեք տնային գործերը կարգի բերելու հարցում: Հարմարավետություն կստեղծեք: Կաշխատեք՝ ի բարօրություն ընտանիքի: Կհետաքրքրվեք ձեր առողջությամբ, կամրապնդեք այն:

Ցուլ

Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ կամ ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 23-25-ին դժվարություններ ու խնդիրներ կառաջանան ուղևորությունների հետ կապված կապերում, գործերում, հարազատների հետ գործերում:

26-29-ին հաճելի հանդիպումներ, լավ նորություններ, շահեկան ուղևորություններ են սպասվում: Ճանապարհին հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ: Հեշտությամբ կհամոզեք ուրիշներին:

Երկվորյակ

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 23-25-ին ընկերների, կազմակերպությունների հետ կապված դժվարությունների պատճառով ֆինանսական գործերը կարգելակվեն: Կմեծանա գումար խնայելու անհրաժեշտությունը:

26-29-ին ակտիվորեն ու հաջողությամբ կվարեք ֆինանսական գործերը, բիզնեսը: Ընտանեկան բյուջեի բարելավվում: Տան համար հաջող գնումներ կանեք:

Խեցգետին

Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 23-25-ին՝ փառասիրական ծրագրերի արգելակում: Հոգնեցնող մասնագիտական պարտականությունները կխանգարեն անձնական հետաքրքրություններին: Հոգնածություն, ցածր աշխատունակություն: Դժվարություններ կունենաք պետհիմնարկների և ղեկավարության հետ:

26-29-ին՝ շահեկան կապերի, պիտանի տեղեկատվության ակտիվ փնտրտուք: Հաջող ուղևորություններ: Համատեղ գործեր հարազատների հետ:

Առյուծ

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 23-25-ին՝ սառը վերաբերմունք ու անհասկացողություն ղեկավարության, պաշտոնյաների կողմից: Անհասկանալի իրավիճակներ և արտերկրի հետ կապված գործերի արգելակում: Հնարավոր է ստիպված լինեք զոհել սկզբունքները կոնկրետ նպատակի հասնելու համար:

26-29-ին՝ ակտիվություն ու հաջողություններ ֆինանսական գործերում, առևտրի մեջ: Շահի հանդեպ լավ հոտառություն:

Կույս

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 23-25-ը նոր գործերի հետ կապված դժվարությունների շրջան է: Պայմանների ազդեցության տակ կընկնեք:

26-29-ին՝ ակտիվ շփումներ, ինքնավստահության աճ: Հաջողություններ հասարակական գործերում: Ձեզ դրսևորելու, առաջատարի դերը ստանձնելու հնարավորություն կհայտնվի:

Կշեռք

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 23-25-ին գործընկերների հետ խնդիրներ կառաջանան, կամ կարևոր մարդկանց հետ հարաբերություններում սառնություն կնկատվի: Անձնական նպատակներին հասնելիս սեփական հեղինակությունն ու իշխանությունն օգտագործելու հակվածությունը դժգոհության ալիք կբարձրացնի:

26-29-ին նվազագույն ջանքերով կարվեն կարևոր գործերը, շատ բան կարծես ինքն իրեն կստացվի: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

Կարիճ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 23-25-ին՝ խնդիրներ աշխատանքի մեջ, դժվարություններ գործատուների հետ: Ձեզ պետք եկած արդյունքներին հասնելու համար ծանր աշխատանքի, կարգապահության ու կազմակերպվածության կարիք կլինի:

26-29-ին՝ նոր գաղափարների, գործունեության նոր ոլորտների ակտիվ փնտրտուք: Հնարավոր է աջակցություն կարևոր մարդկանցից կամ ընկերներից: Արտերկրի հետ կապված գործերի հաջող զարգացում:

Աղեղնավոր

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 23-25-ին ինքնավստահ չեք լինի: Սահմանափակումների կարիք կլինի: Ուրիշի ազդեցության տակ կընկնեք: Ձեր նպատակներին հասնելու համար իշխանություն բանեցնելու ցանկություն կունենաք, ինչը բարդ իրավիճակների կհանգեցնի: Բարդ շրջան է ռոմանտիկ հարաբերությունների համար:

26-29-ին՝ ակտիվություն նպատակին հասնելու ճանապարհին, կձգտեք ձեզ համար շահեկան փոփոխությունների հասնել: Հաջողություններ համատեղ գործերում, համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:

Այծեղջյուր

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն ուրիշների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 23-25-ին տնային հոգսերը կամ պարտականությունները կարգելակեն գործերի, հարաբերությունների զարգացումը: Ինքնավստահ չեք լինի, հին վիրավորանքները ջրի երես դուրս կգան:

26-29-ին՝ համագործակցության ընդլայնում, նոր հեռանկարներ կհայտնվեն: Կբարելավվեն արտերկրի կամ արտասահմանցիների հետ կապված գործերը: Ազդեցիկ մարդիկ կաջակցեն:

Ջրհոս

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 23-25-ին հնարավոր են դժվարություններ կապերում, բանակցությունների և ուղևորությունների ժամանակ: Չկայացած հանդիպումները, տեղեկատվության պակասը կանդրադառնան աշխատանքի վրա, կարգելակեն գործերը: Ստիպված եք լինելու օգնել հարազատներին նրանց գործերում:

26-29-ին աշխատելիս համառ ու ինքնավստահ կլինեք, գործերում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Համատեղ գործերում լավ արդյունքներ են սպասվում: Առողջության ամրապնդում:

Ձկներ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 23-25-ին՝ անձնական նախաձեռնությունների արգելակում, սահմանափակումների կամ գումար խնայելու անհրաժեշտություն կլինի: Վատ ժամանակ է հասարակական ու ռոմանտիկ գործերի համար:

26-29-ին ակտիվ շփումներ, հաճելի հանդիպումներ են սպասվում, լավ գործընկերներ կգտնեք: Ռոմանտիկ հարաբերությունների բարելավվում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   117 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ