...

Հունիսի 5-11-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 5-11-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ 

Հաղորդակցվող կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք կտանեք դրա հետ: Մտավոր աշխատանք: Ուշադրություն կդարձնեք հարազատների գործերին: 5-7-ին զբաղված կլինեք ֆինանսական գործերով: Աշխատավարձը բարձրացնելու նպատակով ուսուցում կստանաք: Գործնական գաղափարների փնտրտուք: Հաջողությամբ կծրագրեք գործերը:

8-11-ին նորաձև իրերի, հաճույքների, անիրական ֆանտազիաների հետևից վազքը վատ կանդրադառնա ֆինանսական վիճակի վրա:

Ցուլ

Գործնական կլինեք, կհետաքրքրվեք ձեր ֆինանսական վիճակով և այն բարելավելու համար ջանքեր կգործադրեք: 5-7-ին՝ ինքնավստահություն, ակտիվ վարք, գաղափարների փոխանակում: Արագ արձագանք ու հնարամտություն: Մտավոր ոլորտում մրցակցության ոգի կլինի: Հաճախակի շփումներ հարազատների հետ:

8-11-ին դժգոհ կլինեք ընտանիքում զբաղեցրած դիրքից, հարազատներից ու մտերիմներից դժգոհություններ կունենաք: Ընտանիքի ֆինանսական դժվարությունները վատ կանդրադառնան ձեր սեփական նյութական վիճակի վրա:

Երկվորյակ

Շարունակվում է Երկվորյակի ամիսը: Դա նրանց ակտիվություն կհաղորդի անձնական նպատակներն առաջ տանելիս և կարողությունները դրսևորելիս: 5-7-ին՝ ուժեղ ինտուիցիա և զգայունակություն: Հնարավոր է ստիպված լինեք ինչ-որ գաղտնիքներից գլուխ հանել: Գաղափարները կարող են հետաքրքիր, բայց ոչ պրակտիկ լինել: Հարազատների հետ անհասկանալի իրավիճակներ կստեղծվեն:

8-11-ին զգայունակությունը կխանգարի իրատեսորեն գնահատել փաստերը, կաղճատի տեղեկատվությունը: Հարաբերություններում ինչ-որ անհասկանալի բան կհայտնվի:

Խեցգետին

Դժվարություններ կունենաք գործերը ծրագրելիս ու կամային որոշումներ ընդունելիս: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Անկանխատեսելի հոգսեր կառաջանան, որոնք կշեղեն անձնական գործերից: 5-7-ին՝ ակտիվ շփումներ ընկերների կամ կազմակերպությունների հետ: Կհետաքրքրվեք գիտելիքներով, գիտությամբ: Հասարակական գործունեություն: Ընկերների գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Խնդիրների անսպասելի լուծում, նոր գաղափարներ:

8-11-ին անսպասելի ծախսեր կանեք կոլեկտիվ միջոցառումների և ընկերների վրա: Դժվարություններ կունենաք ձեր կարծիքով լավ գաղափարներն ու ծրագրերն իրագործելիս:

Առյուծ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր ընկերների հետ: 5-7-ին մասնագիտական գործերի հետ կապված շփումներ ու բանակցություններ են սպասվում: Գործնական արժեք ունեցող գաղափարների փնտրտուք: Կապեր գործատուների և ղեկավարության հետ: Կարևոր որոշումներ ընդունելու ժամանակն է:

8-11-ին սեփական անձի մասին բարձր կարծիքը կխանգարի կարևոր մարդկանց հետ հարաբերություններին: Անձնական նպատակներն ու ցանկություններն իրագործելու համար գումարի պակասի հետ կբախվեք:

Կույս

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 5-7-ին կհետաքրքրվեք կրթությամբ և արտասահմանյան ամեն ինչով: Լավ ժամանակ է գիտելիքներն ընդլայնելու համար: Հաջողությամբ կձևակերպեք հեռավոր ուղևորությունները: Փոփոխություններ տեղի կունենան հայացքներում ու պատկերացումներում:

8-11-ին՝ ֆանտազիաների հակվածություն, անիրատեսական ծրագրեր: Կարևոր մարդկանց կողմից աջակցության բացակայություն: Ծախսեր ուղևորությունների ժամանակ, կամ արտասահմանցիների հետ կապված գործերում:

Կշեռք

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր ունակությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 5-7-ին՝ համատեղ գործերի, ընդհանուր ֆինանսների հետ կապված հաճախակի շփումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Շահի հանդեպ լավ հոտառություն: Կձգտեք ու կկարողանաք թափանցել իրավիճակի խորքը:

8-11-ին նորություններ կամ առաջարկներ շատ կլինեն, բայց դժվարությամբ ընտրություն կկատարեք ձեր կասկածամտության կամ անվճռականության պատճառով: Համատեղ ֆինանսական գործերի տարօրինակ ընթացք:

Կարիճ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պիտի հաշվի նստեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 5-7-ին համագործակցության ու գործնական հարաբերությունների փնտրտուք: Համատեղ գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ կկատարեք: Կարևոր հանդիպումների կազմակերպում: Կապեր կհաստատեք խելացի և գործնական մարդկանց հետ:

8-11-ին մեծ ծրագրերն ու նախագծերը կարող են չիրագործվել վատ փոխհասկացողության, գործընկերոջ տհաճ վարքի, չիրագործված խոստումների պատճառով:

Աղեղնավոր

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 5-7-ին՝ կազմակերպվածություն ու հստակություն մտքերում, արտահայտություններում: Գործերի և հարաբերությունների մեջ մանրուքներից գլուխ հանելու ունակություն: Շահի զգացում: Կհետաքրքրվեք առողջությամբ ու սննդակարգով:

8-11-ին աշխատավարձը կուշանա, կամ ֆինանսների հետ կապված հույսերը չեն արդարանա: Ծախսեր կանեք նորաձև իրեր ձեռք բերելու համար: Արտերկրում կոմերցիայի հետ կապված անհաջողություններ: Էսթետիկ ճաշակի անկում:

Այծեղջյուր

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 5-7-ին սիրելիների հետ շփումները, ինտելեկտուալ զրույցները, կարճատև ուղևորությունները կուրախացնեն: Մտավոր գործունեության կամ ուղևորությունների շնորհիվ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն: Հաջող գործեր բիզնեսում:

8-11-ին՝ կասկածամտություն: Չարդարացված հույսեր սիրելիների հետ հանդիպումներից: Անհաջող ֆինանսական սպեկուլյացիաներ: Խաղերի ժամանակ անհաջողակ կլինեք:

Ջրհոս

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 5-7-ին՝ ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ: Տնային գործերի հետ կապված բազմաթիվ զրույցներ կլինեն, ընտանեկան խնդիրների լուծման ուղիներ կփնտրեք: Կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով: Կարևոր հանդիպումներ են սպասվում հարազատների, կոլեգաների հետ:

8-11-ը վատ օրեր են համագործակցության, ընտանեկան խնդիրները լուծելու համար: Ձեր սեփական անհաջող վարքի պատճառով կարող են փչանալ կարևոր անձանց հետ հարաբերությունները:

Ձկներ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 5-7-ին՝ մեծ հետաքրքրասիրություն, մտավոր ակտիվություն, ակտիվ շփումներ: Կհետաքրքրվեք կրթությամբ, պիտանի տեղեկատվություն կփնտրեք: Համատեղ գործունեություն հարազատների հետ: Արագ կռահողականություն: Կարևոր որոշումների ընդունում:

8-11-ին գործերն ու հոգսերը կխանգարեն ծրագրված հետաքրքիր հանդիպումներին: Անհաջող գործնական ուղևորություններ, ավելորդ ծախսեր ճանապարհին: Ոչ կոռեկտ զրույցները կխանգարեն գործերն առաջ մղելուն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6245 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ