...

Հունիսի 24-30-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 24-30-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 24-27-ին տանը լավ կընթանան գործերը, ընտանիքում համերաշխ մթնոլորտ կիշխի: Հաջողությամբ կծրագրեք տնային գործերը: Կարևոր զրույցներ տանը: Աջակցություն կստանաք հարազատներից:

28-30-ը լավ ժամանակ է տնային գործերում ու բիզնեսում նախաձեռնող լինելու համար: Ինքնավստահության ու գործերի հաջող ընթացքի շրջան է լինելու: Համատեղ գործեր հարազատների հետ: Տանը կարգուկանոն կհաստատեք, հարմարավետություն կստեղծեք:

Ցուլ

Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ կկատարեք կամ ուղևորությունների հետ կապված գործեր կունենաք: 24-27-ին՝ պիտանի հանդիպումներ ու հաջող ուղևորություններ: Կարիերայի համար անհրաժեշտ գիտելիքներ ու ինֆորմացիա կստանաք: Աջակցություն ու լավ խորհուրդներ կստանաք ընկերներից: Շփումներում սկզբունքային ու ազնիվ կլինեք:

28-30-ին ձեր նախաձեռնությունները պիտանի ծանոթությունների կբերեն: Հաջող ուղևորություններ ու գնումներ: Հարազատների հետ հարաբերությունների բարելավում: Հաճելի խոսքով համակրանք շահելու ունակություն:

Երկվորյակ

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնական կլինեք ու ամեն ինչում շահ կփնտրեք: 24-27-ին՝ առաջընթաց գործերում ու կարիերայում: Գործերի ճշգրիտ ծրագրում: Հաջող առևտուր, գումարը խնայելու հնարավորություն կունենաք:

28-30-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Գաղտնի վարած գործնական օպերացիաներից շահույթ կստանաք: Կվերադարձնեն պարտքերը, կամ էլ վարկերի հետ կապված հաջող գործեր կվարեք:

Խեցգետին

Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Կիրագործեք անձնական ծրագրերը: 24-27-ին՝ պրակտիկ մտածողություն: Աշխատավայրում դիրքերն ամրապնդելու համար հատուկ պատրաստություն անցնելու կամ կրթություն ստանալու անհրաժեշտություն կառաջանա: Գաղափարները գործնականում կիրառելու հնարավորություն կստանաք: Կշփվեք ազդեցիկ մարդկանց հետ ու առաջարկներ կստանաք: Հաջողություններ արտերկրի հետ կապված գործերում:

28-30-ին՝ ներդաշնակություն ամեն ինչում: Հակառակ սեռի ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու և համակրանք առաջացնելու ունակություն: Հաջող նախաձեռնություն հասարակական գործերում: Աջակցություն ընկերներից:

Առյուծ

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ բացատրելի չի լինի: 24-27-ին ինտուիցիան կօգնի ելք գտնել բարդ իրավիճակներից, լուծել հին խնդիրները: Շահի հանդեպ լավ հոտառություն:

28-30-ին՝ օգտակար անձնական նախաձեռնություն կարևոր կամ մասնագիտական գործերում: Փոխհասկացողություն ղեկավարության հետ: Ճանաչման կհասնեք: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Համակրանք առաջացնելու ունակություն:

Կույս

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 24-27-ին՝ հստակություն, պարզություն շփումներում, հաջող շփումներ ու համագործակցություն: Կարևոր մարդկանցից աջակցություն կստանաք: Լուրջ ու փորձառու գործընկերներ կգտնեք:

28-30-ին՝ օգտակար նախաձեռնություններ ու նոր գաղափարներ: Հաջող մասնակցություն հասարակական գործերին: Հնարավոր են շահավետ կամ ռոմանտիկ ծանոթություններ: Լավ առաջարկներ կստանաք:

Կշեռք

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 24-27-ին լավ կծրագրեք գործերը: Աշխատավայրում առաջընթացի համար անհրաժեշտ գիտելիքներ ստանալու կարիք կլինի: Աշխատավայրում կամրապնդեք ձեր դիրքերը, ղեկավարությունից աջակցություն կստանաք: Հաջողությամբ կկիրառեք ձեր գիտելիքները: Կհետաքրքրվեք ձեր առողջությամբ ու սննդակարգով:

28-30-ը հաջող օրեր են ֆինանսական ու պրակտիկ գործունեության համար: Կարող եք ճիշտ ընտրություն կատարել: Մասնակցություն համատեղ բիզնեսին, հաջողություն վարկերի հետ կապված գործերում: Լավ փոփոխություններ հարաբերություններում:

Կարիճ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 24-27-ին հեշտությամբ կշփվեք ազդեցիկ մարդկանց հետ: Արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերի հաջող ընթացք: Կարիերայում առաջընթացի համար լրացուցիչ կրթություն ստանալու կամ նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Պիտանի խորհուրդներ կստանաք փորձառու մարդկանցից:

28-30-ին՝ հաջող նախաձեռնություն գործընկերության մեջ: Ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններ հաստատելու հնարավորություն: Ձեզ լավ դրսևորելու ունակություն: Լավ առաջարկներ, հնարավոր է՝ արտերկրից:

Աղեղնավոր

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 24-27-ին՝ տանը գործերի բարելավում, ընտանեկան խնդիրների հաջող լուծում: Լավ ինտուիցիա, շահի հանդեպ լավ հոտառություն:

28-30-ին՝ բարձր աշխատունակություն և էսթետիկ ճաշակ: Համատեղ գործերի ու բիզնեսի լավ արդյունքներ: Գեղեցիկ իրեր ձեռք կբերեք: Լավ փոփոխություններ աշխատանքի մեջ:

Այծեղջյուր

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 24-27-ին պրակտիկ մտածողությունը կօգնի համագործակցության մեջ ու պիտանի կապեր հաստատելիս: Լավ խորհուրդներ կստանաք: Հաջող ուղևորություններ:

28-30-ին ակտիվության ու նախաձեռնողականության շնորհիվ գործընկերներ կգտնեք: Ձեր մասին լավ տպավորություն թողնելու ունակություն: Ներդաշնակություն ամուսնական ու սիրային հարաբերություններում: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից:

Ջրհոս

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 24-27-ին՝ պրակտիկ մտածողություն: Հաջողությամբ կծրագրեք գործերը: Խնայելու հնարավորություն կլինի: Հաջողություններ աշխատանքի մեջ, ֆինանսական գործերում ու բիզնեսում: Կհետաքրքրվեք սննդակարգով, հոգ կտանեք ձեր առողջության մասին: 

28-30-ին ակտիվ կլինեք տնային գործերում, տանը կարգուկանոն կհաստատեք: Լավ գնումներ տան համար: Տանը կոլեգաների հետ հաճելի հանդիպումներ կունենաք: Ներդաշնակ հարաբերություններ, հաջողություններ աշխատավայրում:

Ձկներ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 24-27-ին՝ հստակություն շփումներում: Գործերը լավ կծրագրեք: Գաղափարները գործնականում կիրառելու հնարավորություն կլինի: Ցանկությունների իրագործում: Սիրելիների հետ հարաբերությունների ամրապնդում: Ձեր մասին լավ տպավորություն թողնելու հնարավորություն կունենաք:

28-30-ին՝ անհրաժեշտ ինֆորմացիայի ակտիվ ու հաջող փնտրտուք, պիտանի կապերի հաստատում: Պիտանի ուղևորություններ կկատարեք, ճանապարհին հաճելի հանդիպումներ կունենաք: Մարդկանց համոզելու, համակրանք առաջացնելու ունակություն: Ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կլինի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   301 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ