...

Հունիսի 29-ից հուլիսի 5-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 29-ից հուլիսի 5-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Մեծ ուշադրություն կպահանջեն տնային հոգսերն ու հարազատների գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 29-1-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ: Տնային գործերի հետ կապված բազմաթիվ զրույցներ կլինեն, ընտանեկան խնդիրներին լուծում կփնտրեք: Կենցաղային գործերով կարճատև ուղևորություններ կկատարեք: Հանդիպումներ հարազատների կամ կոլեգաների հետ:

2-5-ին՝ տարօրինակ հանդիպումներ, հարազատները անսպասելի վարք կդրսևորեն: Անակնկալ ուղևորություններ: Կարևոր տեղեկատվություն կստանաք: Ճանապարհ գնալիս զգույշ եղեք:

Ցուլ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 29-1-ին կհետաքրքրվեք կրթությամբ, պիտանի ինֆորմացիա կփնտրեք: Համատեղ գործունեություն հարազատների հետ: Արագ կկողմնորոշվեք: Կարևոր որոշումներ կընդունեք:

2-5-ին անսպասելի գումար կստանաք կամ անսպասելի ծախսեր կանեք: Անկայունություն և տարօրինակ իրադարձություններ բիզնեսում: Գործերում նախաձեռնող կլինեք:

Երկվորյակ

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 29-1-ին զբաղված կլինեք ֆինանսական գործերով: Աշխատավարձը բարձրացնելու նպատակով լրացուցիչ կրթություն կստանաք: Պրակտիկ գաղափարների փնտրտուք: Ֆինանսական գործերի հաջող ծրագրում: Հաճախակի գործնական ուղևորություններ:

2-5-ին՝ անկախության ցանկություն, իմպուլսիվություն գործողություններում: Տարօրինակ վարք կդրսևորեք, տրամադրությունը կտրուկ կփոխվի, ուժերը սխալ կներդնեք:

Խեցգետին

Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 29-1-ին՝ հետաքրքրասիրություն, ինքնավստահություն, ակտիվություն, գաղափարների ակտիվ փոխանակում: Արագ արձագանք: Մտավոր ոլորտներում մրցակցության ոգի կիշխի: Հաճախակի շփումներ հարազատների հետ:

2-5-ին անսպասելի իրադարձությունները կփոխեն անձնական ծրագրերը: Կհեռանաք գործերից: Ազատության ցանկություն:

Առյուծ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 29-1-ին ուժեղ ինտուիցիա կունենաք, գերզգայուն կլինեք: Հնարավոր է ստիպված լինեք ինչ-որ գաղտնիք բացահայտել: Գաղափարները հետաքրքիր կլինեն, բայց ոչ կիրառելի: Անհասկանալի իրավիճակներ հարազատների հետ:

2-5-ին՝ գործողություններում ազատության ցանկություն: Գերակտիվություն ընկերների, կազմակերպությունների հետ շփումներում: Գործերի սովորական ընթացքը փոխելու ցանկություն:

Կույս

Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կլինի: 29-1-ին կհետաքրքրվեք գիտելիքներով ու գիտությամբ: Հասարակական գործունեություն: Ընկերների և հասարակական գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Խնդիրների անսպասելի լուծում, նոր գաղափարներ:

2-5-ին հնարավոր է ծրագրերի կտրուկ փոփոխություն: Աշխատանքի մեջ փոփոխությունների կձգտեք: Ղեկավարության և պաշտոնյաների կողմից անսպասելի գործողություններ:

Կշեռք

Ծրագրերի իրագործման և դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 29-1-ին՝ մասնագիտական, ֆինանսական գործերով շփումներ ու բանակցություններ: Պրակտիկ արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Կապեր գործատուների, ղեկավարության, պաշտոնյաների հետ: Կարևոր գործնական որոշումներ ընդունելու ժամանակն է: Համաձայնագրերի կնքում: Կհետաքրքրվեք քաղաքականությամբ:

2-5-ին հանդուրժող չեք լինի ուրիշների գաղափարների և հեղինակությունների հանդեպ: Կպաշտպանեք ձեր սկզբունքները: Հավանական է արտասահմանի կամ արտասահմանցիների հետ կապված արկածների մեջ ընկնեք:

Կարիճ

Ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 29-1-ին կհետաքրքրվեք կրթությամբ և արտասահմանյան ամեն ինչով: Լավ ժամանակ է գիտելիքները հարստացնելու համար: Հեռավոր ուղևորություններին նախապատրաստվելու հետ կապված հաջող գործեր կվարեք: Կարևոր տեղեկատվության շնորհիվ փոփոխություններ հայացքներում: Լուրեր կստանաք:

2-5-ին կյանքում ինչ-որ բան կտրուկ փոխելու ցանկություն կառաջանա: Սակայն իրավիճակը չբարդացնելու համար անհրաժեշտ է առավելագույնս ուշադիր ու զգույշ լինել: Ճանապարհին զգոն եղեք: Բիզնեսում ռիսկի մի դիմեք:

Աղեղնավոր

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լիքը ծանր ու անկայուն շրջան է: 29-1-ին՝ համատեղ գործերի ու ֆինանսների հետ կապված հաճախակի շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Շահի հանդեպ լավ հոտառություն: Իրավիճակի խորքը թափանցելու ձգտում: Ստիպված եք լինելու գլուխ հանել հարկերից ու վարկերից:

2-5-ին գործընկերային հարաբերություններում շատ իմպուլսիվ կլինեք, ինչը կարող է վեճերի և նույնիսկ հարաբերությունների խզման հանգեցնել: Անսպասելի իրավիճակներ գործնական հարաբերություններում կամ ամուսնական կյանքում:

Այծեղջյուր

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 29-1-ին՝ համագործակցության և գործընկերային հարաբերությունների փնտրտուք: Համատեղ գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Կարևոր հանդիպումների կազմակերպում: Հաջող բանակցություններ: Կհետաքրքրվեք ամուսինների գործերով:

2-5-ին՝ անսպասելի փոփոխություններ աշխատավայրում, կամ ինքներդ ինչ-որ բան կուզենաք փոխել դրանում: Ընկերները կխառնվեն ձեր գործերին: Շտապողականությունն ու անզսպությունը կարող են վնասել գործերին կամ առողջությանը:

Ջրհոս

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 29-1-ին՝ կազմակերպվածություն ու հստակություն մտքերում և արտահայտություններում: Կկարողանաք գլուխ հանել գործերի ու հարաբերությունների մանրուքներից: Աշխատանքի հետ կապված բանակցություններ: Շահի զգացում: Կհետաքրքրվեք առողջությամբ ու սննդակարգով:

2-5-ին կձգտեք ազատության: Իշխանության ցանկություն: Անսպասելի իրադարձություններ սիրելիների հետ հարաբերություններում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Ձկներ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 29-1-ին սիրելիների հետ շփումները, հաճելի զրույցները, հետաքրքիր ուղևորությունները կուրախացնեն: Մտավոր գործունեության կամ ուղևորությունների շնորհիվ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Հաջող գործեր բիզնեսում:

2-5-ին՝ անսպասելի իրադարձություններ տանը, կամ ինքներդ տանը ինչ-որ բան փոխելու, ավանդույթներից հեռանալու ցանկություն կունենաք: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   109 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ