Խոյ
Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 2-5-ին՝ լավատեսական մտածողություն, ոգեշնչվածություն, փիլիսոփայական մոտեցում: Լավ տպավորություն թողնելու և համակրանք առաջացնելու ունակություն: Ռոմանտիկ ու հասարակական գործերում նախաձեռնող կլինեք: Հաջող գործունեություն բիզնեսում: Անձնական նախաձեռնություններում հաջողակ կլինեք:
6-8-ին՝ ակտիվություն ու նախաձեռնություն ծանոթությունների, զրույցների և վեճերի ժամանակ: Հաջող կարճատև ուղևորություններ ու զվարճանքներ:
Ցուլ
Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 2-5-ը հաջող օրեր են: Գերզգայուն կլինեք, հեշտությամբ կհասկանաք ուրիշներին: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Հաջողություններ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Շահի հանդեպ լավ հոտառություն: Առատաձեռն կլինեք:
6-8-ին՝ տնային գործերի, տան հետ կապված գնումներին վերաբերող շփումներ հարազատների հետ ու կարճատև ուղևորություններ:
Երկվորյակ
Շարունակվում է Երկվորյակի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 2-5-ին՝ լավատեսություն ու ինքնավստահություն: Հեղինակության աճ: Կհետաքրքրվեք ձեր զարգացմամբ ու կրթությամբ: Առաջխաղացման համար կձգտեք հատուկ կրթություն ստանալ: Հասարակական կամ կոլեկտիվ գործունեության ժամանակ կամ ընկերների միջոցով գործնական կամ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:
6-8-ին՝ աշխատանքի կամ հարազատների հետ կապված հետաքրքիր զրույցներ, կարճատև ուղևորություններ:
Խեցգետին
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 2-5-ին՝ հաջողություններ մասնագիտական գործերում: Հարաբերությունների բարելավում ղեկավարության ու ձեզ համար կարևոր մարդկանց հետ: Կօգնեք ուրիշներին: Ձեր զարգացման միտումները կանխատեսելու հնարավորություն: Անսովոր իրավիճակներում հաջողակ կլինեք: Խնդիրների անսպասելի լուծում:
6-8-ին՝ ակտիվություն ու խելամտություն ֆինանսական գործերում, շահի հանդեպ լավ հոտառություն ու լավ գնումներ:
Առյուծ
Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կլինի: 2-5-ին՝ շահ կոլեկտիվներից կամ կազմակերպություններից: Ընկերների հետ կապված գործերի ընդլայնում: Նոր գաղափարների փնտրտուք: Անձնական գաղափարներն իրագործելու անսովոր հնարավորություններ կհայտնվեն: Հասարակական գործերին մասնակցությունից ռոմանտիկ կամ գործնական հնարավորություններ կստեղծվեն:
6-8-ին՝ արագ կռահողականություն, ակտիվություն հասարակական գործերում, սեփական ծրագրերն առաջ տանելու և խնդիրները լուծելու հնարավորություն:
Կույս
Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 2-5-ին՝ մասնագիտական աճ: Ճանաչման կհասնեք, հեղինակությունը կաճի: Աջակցություն կստանաք իշխանություն ունեցող անձանցից: Շահավետ ուղևորություններ ու կապեր արտասահմանցիների հետ: Գրագետ կօգտագործեք համատեղ գումարն ու շահույթը:
6-8-ին՝ գործերի հաջող ծրագրում, աշխատանքի մեջ արդյունավետ ու կռահող կլինեք: Նպատակին հասնելու համար հաջող գործողություններ կանեք:
Կշեռք
Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 2-5-ին՝ ներդաշնակ հարաբերություններ ու հաջող հասարակական գործունեություն: Նոր հնարավորություններ ու հեռանկարներ հարաբերությունների զարգացման համար: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Հաճելի հանդիպումներ ընկերախմբերում: Անձնական գրավչության աճ:
6-8-ին ակտիվ կապեր կհաստատեք ազդեցիկ մարդկանց հետ: Գործողություններ կձեռնարկեք արտերկրի հետ կապված գործերի ատաջխաղացման համար:
Կարիճ
Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լիքը ծանր ու անկայուն շրջան է: 2-5-ը հաջող օրեր են: Ներդաշնակ հարաբերություններ աշխատավայրում, լավ փոփոխությունների ակնկալիք: Շահ համատեղ բիզնեսում: Լավ տրամադրության ու առողջության շնորհիվ գրավչությունը կաճի:
6-8-ին՝ բարձր նպատակասլացություն, շահի զգացում, հաջողություններ համատեղ գործերում:
Աղեղնավոր
Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 2-5-ը հաջող օրեր են: Գրավչության աճ, կկարողանաք ձեզ վրա ուշադրություն հրավիրել: Բարություն ու հոգատարություն կրսևորեք ուրիների հանդեպ, շրջապատողներն էլ ձեր հանդեպ բարյացակամ կլինեն: Ներդաշնակություն գործնական ու սիրային հարաբերություններում: Լավ առաջարկներ կստանաք:
6-8-ին՝ նոր հեռանկարներ համագործակցության մեջ, ազդեցիկ գործընկերների փնտրտուք: Հարաբերությունների բարելավվում:
Այծեղջյուր
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 2-5-ին՝ լավ տրամադրություն ու ինքնավստահություն: Բարություն ընտանիքի անդամների հանդեպ: Հետաքրքիր միջոցառումներ տանը: Գործերի հաջող ընթացք, հաջողություններ աշխատանքի մեջ: Տան համար կարևոր գնումներ կանեք:
6-8-ին՝ ինքնավստահություն ու նախաձեռնողականություն գործերում, աշխատանքի մեջ: Հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում:
Ջրհոս
Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 2-5-ին՝ գործնական շփումների ընդլայնում: Սիրելիների հետ շփումները կուրախացնեն: Հաճելի ու շահեկան ծանոթություններ կհաստատեք: Դիվանագիտությունն ու հաճելի խոսքը կօգնեն համակրանք առաջացնել: Հաջող կարճատև ուղևորություններ:
6-8-ին՝ ակտիվ համագործակցություն: Ուրիշներին համոզելու և ձեզ համար շահի հասնելու ունակություն: Անձնական հեղինակության աճ:
Ձկներ
Մեծ ուշադրություն կխլեն տնային գործերն ու հոգսերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 2-5-ին գործնական կլինեք: Բարեկեցություն, տանը պայմանների բարելավվում: Գեղեցիկ ու նորաձև իրեր ձեռք բերելու կարողություն: Տան համար գնումներ կանեք: Կարևոր միջոցառումներ տանը: Հաջողություններ տան ու ընտանիքի հետ կապված ֆինանսական գործերում ու բիզնեսում:
6-8-ին՝ բարձր աշխատունակություն: Կկարգավորեք տնային գործերը: Առողջության ամրապնդում: