...

Հունիսի 28-ից հուլիսի 4-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 28-ից հուլիսի 4-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 28-1-ին՝ անինքնավստահություն, ոգեշնչվածության բացակայություն, կախվածություն պայմաններից կամ խմբային հետաքրքրություններից: Խնդիրներ կծագեն երեխաների հետ, սառնություն սիրելիի հետ հարաբերություններում:

2-4-ին՝ անսպասելի ծախս, ֆինանսական կախվածության մեջ կընկնեք, կոնֆլիկտներ՝ ֆինանսական հարցերով:

Ցուլ

Հաղորդակցվող կլինեք: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կանեք նրա հետ: Մտավոր աշխատանք: Ուշադրություն կդարձնեք հարազատների գործերին: 28-1-ին հուզական ու նեղացկոտ կլինեք: Հակասություններ կունենաք տնային խնդիրների և մասնագիտական պարտականությունների միջև: Խնդիրներ՝ ենթակաների ու ղեկավարության հետ:

2-4-ին՝ անսպասելի փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում: Կոնֆլիկտներ՝ ազատության մեծ ցանկության պատճառով:

Երկվորյակ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր նյութական վիճակով և այն բարելավելու համար ուժեր կներդնեք: Ակտիվություն կցուցաբերեք բիզնեսում և առևտրի մեջ: 28-1-ին՝ անհանգստություն՝ անհրաժեշտ կապերի և տեղեկատվության բացակայության պատճառով: Տարաձայնություններ կունենանք ղեկավարության կամ հեղինակավոր անձանց հետ: Խնդիրներ՝ արտերկրի հետ կապված գործերում:

2-4-ին՝ անսպասելի տեղեկատվություն, որը կխախտի ծրագրերը: Ճանապարհին զգույշ է պետք լինել:

Խեցգետին

Շարունակվում է Խեցգետնի ամիսը, որը նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նախաձեռնություններն առաջ տանելիս, ունակություններն ու կարողությունները դրսևորելիս: 28-1-ին՝ հնարավոր են խնդիրներ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Մրցակցության սրացում: Ձգձգումներ համատեղ գործերում: Հարկերի հետ կապված խնդիրներ:

2-4-ը անհաջող օրեր են գումարի հետ կապված գործերի ու ֆինանսական գործարքների համար: Հնարավոր են կոնֆլիկտներ ու կորուստներ:

Առյուծ

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անսպասելի հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 28-1-ին՝ անհանգստություն: Չեք ուզենա հաշվի առնել ուրիշի տեսակետը: Բանակցություններում, իրավաբանական գործերում ձգձգումները կնյարդայնացնեն ու վեճերի պատճառ կդառնան:

2-4-ին՝ իմպուլսիվ գործողությունների, ամեն գնով ազատության ձգտելու, անզսպության պատճառով խնդիրներ կծագեն ձեզ համար կարևոր գործերում: Գործնական կապեր հաստատելու համար անհաջող օրեր են:

Կույս

Նորի, հեռանկարային հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Մասնակցություն՝ կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր՝ ընկերների հետ: 28-1-ին հնարավոր է ուժերի և ակտիվության անկում այն դեպքում, երբ մեծ աշխատանք անելու անհրաժեշտություն կլինի, կամ էլ անառողջության պատճառով կհեռանաք գործերից: Անուշադրության պատճառով հնարավոր է ինչ-որ բան վնասեք:

2-4-ին անուշադրությունը, ցրվածությունը, ուժերի սխալ բաշխումը կարող են արգելակել գործերի հաջող ընթացքը:

Կշեռք

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 28-1-ին ամեն գնով ազատություն ձեռք բերելու ձգտումը կարող է փչացնել մտերիմների հետ հարաբերությունները: Ձգձգումներ անձնական ծրագրերն իրագործելու հարցում: Գործերում թղթաբանական քաշքշուկի մեջ կընկնեք:

2-4-ին իմպուլսիվ գործողությունները, բոլոր հարցերն ինքնուրույն լուծելու ցանկությունը կարող են ավելի բարդացնել գործերը: Անհաջող օրեր են նոր նախաձեռնությունների համար: Զգույշ եղեք էլեկտրականության ու մեքենաների հետ գործ ունենալիս:

Կարիճ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 28-1-ին տանը խնդիրներ կառաջանան, անսպասելի պարտականություններ կհայտնվեն, որոնք հնարավորություն չեն տա զբաղվել սեփական գործերով: Հին պատմություններն ու բամբասանքները կարող են փչացնել հեղինակությունը:

2-4-ին անսպասելի իրադարձությունները կամ մարդիկ կարող են ձեզ համար դժվարություններ ստեղծել մասնագիտական առաջխաղացման հարցում կամ սեփական նախաձեռնություններն առաջ տանելիս: Անհաջող օրեր են համագործակցության համար: Կոնֆլիկտներ՝ ղեկավարության ու կարևոր անձանց հետ:

Աղեղնավոր

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի բախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող պայմաններին: 28-1-ին՝ կարևոր անձանց հետ անհրաժեշտ կապերի բացակայություն: Խնդիրներ՝ արտերկրի հետ կապված գործերում: Հնարավոր է անհասկացողություն հարազատների, գործընկերների կողմից:

2-4-ին ամեն գնով գործերն առաջ մղելու ձգտումը անօգուտ կլինի։ Անսպասելի դժվարություններ կառաջանան, որոնք կսահմանափակեն անձնական նախաձեռնությունները:

Այծեղջյուր

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների տրամադրությունից ու վարքից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից և ամուսիններից: 28-1-ին՝ խնդիրներ ֆինանսական հարցերում, կարևոր գործերի ու գնումների համար գումարը չի հերիքի: Միջոցները խնայելու անհրաժեշտություն կառաջանա: Անհաջողություններ՝ համատեղ բիզնեսում:

2-4-ին՝ դժվարություններ համատեղ բիզնեսում: Անսպասելի իրադարձությունները կարող են կտրուկ փոխել գործերի ընթացքը կամ արգելակել կարևոր փոփոխությունների նախապատրաստությունը: Էլեկտրականության հետ աշխատելիս և ճամփա գնալիս զգույշ է պետք լինել:

Ջրհոս

Մտավոր և ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: Կարևոր իրադարձություններ աշխատավայրում: 28-1-ին՝ սահմանափակումներ կապերում, կխուսափեք համագործակցությունից: Մրցակցության սրացում: Կբախվեք ագրեսիվ տրամադրված գործընկերներին: Դժվարություններ կծագեն բանակցությունների ժամանակ:

2-4-ին սեփական իմպուլսիվ վարքը ընտանիքում կոնֆլիկտների պատճառ կդառնա: Խնդիրներ՝ գործընկերների և ամուսինների հետ:

Ձկներ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 28-1-ին չնախատեսված հոգսերն ու պարտականությունները կարող են խանգարել գործերին, մեծ ժամանակ և ուժեր խլել: Խուսափեք ծանրաբեռնվածությունից, որը կարող է վնասել առողջությանը:

2-4-ին հանդիպումների ժամանակ իմպուլսիվ գործողություններն ու որոշումները կարող են արգելակել գործերը: Անուշադրություն՝ աշխատանքի ժամանակ: Յուրահատուկ ուշադիր է պետք լինել էլեկտրականության հետ և գործիքներով աշխատելիս:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   911 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ