...

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 30-4-ին ընտանեկան գործերում ավանդույթներին կհետևեք, ինչի շնորհիվ հարաբերություններում ներդաշնակություն ու փոխադարձ հոգատարություն կլինի, տանն էլ հանգստություն կիշխի: Հետաքրքիր միջոցառումներ տանը, լավ փոփոխություններ ու բարեկեցություն ընտանիքում:

5-6-ին սեփական արժանապատվության սրված զգացումը կարող է ընտանիքում լարված մթնոլորտ ստեղծել: Տանը կարևոր փոփոխությունների նախապատրաստում կամ սպասում: Կհետաքրքրվեք ընտանիքի բյուջեով:

Ցուլ

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 30-4-ին՝ կռահողականություն, ունակությունների աճ, մտավոր ոգեշնչվածություն ու փիլիսոփայական մոտեցում: Նոր գաղափարներ: Կուրախացնեն հարազատների, ընկերների հետ շփումները և ուղևորությունները: Լավ ժամանակ է պիտանի ինֆորմացիա ստանալու համար: Կհետաքրքրվեք հասարակական գործերով ու արտասահմանի հետ կապված գործերով:

5-6-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Երկվորյակ

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 30-4-ին՝ բիզնեսի հանդեպ լավատեսական հայացք: Ֆինանսական վիճակի բարելավվում: Լավ կընթանան հարկերի ու վարկերի հետ կապված գործերը: Հաջող ու կարևոր ձեռքբերումներ:

5-6-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջության հանդեպ:

Խեցգետին

Շարունակվում է Խեցգետնի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 30-4-ին՝ լավատեսական տրամադրություն և ինքնավստահություն: Կհետաքրքրվեք հոգևոր ու բարոյական արժեքներով, կձգտեք հետևել դրանց: Անձնական գործերն առաջ մղելու նպատակով ձեզ համար նոր գիտելիքներ ձեռք կբերեք: Ավելի բարձր սոցիալական շերտեր մտնելու, ձեր կարգավիճակը փոխելու հնարավորություն կունենաք:

5-6-ին՝ բարձր տրամադրություն, երեխաներն ու սիրելին կուրախացնեն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի:

Առյուծ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն, պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 30-4-ին՝ ուժեղ ինտուիցիա, լավ կհասկանաք ուրիշների վարքի դրդապատճառները: Առատաձեռն կլինեք, կուզենաք օգնել կարիքավորներին: Բարյացակամ վերաբերմունք շրջապատողների կողմից: Հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ չէիք սպասում: Հանգստանալու, ձեզանով զբաղվելու, հին գործերը կարգի բերելու հնարավորություն կլինի:

5-6-ին՝ գերակտիվություն տնային գործերում, հարազատների ու մտերիմների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Տանը կարևոր հանդիպումներ կկայանան:

Կույս

Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կլինի: 30-4-ին՝ անձնական նպատակներն ու ցանկություններն իրագործելու նոր, անսովոր հնարավորություններ: Կընդլայնեք ընկերների, կազմակերպությունների հետ կապված գործունեությունը: Կընկերանաք կրթության, մշակույթի, քաղաքականության հետ կապված մարդկանց հետ: Լավ նորություններ ու առաջարկներ են սպասվում:

5-6-ին՝ ակտիվ շփումներ հարազատների, կոլեգաների հետ: Ուղևորություններ ընտանեկան գործերով: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Կշեռք

Ծրագրերի իրագործման և դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 30-4-ին՝ մեծ փառասիրություն, գովասանքներ ու ճանաչում կփնտրեք: Հնարավոր են մասնագիտական ձեռքբերումներ: Բարյացակամ վերաբերմունք հեղինակավոր մարդկանց ու ղեկավարության կողմից: Ուղևորություններից կամ արտասահմանցիներից շահ կունենաք: Հաջողություններ քաղաքական ու հասարակական գործերում:

5-6-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Կհետաքրքրվեք առևտրով ու բիզնեսով: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Կարիճ

Մեծ ինքնավստահություն, կձգտեք ընդլայնել ձեր հնարավորությունները: 30-4-ին կհետաքրքվեք փիլիսոփայությամբ, բարձրագույն կրթությամբ, ճամփորդություններով և այդ ոլորտներում գործունեությամբ: Լավ շրջան է կրթվելու, որակավորումը բարձրացնելու, ինքնակատարելագործման համար: Հեղինակավոր մարդկանց մոտ աջակցություն կփնտրեք ու կգտնեք:

5-6-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Կուրախացնեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կլինի:

Աղեղնավոր

Փոփոխության սպասումներով և ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 30-4-ին՝ հաջողություններ համատեղ բիզնեսում, ընդհանուր գումարն օգտագործելիս, հարկերի ու վարկերի հետ կապված գործերում: Ձեր գործունեությունը կարող է կապված լինել օրենքի, պետհիմնարկների հետ: Կներգրավվեք արտասահմանցիների հետ գործերում:

5-6-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Գերզգայուն ու հուզական կլինեք:

Այծեղջյուր

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 30-4-ին հոգատարություն ու բարություն կդրսևորեք ուրիշների հանդեպ, կամ հակառակը՝ շրջապատողները ձեր հանդեպ բարյացակամ կլինեն: Ներդաշնակություն ընտանիքում և բոլոր տեսակի հարաբերություններում: Հաջողություններ հասարակական գործերում: Կոլեկտիվում ձեր հեղինակությունը կաճի: Արտաքին պայմանները բարենպաստ կլինեն:

5-6-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Ջրհոս

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 30-4-ին՝ լավ հնարավորություններ աշխատանքի մեջ, աշխատավայրում պայմանների բարելավվում: Կոլեկտիվի հետ հարաբերություններում լավ մթնոլորտ կիշխի: Հնարավոր է կրթություն ստանաք, կամ որակավումը բարձրացնելու նպատակով ուղևորություններ կատարեք: Առողջությունը բարելավելու հնարավորություն:

5-6-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, կամ աշխատանք՝ ի բարօրություն ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում կունենաք:

Ձկներ

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 30-4-ին՝ լավատեսական և ուրախ տրամադրություն: Կիրագործեք անձնական ծրագրերը: Կմասնակցեք հետաքրքիր մշակութային միջոցառումների: Մեծ հնարավորություններ ռոմանտիկ հարաբերություններում: Երեխաներին նրանց խնդիրների լուծման հարցում օգնելու հնարավորություն կլինի: Հաջող հասարակական գործունեություն:

5-6-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր մարդկանց աջակցությունը ստանալու ունակություն: Կհանդիպեք արտերկրից ժամանած հարազատներին, կամ հեռվից լուրեր կստանաք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   135 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ