...

Հունիսի 3-9-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 3-9-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 3-5-ը ներդաշնակ շփումների ու կարևոր հանդիպումների շրջան է լինելու: Կարևոր ինֆորմացիա կստանաք: Հեշտ կտրվի ուսումն ու մտավոր գործունեությունը:

6-9-ին՝ ձգձգումներ հանդիպումների և ուղևորությունների ժամանակ, անհրաժեշտ ինֆորմացիայի բացակայություն: Չիրագործված խոստումներ: Արագ կհոգնեք:

Ցուլ

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր ֆինանսական վիճակը: 3-5-ին՝ հաջողություններ, նոր հնարավորություններ բիզնեսում: Լավ բանակցություններ: Հաջող կոմերցիա արտերկրում:

6-9-ին՝ խնդիրներ ֆինանսական գործերում ու բիզնեսում: Ծախսեր կանեք ընկերների հետ համատեղ գործերի կամ կոլեկտիվ միջոցառումների վրա: Վատ կընթանան կազմակերպությունների հետ գործերը:

Երկվորյակ

Շարունակվում է Երկվորյակի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 3-5-ին՝ լավատեսություն, դրական մտածողություն: Հնարավորությունների ընդլայնում, առաջ կմղեք գործերը պիտանի ու կարևոր կապերի կամ սեփական գործողությունները ճիշտ ծրագրելու շնորհիվ:

6-9-ին փառասիրական ծրագրերը կխախտվեն: Ծանր մասնագիտական պարտականությունները կարող են խանգարել անձնական գործերին և մեծ ուժեր կխլեն: Սառնություն ղեկավարության կողմից, ձեր միջև թյուրըմբռնում կլինի:

Խեցգետին

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 3-5-ին՝ լավ հոտառություն, ուժեղ ինտուիցիա: Հաջողակ կլինեք: Հեշտությամբ կհասկանաք ուրիշների ծրագրերն ու մտադրությունները:

6-9-ին պիտանի, բայց հոգնեցնող գործերով զբաղվելու անհրաժեշտություն կառաջանա, ինչը կշեղի անձնական գործերից ու հետաքրքրություններից: Կձգձգվեն արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերը: Հստակ ծրագրերի ու գաղափարների բացակայություն:

Առյուծ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը, կոլեկտիվ գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա: 3-5-ին՝ մեծ մտավոր հնարավորություններ ու լավ նորություններ: Ընկերների կամ հասարակական աշխատանքին մասնակցության շնորհիվ նոր հնարավորություններ կստեղծվեն:

6-9-ին ընկերներից կամ խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կընկնեք: Հեռանկարների բացակայությունը կարող  է փչացնել ձեր տրամադրությունը: Խնդիրներ համատեղ գործերում, ընդհանուր գումարն օգտագործելիս:

Կույս

Ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 3-5-ին կհասնեք նպատակին, առաջ կմղեք մասնագիտական գործերը: Հաջող բանակցություններ ղեկավարության, պաշտոնատար անձանց հետ:

6-9-ին՝ իրադարձությունների անհաջող ընթացք, մրցակիցները կարող են խանգարել կարևոր անձնական ծրագրերի իրագործմանը:

Կշեռք

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 3-5-ին՝ առաջխաղացում աշխատավայրում: Կհետաքրքրվեք արտասահմանյան ամեն ինչով: Հաջող ուղևորություններ, կամ էլ հաջողությամբ կձևակերպեք ուղևորությունների հետ կապված փաստաթղթերը: Լավ լուրեր արտերկրից:

6-9-ին ծանր աշխատանքն ու պարտականությունները կարող են զրկել լավատեսությունից, սեփական ուժերի հանդեպ հավատից: Դժվարություններ կունենաք գործատուների և ազդեցիկ անձանց հետ:

Կարիճ

Փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով լի ծանր ու անկայուն շրջան է: 3-5-ին հաջողակ կլինեք: Հին խնդիրներն անսպասելի ու լավ լուծում կստանան: Հաջողություններ համատեղ բիզնեսում:

6-9-ին՝ փառասիրական ծրագրերի խափանում: Վատ կընթանան հասարակական ու ռոմանտիկ գործերը: Իրավիճակից կամ խմբային հետաքրքրություններից կախվածության մեջ կհայտնվեք: Գործողություններում ազատության պակաս կզգաք:

Աղեղնավոր

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն ուրիշներից: 3-5-ին՝ մեծ հնարավորություններ ու հեռանկարներ գործնական, ռոմանտիկ հարաբերություններում: Լավ օրեր են կապերի ու համաձայնությունների համար: Համագործակցության գործերով ուղևորություններ կկատարեք:

6-9-ին՝ դժվարություններ, սառնություն հարաբերություններում, այդ թվում՝ ընտանեկան հարաբերություններում: Չեք ուզենա համագործակցել: Ինքնավստահ չեք լինի:

Այծեղջյուր

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար շատ պիտի ջանաք: 3-5-ին՝ գործերի հաջող ընթացք, աշխատավայրում հնարավորությունների ընդլայնում: Առողջության բարելավում:

6-9-ին ծանր աշխատանքը կարող է մեծ ուժեր խլել: Դժվարություններ կունենաք աշխատավայրում կամ նոր աշխատանքի անցնելիս: Գիտելիքների պակաս կզգացվի: Ճանապարհին ձգձգումներ կլինեն:

Ջրհոս

Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 3-5-ին հաջողությամբ կծրագրեք գործերը: Լավատեսությունն ու դրական մտածողությունը կօգնեն էներգիան մեծ հաջողությանը նպատակաուղղել:

6-9-ին դժվարություններ կունենաք պրակտիկ ու ֆինանսական գործերում, բիզնեսում: Անձնական ծրագրերն իրագործելիս գումարի պակասի կբախվեք:

Ձկներ

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կհետաքրքրվեք ընտանիքում զբաղեցրած դիրքով: 3-5-ին՝ կարևոր հանդիպումներ հարազատների հետ: Կնախապատրաստվեք տանը կայանալիք հետաքրքիր միջոցառումներին: Տանը հարմարավետություն կստեղծեք:

6-9-ին՝ տանը կարևոր ու դժվար գործեր կհայտնվեն: Ուժերի անկում կունենաք, հոգնածություն կզգաք, վատատես կլինեք: Հարազատների հետ հարաբերությունները կսառչեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   328 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ