...

Հունիսի 8-14-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունիսի 8-14-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Ակտիվ շփումների և հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր շատ կլինեն: 8-11-ին՝ անհանգստություն ու տագնապ, ոգեշնչվածության բացակայություն, նախաձեռնող չեք լինի: Ծանր պարտականություններ: Հոգնածության հետևանքով առողջության թուլացում: Բարդ զրույցներ ընտանիքում:

12-14-ին՝ տնային գործերի հետ կապված շփումներ և կարճատև ուղևորություններ, գնումներ տան համար:

Ցուլ

Բուռն ֆինանսական գործունեություն կծավալեք, գործնական կլինեք և ամեն ինչում շահ կփնտրեք: 8-11-ին՝ ձգձգումներ հանդիպումների ժամանակ և չնախատեսված դժվարություններ բանակցելիս: Անհաջողություններ ճանապարհ գնալիս: Արագ կհոգնեք: Անհանգստություն ու տագնապալից մտքեր:

12-14-ին ակտիվորեն առաջ կտանեք անձնական գաղափարները, հետաքրքիր զրույցներ կվարեք, աշխատանքի կամ հարազատների հետ կապված գործերով ուղևորություններ կկատարեք:

Երկվորյակ

Շարունակվում է Երկվորյակի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի, կիրագործեք ձեր ծրագրերը: 8-11-ին՝ անհաջողություններ պրակտիկ գործերում: Բիզնեսում հեռանկարների բացակայություն: Ֆինանսական խնդիրներ կարող են առաջանալ:

12-14-ին՝ ակտիվություն և խելամտություն ֆինանսական գործերում, շահի հանդեպ լավ հոտառություն և հաջող գնումներ:

Խեցգետին

Զանազան պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն բան բացատրելի չի լինի: 8-11-ին՝ վատատեսություն, անհանգստություն ու տագնապ: Դժվարություններ կունենաք ղեկավարության և պաշտոնյաների հետ հարաբերություններում: Իրավաբանական դժվարություններ, թղթաբանական քաշքշուկ, տհաճություններ պետհիմնարկների հետ:

12-14-ին՝ արագ կռահողականություն, ակտիվություն հասարակական գործերում, գաղափարներն առաջ տանելու հնարավորություն:

Առյուծ

Նորի ու հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: 8-11-ին անսպասելի հոգսերն ու անօգուտ մտորումները թույլ չեն տա կենտրոնանալ կարևոր գործերի վրա: Չկայացած հանդիպումներ և անպտուղ բանակցություններ:

12-14-ին՝ գործերի հաջող ծրագրում, արդյունավետություն աշխատանքի մեջ, կռահողականություն:

Կույս

Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում: 8-11-ը անհաջող օրեր են: Դժվարությամբ գլուխ կհանեք ձեր գլխին թափված նորություններից: Բացի այդ, կխանգարեն անվստահությունն ու կասկածները: Հարկերի հետ կապված խնդիրներ կառաջանան, դժվարություններ կլինեն համատեղ բիզնեսում:

12-14-ին ակտիվորեն կապեր կհաստատեք ազդեցիկ մարդկանց հետ, կաշխատեք արտերկրի հետ կապված գործերն առաջ մղելու ուղղությամբ:

Կշեռք

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում նաև ընդլայնել դրանք: 8-11-ին՝ խնդիրներ գործնական, սիրային հարաբերություններում և մասնագիտական գործերում: Կոշտ մրցակցություն: Կարևոր մարդկանց կամ պետհիմնարկների կողմից աջակցության բացակայություն:

12-14-ին՝ ուժեղ նպատակասլացություն, շահի զգացում, հաջողություններ համատեղ գործերում:

Կարիճ

Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ եք հաշվի նստելու ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 8-11-ին՝ լավ գաղափարների և հեռանկարների բացակայություն: Ծանր պարտականությունների կատարում: Անբարենպաստ մթնոլորտ աշխատավայրում: Օրգանիզմը թույլ կլինի: Ձգձգումներ արտերկրի հետ կապված գործերում:

12-14-ին՝ նոր հեռանկարներ համագործակցության մեջ, ազդեցիկ գործընկերների փնտրտուք: Հարաբերությունների բարելավում:

Աղեղնավոր

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Գործընկերներից և ամուսիններից մեծ կախվածություն կառաջանա: 8-11-ին կասկածամիտ ու քննադատող կլինեք, ինչը կխանգարի հասարակական ու ռոմանտիկ գործերին: Ուրիշի ազդեցության տակ կընկնեք:

12-14-ին՝ ինքնավստահություն և նախաձեռնողականություն գործերում, աշխատանքի մեջ, հաջողություններ համատեղ բիզնեսում:

Այծեղջյուր

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 8-11-ին՝ անհանգստություն ու տագնապ: Տնային ծանր պարտականությունները կազդեն շրջապատողների հետ հարաբերությունների վրա: Կենսական ուժերի անկում:

12-14-ին՝ ակտիվ համագործակցություն, անձնական հեղինակության աճ, լավ համաձայնություններ:

Ջրհոս

Մեծ ուշադրություն կդարձնեք ձեր անձին, նույնը կպահանջեք շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 8-11-ին՝ անհանգստություն, դժվարություններ գործերը ծրագրելիս: Վատ օրեր են աշխատանք փնտրելու կամ ազդեցիկ մարդկանց հետ շփվելու համար: Հարազատների հետ հարաբերություններում սառնություն կնկատվի:

12-14-ին՝ հաջող գործեր տանը: Ընտանիքում հարաբերությունների բարելավում: Տան համար լավ գնումներ կանեք: Տանը կարևոր միջոցառումների կազմակերպում:

Ձկներ

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 8-11-ին՝ վատատեսություն, անինքնավստահություն, ոգեշնչվածության և գործողություններում ազատության բացակայություն: Գումարի պակասը թույլ չի տա իրագործել ձեր ծրագրերն ու ցանկությունները:

12-14-ին՝ մեծ ակտիվություն ու նախաձեռնողականություն ծանոթությունների, զրույցների, վեճերի ժամանակ: Հանգստի և զվարճանքների նպատակով կարճատև ուղևորություններ կկատարեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   125 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ