...

Հունիսի 27-ից հուլիսի 3-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 27-ից հուլիսի 3-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 27-28-ին հասարակական կամ քաղաքական գործերում ինքնադրսևորվելու ձգտում կունենաք: Ակտիվ կապեր կհաստատեք ընկերների հետ, որոնք կօգնեն հասնել անձնական նպատակին: 

29-1-ին սեփական անձի մասին մեծ կարծիքի պատճառով խնդիրներ կստեղծվեն տանը, ընտանեկան հարաբերություններում: Հնարավոր է վեճեր ծագեն ընտանիքում սկզբունքների պատճառով: Տնային գործերից ու հոգսերից հեռանալու ձգտում: 2-3-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Ընտանիքի հետ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Ցուլ

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ ու ակտիվ աշխատանք կտանեք նրա հետ: Մտավոր աշխատանք է սպասվում: 27-28-ին՝ հաջողություններ մասնագիտական գործերում, աջակցություն ազդեցիկ մարդկանցից: Իրավիճակից հեշտությամբ գլուխ հանելու ունակություն: Գործերի ինտուիտիվ հեշտ ծրագրում: 

29-1-ին անուշադրության, կենտրոնանալ չկարողանալու պատճառով դժվարություններ կառաջանան հանդիպումների, ուղևորությունների ժամանակ և տեղեկատվության հետ աշխատելիս: Շեղող գործեր ու պայմաններ կհայտնվեն: 2-3-ին՝ մեծ ակտիվություն կցուցաբերեք տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տեղի կունենան տանը:

Երկվորյակ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ուժեր կներդնեք: 27-28-ը լավ կազմակերպված գործողությունների և նախաձեռնությունների շրջան է: Հնարավոր է աջակցություն ստանաք ընկերներից կամ կազմակերպություններից: 

29-1-ին անհիմն լավատեսության ու շռայլության պատճառով խնդիրներ կարող են ծագել ֆինանսական գործերում ու նոր նախաձեռնություններում: Անհրաժեշտ է խուսափել ոչ խելամիտ սպեկուլյացիաներից: 2-3-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, գործընկերների հետ: Ընտանեկան գործերով ուղևորություններ կկատարեք: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Խեցգետին

Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, կարողությունները դրսևորելիս: 27-28-ին արդյունավետ ու հնարամիտ կլինեք աշխատանքի մեջ:  Բարձր աշխատունակություն: Հաջողություններ են սպասվում համատեղ բիզնեսում, վարկերի հետ կապված գործերում: 

29-1-ին սեփական անձի մասին մեծ կարծիքն ու անհիմն լավատեսությունը խնդիրներ կստեղծեն գործերում, ազդեցիկ անձանց հետ հարաբերություններում: Անիրագործելի խոստումներ: Գործողություններում գովեստների արժանանալու, ճանաչման հասնելու ցանկություն կդիտվի: 2-3-ին՝ ակտիվություն կցուցաբերեք ֆինանսական գործերում, գնումներ կանեք տան համար: Հետաքրքրություն առևտրի հանդեպ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Առյուծ

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Չնախատեսված հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 27-28-ին ձեր նախաձեռնություններն աջակցելու կամ գործերն ընդլայնելու համար հուսալի գործընկերներ կփնտրեք: 

29-1-ին դժվարությունների կհանդիպեք ծրագրերն իրագործելիս: Հակված կլինեք խոստանալ ավելին, քան կարող եք անել: Ուղևորությունների ժամանակ, արտերկրի հետ կապված գործերում խնդիրներ կառաջանան: 2-3-ին ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպարգևեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Կույս

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ ուշադրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 27-28-ին՝ ակտիվություն աշխատանքի մեջ, լավ փոփոխությունների կհասնեք: Արդյունավետություն բիզնեսում: Շատ աշխատունակ ու գործնական կլինեք:

29-1-ին չարդարացված լավատեսությունը կարող է միայն բարդացնել իրավիճակն ու արգելակել խնդիրների լուծումը: Պետք է ոչ թե ռիսկի դիմել, այլ համբերությամբ զինվել: Հարկերի, վարկերի հետ կապված խնդիրներ կլինեն: 2-3-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Գործերից հեռանալու ձգտում: Շատ զգայուն ու հուզական կլինեք:

Կշեռք

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 27-28-ին հաջող հանդիպումներ կունենաք ու գործնական կապեր կհաստատեք ազդեցիկ անձանց հետ: Լուրջ վերաբերմունք կցուցաբերեք համագործակցության հանդեպ ու լավ արդյունքներ կստանաք դրանից: Լուծում կստանան գործնական վեճերը: 

29-1-ին պայմանները կամ շրջապատողները կխանգարեն իրագործել ծրագրերն ու մեծ ցանկությունները: Խնդիրներ կծագեն ղեկավարության հետ հարաբերություններում: 2-3-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Կարիճ

Այս շրջանում կուզենաք ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 27-28-ին ինքնավստահ կլինեք: Հին փորձն ու գիտելիքները կօգնեն առաջ մղել գործերը: Աշխատունակ կլինեք:

29-1-ին մանրուքներին ու փաստերին ուշադրություն դարձնելու պակասը դժվարություններ կստեղծի աշխատանքի մեջ: Հակված կլինեք խոստանալ ավելին, քան կարող եք անել: Խնդիրներ կարող են ծագել արտերկրի հետ կապված գործերում: 2-3-ին՝ ակտիվ մասնակցություն կունենաք  տնային գործերին կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում կունենաք:

Աղեղնավոր

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 27-28-ին՝ թեթև ու հաջող բանակցություններ, գործնական ուղևորություններ: Կլուծվեն կարևոր հարցերը:

29-1-ին սեփական անձի մասին մեծ կարծիքի ու էքստրավագանտ վարքի պատճառով դժվարություններ կարող են ծագել անձնական հետաքրքրություններն ու ծրագրերն իրագործելիս և համատեղ բիզնեսում: Արժե խուսափել մոլախաղերից ու սպեկուլյացիաներից: 2-3-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանցից աջակցություն ստանալու ունակություն: Հեռվից լուրեր կստանաք:

Այծեղջյուր

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 27-28-ին զբաղված կլինեք տանը բարեկեցություն հաստատելու հարցերով, գործերում կարգուկանոն հաստատելով: Կարևոր իրեր կգնեք: Խնայելու հնարավորություն կլինի:

29-1-ին փոխադարձ թյուրըմբռնման պատճառով նյարդայնություն կառաջանա ինչպես գործընկերային հարաբերություններում, այնպես էլ հարազատների հետ շփումներում: Իրավաբանական խնդիրներ, աջակցության բացակայություն: 2-3-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:

Ջրհոս

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 27-28-ին կազմակերպված ու կարգապահ կլինեք գործերում: Կարևոր հանդիպումներ կունենաք: Կամրապնդեք կապերն ազդեցիկ անձանց հետ:

29-1-ին աշխատավայրում դժվարություններն ու գործերով մեծ ծանրաբեռնվածությունը կարող են խանգարել նշանակված հանդիպումներին ու ծրագրած ուղևորություններին: Խնդիրներ կծագեն հարազատների հետ հարաբերություններում: 2-3-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Ձկներ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 27-28-ին շահի հանդեպ լավ հոտառություն կդրսևորեք ֆինանսական գործերում: Խնայելու հնարավորություն կունենաք:

29-1-ին բիզնեսի հետ կապված մեծ ծրագրերն ու մեծ ամբիցիաները կարող են իրականություն չդառնալ: Հնարավոր են ծախսեր նորաձև իրերի ու զվարճանքների վրա: 2-3-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Կօգնեք հարազատներին՝ կարգավորելու նրանց գործերը: Ուշադիր վերաբերմունք կցուցաբերեք սեփական առողջության հանդեպ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1392 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ